Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՊԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2020 թվականի N 806-Ն

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ, ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՉԱՆՑԱԾ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՐՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-ին հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողներին կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորներին բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործընթացում ներգրավման թույլտվության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողներին կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորներին բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործընթացում ներգրավման թույլտվության պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` արտակարգ իրավիճակներում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների համար կազմակերպել և իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ախտահարված պացիենտներին, կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձի հետ շփում ունեցած անձանց (կոնտակտավորներին) բժշկական օգնության և սպասարկման տրամադրման վերաբերյալ կարճաժամկետ վերապատրաստման (այդ թվում` առցանց) դասընթացներ, ինչպես նաև անհատական իրավական ակտով հաստատել վերապատրաստման դասընթացների տևողությունն ու ծրագիրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 23

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 21-ի

N 806-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒԱԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ, ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՉԱՆՑԱԾ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՐՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` նախարարություն)`

1) գնահատում է արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար անհրաժեշտ մարդկային ներուժի կարիքը.

2) մարդկային ներուժի մոբիլիզացիայի նպատակով իրականացնում է բուժաշխատողների հավաքագրում` նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա.

3) հայտարարված պահանջները բավարարող դիմումատուների համար նախատեսում է վերապատրաստման դասընթացներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 806-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով.

4) վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո թույլատրում է բուժաշխատողների ներգրավումը համապատասխան բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործընթացում:

2. Սահմանել, որ, ըստ առաջնահերթության, վերապատրաստման են ենթակա`

1) համապատասխան մասնագիտացում, որակավորում ունեցող, վերապատրաստում չանցած բժիշկ մասնագետները.

2) համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող բուժաշխատողները.

3) վարակաբանություն, ներքին հիվանդություններ, թոքաբանություն, ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 952-Ն որոշմամբ հաստատված առողջապահության բնագավառի բժշկական հիմնական և նեղ մասնագիտություններով ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները:

3. Արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող կազմակերպության կառուցվածքը և հաստիքացուցակը կարող է փոփոխվել` մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալից ելնելով:

4. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ղեկավարն իրականացնում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործընթացում ներգրավված վերապատրաստված համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների գործառույթների բաշխում և վերաբաշխում:

5. Բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործընթացում ներգրավված բուժաշխատողների ծառայությունների դիմաց վարձատրությունը կազմակերպվում է ժամկետային աշխատանքային պայմանագրերի հիման վրա:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի մայիսի 21-ի

N 806-Ն որոշման

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒԱԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ, ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՉԱՆՑԱԾ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԿԱՄ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՐՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

1. Համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում պացիենտներին կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու գործընթացում կարող են ընդգրկվել`

1) համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բժիշկ մասնագետները` կարճաժամկետ վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո` բժիշկ-վարակաբանի կամ բժիշկ-թերապևտի հսկողության տակ.

2) վիրաբուժական մասնագիտություններով բժիշկ-մասնագետներին` պացիենտների թոքերի ինվազիվ արհեստական շնչառության կազմակերպման համար` կարճաժամկետ վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո` բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի հսկողության տակ.

3) «Բժիշկ» («Բուժական գործ» մասնագիտությամբ) որակավորում ստացած և կլինիկական մասնագիտություններով օրդինատուրայի ավարտական կուրսերի օրդինատորները` կարճաժամկետ վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո` բժիշկ-վարակաբանի կամ բժիշկ-թերապևտի հսկողության տակ.

4) Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի օրդինատորները` կարճաժամկետ վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո` բժիշկ-անեսթեզիոլոգ-ոեանիմատոլոգի հսկողության տակ.

5) Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի «Ընդհանուր բժշկական գործունեություն զինված ուժերում» մասնագիտությամբ ինտերնատուրան ավարտած, զորացրված և առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժ ունեցող բժիշկ մասնագետները` բժիշկ-վարակաբանի կամ բժիշկ-թերապևտի հսկողության տակ.

6) համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բժիշկ մասնագետները` վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում թոքերի ոչ ինվազիվ արհեստական շնչառության կարիք ունեցող պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման համար` կարճաժամկետ վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո` բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի հսկողության տակ:

 

(2-րդ հավելվածը փոփ. 25.06.2020 թիվ 1067-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.2020
N 806-Ն
Որոշում