ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 2020 թվականի N 987-Ա
«ԱՎՏՈՄԱՏԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը և «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գաղտնի:
2. Գաղտնի:
3. Գաղտնի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 25-օրյա ժամկետում ապահովել ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերներով պատրաստված և ընկերությունում գտնվող տեխնիկայի, համալրող մասերի, ինչպես նաև ընկերությանը պատկանող, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ ռազմական նշանակության այլ գույքի ու մշակված փորձանմուշների ընդունման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ընկերության միջև եղած դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների փոխադարձ ճշգրտման աշխատանքների կատարումը:
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ընկերության միջև եղած դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների փոխադարձ ճշգրտման աշխատանքների ավարտից հետո ընկերության մոտ ֆինանսական պարտավորություններ առաջանալու դեպքում ծախսերը կիրականացվեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընդհանուր միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման պահանջները կատարելուց հետո ընկերության 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը սահմանված կարգով ներկայացնել մասնավորեցման:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի
Երևան