(ուժը կորցրել է 05.06.06 թիվ 06-Ն որոշում)
i
120.0031.200301
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 03 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001061
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
28 փետրվարի 2001 թվականի N 31
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ
i
ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԲՆԱԿԱՏԵՂԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ
ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել Գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակները կազմելու կարգի մասին Հրահանգը (կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀՀ 2001 թ. մարդահամար Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական
խորհրդի 28.02.2001 թ. N 31 որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԲՆԱԿԱՏԵՂԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների (այսուհետև` գյուղական բնակավայրերի ցուցակների) կազմումը հանդիսանում է մարդահամարի նախապատրաստման հիմնական աշխատանքներից մեկը: Դրանք անհրաժեշտ են.
- տարածաշրջանը մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի ճիշտ բաժանելու,
- մարդահամարի ժամանակ բնակչության հաշվեգրման լրիվությունն ապահովելու,
- գյուղական բնակավայրերի ցանկը ճշգրտելու համար:
2. Գյուղական բնակավայրերի ցուցակները կազմվում են երկու օրինակից` ՀՀ ԱՎԾ-ի կողմից մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների ժամանակացույցով սահմանված ժամկետներում, գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից, գյուղական համայնքի հաշվառման տվյալների` ձև-1 «Համայնքի գրքի», ձև-2 «Գյուղական համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակի», ձև-3 «Համայնքի այբբենական գրքի» հիման վրա:
3. Գյուղական բնակավայրերի ցուցակներում` Ձև-2 գյուղական, գրանցվում են գյուղական համայնքի տարածքում գտնվող բոլոր բնակավայրերը (ներառյալ առանց բնակչության կամ ժամանակավոր կացատեղ հանդիսացող բնակատեղերը):
Ժամանակավոր կացատեղ հանդիսացող, ինչպես նաև բնակչության ոչ մշտական կազմ ու ծառայողական նշանակություն ունեցող հիմնարկները (օրինակ` անտառապահի տնակներ, օդերևութաբանական կայաններ, կիսակայարաններ և այլն) գրանցվում են այն բնակավայրերի կազմում, որոնց հետ նրանք կապված են վարչականորեն կամ տարածքային առումով: Հիմնական բնակավայրի բնակելի տներից հեռու գտնվող տները կամ տների խումբը, որոնք տարածքային առումով հանդիսանում են տվյալ բնակավայրի մի մասը (օրինակ` հիվանդանոց, մեղվանոց, ամառանոցային տներ, աշխատողների տներ և այլն) ցույց են տրվում հիմնական բնակավայրի կազմում:
Գյուղական բնակավայրերի ցուցակներում մտցվում են նաև այն կացարանները կամ տները, որոնք ցուցակները կազմելու պահին բնակեցված չեն եղել, սակայն մարդահամարի ժամանակ կարող են լինել (արհեստագործական խրճիթներ, անտառում բանվորական բարաքներ և այլն):
4. Գյուղական բնակավայրերի ցուցակների մեջ չեն մտցվում այն տնտեսական նշանակություն ունեցող շինությունները, որոնցում նույնիսկ ժամանակավորապես մարդ չի կարող բնակվել (ամբար, հարդանոց, մարագ և այլն):
Սույն հրահանգում օգտագործված տերմինները կիրառվում են միայն վիճակագրական նպատակով:
II. Ցուցակները կազմելու կարգը
5. Գյուղապետի աշխատակազմի քարտուղարը, ղեկավարվելով համայնքի տարածքում գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակները կազմելու հրահանգով, լրացնում է գյուղական բնակավայրերի և այլ բնակատեղերի ցուցակն` ըստ ձև 2-գյուղականի:
6. Ձև 2-գյուղականի հասցեամասում լրացվում են մարզի, տարածաշրջանի և համայնքի անվանումները:
7. Ցուցակում առանձին տողով գրանցվում են տվյալ համայնքի տարածքում գտնվող բոլոր գյուղական բնակավայրերը: Հիմնական բնակավայրին վարչականորեն պատկանող այլ բնակատեղերը գրանցվում են հիմնական բնակավայրից անմիջապես հետո: Ընդ որում պետք է հաշվի առնել, որ հիմնական բնակավայրի բնակելի տների և տնտեսությունների քանակը, ինչպես նաև բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները պետք է ներառեն նաև այդպիսի բնակատեղերի վերաբերյալ համապատասխան տվյալները:
1-ին սյունակում գրվում է գյուղական համայնքի սահմաններում գտնվող յուրաքանչյուր հիմնական բնակավայրի հերթական համարը:
2-րդ սյունակում գրվում է հիմնական գյուղական բնակավայրի սահմաններում գտնվող և նրա մասը կազմող յուրաքանչյուր այլ բնակատեղի (տան, տների խմբի) հերթական համարը:
3-րդ սյունակում գրվում է հիմնական բնակավայրի լրիվ անվանումը` համայնքի գրքում (ձև-1) կատարված գրանցումների համաձայն, ինչպես նաև այլ բնակատեղերի անվանումը, կամ դրանց որևէ բնութագրիչ հատկանիշ (օրինակ` անտառապահի տնակ, Ա. Սերոբյանի տունը):
Բնակավայրի անվանումը պետք է գրել լրիվ, առանց կրճատման, օրինակ` չի կարելի գրել «Ն. Գետաշեն», այլ պետք է գրել «Գյուղ Ներքին Գետաշեն»: Երկաթուղային կայարանները, կիսակայարանները և այլ բնակատեղերը գրելիս անպայման հարկավոր է նշել դրանց անվանումը, իսկ եթե անվանում չկա, նշել քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, (օրինակ` «Բաժանք 104 կմ»): Մեկ համայնքում մի քանի միատիպ բնակատեղերի առկայության դեպքում, որոնք չունեն անվանումներ կամ անվանումները միատեսակ են (օրինակ` «անտառային պահակատներ»), հարկավոր է նշել նաև տվյալ կետում բնակվողի անուն, ազգանունը:
4-րդ սյունակում գրվում է գյուղական բնակավայրի հեռավորությունը (կիլոմետրերով) մինչև համայնքի կենտրոն, ինչպես նաև, այլ բնակատեղերի հեռավորությունը մինչև հիմնական բնակավայրը, որին դրանք պատկանում են:
5-րդ սյունակում գրվում է յուրաքանչյուր հիմնական բնակավայրի, ինչպես նաև դրա տարածքում գտնվող այլ բնակատեղերի (տների), բնակելի շինությունների քանակն` ըստ համայնքի գրքի (ձև-1) տվյալների:
Բնակելի շինությունների քանակում պետք է հաշվի առնել նաև այն տները, որոնցում ցուցակները կազմելու պահին բնակչություն չի ապրել, ինչպես նաև կիսակառույց տները:
6-րդ սյունակում գրվում է տնտեսությունների թվաքանակը` ըստ համայնքի գրքերի, ընդ որում, դուրս եկած տնտեսություններն այդ քանակի մեջ չեն մտցվում:
7-րդ սյունակում գրվում է առկա, ներառյալ ժամանակավոր բացակայող բնակչության թվաքանակն ըստ համայնքի գրքի (ձև-1) տվյալների:
Ուսման մեկնած անձինք (անկախ բացակայելու ժամկետից) մշտական բնակչության թվաքանակի մեջ չեն ընդգրկվում:
Հիմնական բնակավայրերի վերաբերյալ 5-7-րդ սյունակների տվյալները պետք է ներառեն հիմնական բնակավայրերին ենթակա և ցուցակներում անմիջապես հիմնական բնակավայրից հետո գրանցված այլ բնակատեղերի վերաբերյալ ցուցանիշները:
Ցուցակի վերջում լրացվում է նաև գյուղական համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող բնակչության թվաքանակը (ձև-2):
8-րդ սյունակում գրվում է հիմնական բնակավայրի տարածքում հիվանդանոցների, մանկատների, հյուրանոցների, տուն-ինտերնատների, (ծերերի և հաշմանդամների), գիշերօթիկ դպրոցների, տուրիստական բազաների, հանգստյան տների և նման այլ հիմնարկների հերթական համարները:
9-րդ սյունակում գրվում է այդ հիմնարկի լրիվ անվանումը (առանց կրճատումների):
10-րդ սյունակում գրվում է այդ հիմնարկում մշտական բնակվողների թվաքանակը, ներառյալ այնտեղ մշտապես բնակվող սպասարկող անձնակազմը:
11-րդ սյունակում գրվում է այդ հիմնարկներում առկա տեղերի (մահճակալների) քանակը:
9-11-րդ սյունակները լրացվում են այդ հիմնարկների ադմինիստրացիայի տվյալների հիման վրա:
8. Ավարտելով գյուղական բնակավայրերի ցուցակների լրացումը` ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի ղեկավարը և գյուղապետի աշխատակազմի քարտուղարը համատեղ ստուգում են ցուցակներում բոլոր բնակավայրերի առկայությունը: Հիմնական գյուղական բնակավայրերի քանակի, (1-ին սյունակում գրանցված վերջին բնակավայրի համարը պետք է համընկնի տվյալ համայնքի տարածքում բնակավայրերի ընդհանուր քանակին), բնակելի տների, տնային տնտեսությունների, առկա` ներառյալ բացակայող բնակչության թվաքանակի, ժամանակավոր կացատեղերում առկա տեղերի քանակի վերաբերյալ տվյալները համեմատվում են սկզբնական հաշվառման տվյալների հետ:
9. Հանրագումարները հաշվելուց հետո գյուղապետի աշխատակազմի քարտուղարը ստորագրում է ցուցակը և սահմանված ժամկետին հանձնում այն ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի ղեկավարին: Վերջինս ստուգում է կազմված ցուցակների ճշգրտությունն ու ամբողջականությունը, դրանց համապատասխանությունը ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով տվյալ տարածքի համար սահմանված բնակավայրերի ցանկի հետ, որից հետո ցուցակի մեկ օրինակը հանձնում է ՀՀ վիճակագրության մարզային վարչության ղեկավարին:
Ձև 2 - գյուղական ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն
ՀՀ 2001 թ. մարդահամար Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
28.02.2001 թ. N 31 որոշմամբ
Գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակ
Մարզ __________________ Տարածք __________________ Համայնք _______________
.__________________________________________________________________________.
|Հիմնա-|Այլ |Հիմնա- |Բնակա-| Բնակավայրում |Հիմնական բնակավայրում |
|կան |բնակա-|կան |վայրի | հաշվառվել են |գտնվող հիվանդանոցների, |
|բնակա-|տեղերի|բնակա- |հեռա- | |մանկատների, հյուրանոցների,|
|վայրի |կամ |վայրի |վորու-| |տուն-ինտերնատների, |
|հերթա-|(տան, |(բնակա-|թյունը| |գիշերօթիկ դպրոցների, |
|կան |տների |տեղերի |համայն| |տուրիստական բազաների և |
|համարը|խմբի) |և |քի կեն| |այլնի |
| |հերթա-|հեռու |տրոնից|__________________|__________________________|
| |կան |գտնվող |(կմ) |բնա- |տնա- |առկա |հեր- |լրիվ |մշտա- |առկա |
| |համարը|տների) | |կելի |յին |բնա- |թական|անվա- |կան |տեղերի|
| | |լրիվ | |շինու-|տնտե-|կիչ- |համա-|նումը |բնակ- |քանակը|
| | |անվա- | |թյուն-|սու- |ներ, |րը | |չու- | |
| | |նումը | |ներ |թյուն|ներ- | | |թյան | |
| | | | | |ներ |առյալ| | |թվա- | |
| | | | | | |ժամա-| | |քանակը| |
| | | | | | |նակա-| | | | |
| | | | | | |վոր | | | | |
| | | | | | |բացա-| | | | |
| | | | | | |կայող| | | | |
| | | | | | |ներ | | | | |
|______|______|_______|______|______|_____|_____|_____|______|______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
|______|______|_______|______|______|_____|_____|_____|______|______|______|
|______|______|_______|______|______|_____|_____|_____|______|______|______|
|______|______|_______|______|______|_____|_____|_____|______|______|______|
|______|______|_______|______|______|_____|_____|_____|______|______|______|
|______|______|_______|______|______|_____|_____|_____|______|______|______|
|Ընդա- | | X | X | | | | | X | | |
|մենը | | | | | | | | | | |
.__________________________________________________________________________.
Տեղեկանք` համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող բնակչության
թվաքանակը ___________________
Գյուղապետի աշխատակազմի քարտուղար _____________________________
(ստորագրությունը)