Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԽՈՇՈՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՏՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԽՈՇՈՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ...

11.06.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.05.2001  -ից մինչեւ   11.06.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 05.06.06 թիվ 06-Ն որոշում)

i

120.0030.200301

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»       03             2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001060

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

                                 ՈՐՈՇՈՒՄ

                   

                   28 փետրվարի 2001 թվականի N 30

                                                                               

           ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԽՈՇՈՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)

i

         ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել Քաղաքներում և խոշոր գյուղերում տների (շինությունների) ցուցակները կազմելու կարգի մասին Հրահանգը (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

    ՀՀ 2001 թ. մարդահամար                            Հաստատված է

                                                ՀՀ Վիճակագրության պետական

                                       խորհրդի 28.02.2001 թ. N 30 որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԽՈՇՈՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Տների (շինությունների) ցուցակների կազմումը հանդիսանում է մարդահամարի նախապատրաստական ամենակարևոր աշխատանքներից մեկը:

Տների ցուցակներն անհրաժեշտ են.

. քաղաքների և խոշոր գյուղերի տարածքը մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի բաժանելու,

. մարդահամարի ժամանակ բնակչության հաշվառման ամբողջականությունն ապահովելու համար:

2. Տների ցուցակները կազմվում են մեկ օրինակից, հատուկ այդ նպատակով հրահանգավորված աշխատողների` ցուցակագրողների կողմից տները (շինությունները) շրջագայելու միջոցով: Աշխատանքներն իրականացվում են 2001 թ. ապրիլի 23-ից` մեկ ամսվա ընթացքում, ապահովելով իրեն հատկացված ցուցակագրման տեղամասի ամբողջական ընդգրկումը:

3. Մինչև ցուցակների կազմումը ցուցակագրողը պետք է հրահանգավորվի, այնուհետև ծանոթանա իր տեղամասի սահմաններին` համեմատելով դրանց իրեն հատկացված տեղամասի սխեմատիկ հատակագծի հետ:

4. Տների (շինությունների) ցուցակները (Ձև-1 քաղաքային Աղյուսակ 2) կազմվում են ըստ առանձին թաղամասերի` յուրաքանչյուր թաղամասի տները շրջագայելով, և դրանք ըստ համարների հաջորդականության գրանցելով: Մեկ ցուցակում երկու կամ ավելի թաղամասերի տվյալները գրանցել չի թույլատրվում:

Տուն (շինություն) համարվում է ինքնուրույն վերգետնյա շինարարական համակարգը, որն ունի առանձին փոստային (թվային, տառային) համար. օրինակ` 15, 8/2, մասնաշենք Ա և այլն:

Թաղամաս համարվում է բնակավայրի կառուցապատված տարածքի այն մասը, որը սահմանազատվում է փողոցներով, հրապարակներով, նրբանցքներով, անցուղիներով և այլնով: Եթե բնակավայրում առկա է նաև զանգվածային կառուցապատում` սահմանափակված ազատ (չկառուցապատված) տարածքով` ապա ցուցակներն այդտեղ կազմվում են յուրաքանչյուր առանձին զանգվածի համար: Պարզ արտահայտված թաղամասային (զանգվածային) կառուցապատման բացակայության դեպքում բնակավայրի տարածքն անհրաժեշտ է բաժանել պայմանական թաղամասերի (զանգվածների), դրանք համարակալել և յուրաքանչյուրի համար կազմել առանձին ցուցակ:

Տների ցուցակները փողոցներով կազմել թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում, երբ բնակավայրը բաղկացած է մեկ կամ մի քանի զուգահեռ փողոցներից: Ընդ որում, եթե հնարավորություն կա փողոցը բաժանել մասերի նրբանցքներով, անցուղիներով և այլն, ապա հարկավոր է յուրաքանչյուր այդպիսի մասի համար կազմել առանձին ցուցակ:

Հատակագծի վրա թաղամասերը և զանգվածները համարակալված կլինեն ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի ղեկավարի կողմից, տվյալ բնակավայրի սահմաններում` հերթական համարներով:

5. Տների ցուցակները կազմելիս, ցուցակագրողը ճշտում է իր տեղամասի սխեմատիկ հատակագիծը` ավելացնում նոր կառուցված ու կիսակառույց տները և ջնջում քանդվածները:

Ցուցակագրողը տների (շինությունների) ցուցակներում պետք է նշումներ կատարի նաև իր տեղամասի շրջագայության ժամանակ հայտնաբերված փողոցների անվանացույցերի և տների համարանիշերի բացակայության մասին: Շրջագայության ժամանակ հայտնաբերված բոլոր թերությունների և ուղղումների մասին ցուցակագրողը պարտավոր է տեղեկացնել ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի ղեկավարին` ներկայացնելով գրավոր զեկուցագիր:

Սույն հրահանգում օգտագործված տերմինները կիրառվում են միայն վիճակագրական նպատակով:

 

1. Ցուցակների կազմման կարգը

 

6. ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի ղեկավարից ցուցակագրողը ստանում է.

- ցուցակագրողի վկայական,

- տների ցուցակների` ձև 1-քաղաքային (աղյուսակ 1, 2) բավարար քանակությամբ բլանկներ,

- հրահանգ` տների ցուցակների կազմման կարգի մասին,

- ցուցակագրման տեղամասի հատակագիծ,

- բնակարանային ֆոնդի սեփականատերերի կամ նրանց կողմից լիազորված մարմինների հասցեներ:

7. Ցուցակագրողը տների ցուցակագրումն ըստ թաղամասերի (զանգվածների) սկսում է աղյուսակ 2-ի լրացումից, որի հասցեամասում գրում է սխեմատիկ հատակագծի վրա նշված թաղամասի համարը և նկարագրում դրա սահմանները` պողոտաների, փողոցների, հրապարակների, նրբանցքների, փակուղիների և այլնի անվանումները, և թաղամասերը շրջափակող անկյունային շենքերի համարները, ընդ որում անհրաժեշտ է համապատասխան նկարագրում տալ նաև զանգվածների սահմանների վերաբերյալ: Եթե տների ցուցակները կազմվում են փողոցի կամ նրա մի մասի համար, ապա հասցեամասում գրվում է դրա անվանումը, իսկ սահմանների նկարագրման մասում ցուցակի մեջ մտցված առաջին և վերջին տների համարները:

Եթե մեկ թաղամասի տների ցուցակների լրացման համար օգտագործվում են մի քանի թերթեր, ապա թաղամասի (զանգվածի) համարը, հասցեն և սահմանների նկարագրությունը լրացվում են միայն առաջին թերթի վրա, իսկ մնացած թերթերի վրա գրվում է միայն թաղամասի համարը և էջակալվում (օրինակ` էջ 2, էջ 3 և այլն):

8. Աղյուսակ 2-ում գրանցվում են տվյալ թաղամասի (զանգվածի) տարածքում գտնվող բոլոր տները (շինությունները), որտեղ բնակվում կամ կարող է բնակվել բնակչություն, ինչպես նաև հիմնարկների, կազմակերպությունների կողմից զբաղեցրած շենքերն ու շինությունները:

Թաղամասից (զանգվածից) դուրս, այսինքն` դրանից որոշակի հեռավորության վրա գտնվող տները, մտցվում են այն թաղամասի (զանգվածի) ցուցակի մեջ, որին ավելի մոտ են և գրանցվում են ցուցակում թաղամասի (զանգվածի) բոլոր տները գրանցելուց հետո` «թաղամասից (զանգվածից) դուրս» նշումով:

Ցուցակում պետք է մտցնել նաև այն տարածքները, որտեղ կատարվում են բնակելի և ոչ բնակելի կառույցների շինարարություն, քանի որ մարդահամարի անցկացման պահին այդտեղ շինարարությունը կարող է ավարտված լինել, իսկ շինությունը` բնակեցված:

Այս կամ այն թաղամասում շրջագայության ժամանակ ցուցակագրողը պարտավոր է մտնել նաև դրա ներսը` թաղամասի ներսում գտնվող տների բացթողումից խուսափելու համար:

9. Յուրաքանչյուր տուն (շինություն) ցուցակում գրվում է առանձին տողով, համարների հաջորդականությամբ` նշելով տների (շինությունների) քանակը: Ընդ որում, թաղամասի (զանգվածի) ներսում գտնվող տները գրվում են համապատասխան փողոցում դրանց համարակալման կարգով:

10. Աղյուսակ 2-ի 1-5-րդ սյունակները լրացվում են տները (շինությունները) շրջագայելու ժամանակ: Բնակարանների քանակի և բնակչության թվաքանակի (6-7-րդ սյունակներ) վերաբերյալ տվյալները յուրաքանչյուր տան համար ցուցակագրողը լրացնում է ըստ բնակարանային ֆոնդի սեփականատիրոջ կամ նրա լիազոր մարմնի կողմից տարվող սկզբնական հաշվառման տվյալների` տների տեխնիկական անձնագրերի, բնակարանային քարտերի, իսկ քաղաքացիների սեփականություն հանդիսացող տներում` դրանց սեփականատերերի կողմից ներկայացված տվյալների հիման վրա:

Աղյուսակ 2-ում գրանցվում են.

1-ին սյունակում` յուրաքանչյուր տան հերթական համարը,

2-րդ սյունակում` պողոտայի, փողոցի, նրբանցքի, հրապարակի, անցուղու և այլնի անվանումը, ընդ որում, այդ անվանումը ցույց է տրվում մեկ անգամ` տվյալ փողոցի առաջինը գրված տան դիմաց, իսկ մյուս տների դիմաց դրվում է կրկնողության նշան (-»-),

3-րդ սյունակում` տան (շինության) համարը, ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ (օրինակ 8ա, 5/1 և այլն): Եթե տունը (շինությունը) բաղկացած է մի քանի մասնաշենքից կամ շինությունից, ապա յուրաքանչյուր մասնաշենք կամ շինություն տների ցուցակում գրանցվում է առանձին տողով, նշելով ընդհանուր համարը և մասնաշենքի համարը. օրինակ` 5 մասնաշենք Ա, 5 մասնաշենք Բ, 1/18 մասնաշենք 1:

4-րդ սյունակում` կազմակերպության, հիմնարկի անվանումը, որին պատկանում է տունը, (օրինակ` ԲՇՏ 1, համատիրություն «Գայանե», մեխանիկական գործարանի հանրակացարան և այլն) կամ սեփականատիրոջ ազգանունը (եթե տունը պատկանում է մի քանի սեփականատերերի, ապա գրվում է նրանցից յուրաքանչյուրի ազգանունը):

5-րդ սյունակում` բոլոր բնակելի և ոչ բնակելի շինությունների քանակը, որոնք առկա են տվյալ համարի տակ: Շինություն համարվում է առանձին կանգնած կառույցը: Շինությունների թվում չեն ընդգրկվում տնտեսական նշանակության այն կառույցները, որոնցում, կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով, բնակչություն չի կարող բնակվել նույնիսկ ժամանակավորապես (օրինակ` ավտոտնակ, խորդանոց, մարագ):

6-7-րդ սյունակներում` բնակարանների քանակի և դրանցում մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները ցուցակագրողը ստանում է.

. բնակշահագործման կազմակերպություններից, տնային կառավարչություններից և այլ իրավաբանական անձանցից, իսկ համատիրություններին պատկանող տների վերաբերյալ` այդ կազմակերպություններից,

. հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող բնակելի տների, մանկատների, ծերերի և հաշմանդամների, տուն-ինտերնատների, գիշերօթիկ դպրոցների, հանրակացարանների, հիվանդանոցների, առողջարանների, հանգստյան տների, հյուրանոցների և այլնի վերաբերյալ` դրանց պարետներից կամ կառավարիչներից, կամ էլ հիմնարկների ադմինիստրացիայից,

. քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող տների վերաբերյալ` դրանց սեփականատերերից:

Բնակարանը, որպես առանձին բնակելի միավոր պետք է հաշվի առնել այնպես, ինչպես այն ընդունված է բնակֆոնդը տնօրինողի կողմից:

Մշտական բնակչությամբ հանրակացարանային տիպի տների համար (մանկատներ, ծերանոցներ, գիշերօթիկներ և այլն)` 6-րդ սյունակում գրվում է սենյակների քանակը, իսկ 7-ում` այդ սենյակներում մշտապես բնակվող բնակչության թվաքանակը:

Հիվանդանոցներում, ծննդատներում, առողջարաններում, հանգստյան տներում, հյուրանոցներում և ժամանակավոր կացատեղ հանդիսացող այլ հիմնարկներում, որոնցում կան մշտական բնակչություն ունեցող սենյակներ (բնակարաններ), 6-րդ սյունակում նշվում է այդպիսի սենյակների (բնակարանների) քանակը, իսկ 7-ում` դրանցում մշտապես բնակվող բնակչության թվաքանակը:

Եթե որևէ բնակելի շենքում է գտնվում նաև հյուրանոց, հիվանդանոց և այլն, ապա 6-7-րդ սյունակներում համապատասխանաբար, ցույց են տրվում միայն բնակելի շենքի բնակարանների քանակը և դրանցում մշտապես բնակվող բնակչության թվաքանակը, իսկ ծանոթությունում (9-րդ սյունակ) նշվում է, որ այդ շենքում առկա է հյուրանոց, հիվանդանոց և այլն:

8-րդ սյունակում` առկա տեղերի քանակը` բնակչության ժամանակավոր կացատեղ հանդիսացող հիմնարկներում (հիվանդանոցում, հյուրանոցում, հանգստյան տանը, առողջարանում և այլն):

9-րդ սյունակում` «Ծանոթություն» - նշումներ է կատարվում փողոցների անվանացույցերի, տների համարանիշերի բացակայության և այլնի մասին:

Կառուցվող բնակելի և ոչ բնակելի շինությունների համար 3-րդ սյունակում գրանցվում է տան համարը (համարի բացակայության դեպքում դրվում է գծիկ), 4-րդ սյունակում նշվում է տան սեփականատիրոջ` իրավաբանական անձի անվանումը կամ մասնավոր անձի դեպքում` նրա ազգանունն ու անունը, 5-8-րդ սյունակներում դրվում են գծիկներ, իսկ ծանոթությունում (9-րդ սյունակ) գրվում է` «տունը կառուցվում է» կամ «կատարված է հողահատկացում»:

11. Ցուցակագրման տեղամասի բոլոր տները (շինությունները) շրջագայելուց, և ըստ բոլոր թաղամասերի (զանգվածների) ցուցակները կազմելուց հետո, ցուցակագրողը ցուցակների տվյալները համեմատում է իր տեղամասի հատակագծի հետ, որի վրա շրջագայության ժամանակ կատարվել են բոլոր փոփոխություններն ու ուղղումները: Համոզվելով, որ բոլոր տները մտցված են ցուցակում, ցուցակագրողն ըստ յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) հաշվում է 3-րդ (տների քանակը, ներառյալ կառուցվող) և 5-8-րդ սյունակների հանրագումարները: Այսուհետև կազմվում է տների ցուցակների ամփոփագիրը` աղյուսակ 1-ը (ամբողջությամբ ցուցակագրման տեղամասի համար), այնտեղ լրացնելով յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) հանրագումարները` 3-6-րդ և 8-րդ սյունակները լրացվում են աղյուսակ 2-ի համապատասխան տվյալներից, իսկ 7-րդ սյունակում նշվում է, ինչպես առանձին շենքերում, այնպես էլ բնակելի շինություններում տեղակայված ժամանակավոր կացատեղ հանդիսացող հիմնարկների քանակը:

12. Սահմանված ժամկետի ցուցակագրողները տների ցուցակները` Ձև 1-քաղաքային (աղյուսակ 1 և աղյուսակ 2), ճշտված սխեմատիկ հատակագծերի հետ միասին հանձնում են ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի ղեկավարին: Նշված փաստաթղթերի ստուգումից և ընդունումից հետո ցուցակագրողը և ՀՀ վիճակագրության տարածքային բաժնի ղեկավարը վավերացնում են այն և նշում ընդունման ամսաթիվը:

 

Ձև I-քաղաքային - Աղյուսակ 1 ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

 ՀՀ 2001 թ. մարդահամար                               Հաստատված է

                                         ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի

                                         28.02.2001 թ. N 30 որոշմամբ

 

Տեղամասի տների ցուցակների ամփոփագիր

 

Ցուցակագրման տեղամաս N ____ Մարզ ____________ Քաղաք ____________

 

.__________________________________________________________________________.

|հ/հ|Թաղամասերի   |Տների |Բնակելի  |    դրանցում    |Ժամանակավոր  |Ծանոթու-|

|   |(զանգվածների)|քանակը|և  ոչ    |                |կացատեղ      |թյուն   |

|   |համարները    |      |բնակելի  |                |հանդիսացող   |        |

|   |             |      |շինու-   |                |հիմնարկների  |        |

|   |             |      |թյունների|________________|_____________|        |

|   |             |      |քանակը   |բնակա-|բնակչու- |քանակը|առկա  |        |

|   |             |      |         |րաններ|թյան     |      |տեղերի|        |

|   |             |      |         |      |թվաքանակը|      |քանակը|        |

|   |             |      |         |      |ցուցակնե-|      |      |        |

|   |             |      |         |      |րի       |      |      |        |

|   |             |      |         |      |կազմման  |      |      |        |

|   |             |      |         |      |պահին    |      |      |        |

|___|_____________|______|_________|______|_________|______|______|________|

| 1 |     2       |  3   |    4    |  5   |    6    |  7   |  8   |    9   |

|___|_____________|______|_________|______|_________|______|______|________|

|___|_____________|______|_________|______|_________|______|______|________|

|___|_____________|______|_________|______|_________|______|______|________|

|___|_____________|______|_________|______|_________|______|______|________|

|___|_____________|______|_________|______|_________|______|______|________|

.__________________________________________________________________________.

 

    Ցուցակագրող                    ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչության տարածքային

                                                բաժնի ղեկավար

 

   _____________________                      _______________________

     (ստորագրությունը)                            (ստորագրությունը)

 

«____» ___________________ 2001 թ.

 

Ձև I-քաղաքային - Աղյուսակ 2 ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

 ՀՀ 2001 թ. մարդահամար                               Հաստատված է

                                         ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի

                                         28.02.2001 թ. N 30 որոշմամբ

 

Թաղամասի (զանգվածի) տների ցուցակ

 

Մարզ __________________     Թաղամասի (զանգվածի) սահմանների նկարագրությունը

 

Քաղաք ____________________                            _____________________

                                                      _____________________

Ցուցակագրման տեղամաս N ____ Թաղամասի (զանգվածի) N___  _____________________

 

.__________________________________________________________________________.

|հ/|Պողոտայի,   |Տան   |Հիմնարկի|Բնակե-|    դրանցում    |Ժամանակա-|Ծանոթու-|

|հ |փողոցի,     |համարը|անվա-   |լի և  |                |վոր կացա-|թյուն   |

|  |հրապարակի,  |      |նումը   |ոչ    |                |տեղ      |        |

|  |նրբանցքի,   |      |կամ     |բնակե-|                |հանդիսա- |        |

|  |անցուղու    |      |սեփա-   |լի    |________________|ցող հիմ- |        |

|  |և  այլնի    |      |կանա-   |շինու-|բնակա-|բնակչու- |նարկնե-  |        |

|  |անվանումը   |      |տիրոջ   |թյուն-|րաններ|թյան     |րում     |        |

|  |            |      |ազգա-   |ների  |      |թվաքանակը|առկա     |        |

|  |            |      |նունը   |քանակը|      |ցուցակնե-|տեղերի   |        |

|  |            |      |        |      |      |րի       |քանակը   |        |

|  |            |      |        |      |      |կազմման  |         |        |

|  |            |      |        |      |      |պահին    |         |        |

|__|____________|______|________|______|______|_________|_________|________|

|1 |    2       |  3   |   4    |  5   |  6   |   7     |   8     |   9    |

|__|____________|______|________|______|______|_________|_________|________|

|__|____________|______|________|______|______|_________|_________|________|

|__|____________|______|________|______|______|_________|_________|________|

|__|____________|______|________|______|______|_________|_________|________|

|__|____________|______|________|______|______|_________|_________|________|

|  |Ընդամենը    |      |        |      |      |         |         |        |

|  |թաղամասում  |      |        |      |      |         |         |        |

|  |(զանգվածում)|      |        |      |      |         |         |        |

.__________________________________________________________________________.

 

    Ցուցակագրող                    ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչության տարածքային

                                                բաժնի ղեկավար

 

   _____________________                      _______________________

     (ստորագրությունը)                            (ստորագրությունը)

 

«____» ___________________ 2001 թ.

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
28.02.2001
N 30
Հրաման