Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ...

10.06.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.08.2001  -ից մինչեւ   10.06.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 19.04.07 թիվ 555-Ն որոշում)

i

040.0590.020701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2001 թվականի N 590

 

i

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը (կցվում է):

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 25-ի «Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները հարկման օբյեկտում հաշվի առնելու կարգի սահմանման մասին» N 234 որոշումը:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

հուլիսի 2-ի N 590 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այդ թվում` հարկային գործակալների), ինչպես նաև այլ անձանց կողմից ֆիզիկական անձանց բնամթերային (ոչ դրամական) ձևով վճարված եկամուտների վրա:

3. Բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները կարող են լինել`

ա) գույք (բացառությամբ դրամական միջոցների),

բ) աշխատանք, ծառայություն,

գ) մտավոր սեփականություն:

4. Գույքը (բացառությամբ դրամական միջոցների), աշխատանքները, ծառայությունները և մտավոր սեփականությունը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի են առնվում ազատ (շուկայական) գներով`

ա) կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից (այդ թվում` հարկային գործակալներից) ստանալու դեպքում`

եկամուտ վճարողի կողմից եկամտի վճարման ամսում այլ անձանց` դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),

այդպիսի գների բացակայության դեպքում` եկամուտ վճարողի կողմից վճարմանը նախորդող ամսում այլ անձանց` դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը) ,

այդպիսի գների բացակայության դեպքում` եկամուտ վճարողի մոտ դրանց ինքնարժեքի (սկզբնական (ձեռքբերման) արժեքի) և դրա նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարով.

բ) այլ աղբյուրներից ստանալու դեպքում`

այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացման ամսվան վերաբերող հրապարակված վիճակագրական գները,

դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը նախորդող ամսվան վերաբերող հրապարակված վիճակագրական միջին գները,

դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը նախորդող 12 ամսվան վերաբերող հրապարակված վիճակագրական միջին գները, իսկ դրանց բացակայության դեպքում` այդ 12 ամսվան նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերող հրապարակված վիճակագրական միջին գները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.2001
N 590
Որոշում