Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՉԱՌՆՉՎՈՂ Մ ...

12.03.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.03.2001  -ից մինչեւ   12.03.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 12.02.15 թիվ 45-Ն հրաման)

i

116.0040.090101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

17 նոյեմբերի 2000 թվականի N 40

 

i

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՉԱՌՆՉՎՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 14.07.2000 թ. N 401 որոշման 1-ին կետով և երկաթուղային տրանսպորտի համակարգի ներդաշնակ գործունեությունն ու երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել երկաթուղային տրանսպորտում արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարների ծառայողական քննության և հաշվառման կարգի վերաբերյալ հրահանգը:

2. Հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՉԱՌՆՉՎՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ

 

i

1. Սույն հրահանգը ընդունվել է ՀՀ Վարչապետի 1998 թ. նոյեմբերի 9-ի թիվ 625 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության Հայկական երկաթուղու դեպարտամենտի կանոնադրության» 5-րդ կետի պահանջներին համապատասխան և նպատակ ունի կանոնակարգելու երկաթուղային տրանսպորտում արտադրության հետ չառնչվող մարդկանց, այդ թվում աշխատանքի վայրում չգտնվող երկաթուղայինների հետ տեղի ունեցած դժբախտ պատահարների ծառայողական քննության և հաշվառման կարգը, ինչպես նաև նշված դեպքերի կանխման աշխատանքները կազմակերպելու կարգը:

2. Ծառայողական քննությունը և համապատասխան ակտի կազմումը կատարվում են երկաթգծի վրա շարժակազմի վրաերթի կամ դրա վրայից վայր ընկնելու, էլեկտրական հոսանքահարման, ինչպես նաև երկաթուղու համակարգի հետ կապված յուրաքանչյուր այլ դեպքի համար:

3. Խորտակումների, վթարների, երկաթուղու տրանսպորտային միջոցների հետ բախման, հրդեհների հետևանքով մարդկանց հետ տեղի ունեցած դժբախտ պատահարները սույն հրահանգով չեն կանոնակարգվում:

4. Դժբախտ դեպքերի քննությունը տեղում կատարում են կայարանի, գծային տեղամասի, վագոնային կամ գնացքաքարշային դեպոյի պետերը կամ նրանց տեղակալները, գնացքի պետը (բրիգադավարը), ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի այլ կազմակերպության ղեկավարը, որոնց տարածքում տեղի է ունեցել դեպքը:

Երկաթուղուն հարող տարածքներում տեղակայված կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների աշխատակիցների (ուսանողների) հետ տեղի ունեցած դժբախտ պատահարների ծառայողական քննությանը կարող է մասնակցել տուժածի աշխատանքի (ուսման) վայրի ղեկավարության ներկայացուցիչը:

Դժբախտ պատահարների, որի հետևանքով տուժվել են երկու և ավելի մարդ, ծառայողական քննությունը կատարվում է տեղում` Հայկական երկաթուղու Դեպարտամենտի համակարգի փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենի կամ նրանց տեղակալի, իսկ առավել ծանր դեպքերում` Հայկական երկաթուղու Դեպարտամենտի ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ:

5. Կայարանի տարածքում կամ երկաթուղային վազուրդում մարդկանց վրա շարժակազմի վրաերթի, երկաթուղու հողաշերտում մահացած կամ վիրավոր մարդու հայտնաբերման դեպքում, երկաթուղային տրանսպորտի յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է.

* տուժածին ցույց տալ առաջին օգնություն, հայտնել բուժկետ (մոտակա կայարանում դրա առկայության դեպքում) կամ կանչել շտապ օգնություն, իսկ դրանց բացակայության դեպքում, ձեռնարկել միջոցներ գնացքը կանգնեցնելու` տուժածին մինչև մոտակա բուժկետ տեղափոխելու համար,

* ձեռք չտալ դիակին, եթե այն չի գտնվում շարժակազմի ընթացքի գոտում:

Հակառակ դեպքում, դիակը անհրաժեշտ է տեղափոխել (հնարավորին չափ չփոխելով դրա դիրքը) ընթացքի գոտուց դուրս: Այդպիսի դեպքերում գնացքների ընթացքը կասեցնելը մինչև համապատասխան պաշտոնատար անձանց ժամանելը արգելվում է,

* անհապաղ տեղեկացնել դեպքի մասին մոտակա կայարանի հերթապահին:

Մարդկանց գնացքով վրաերթի, երկաթուղու հողաշերտում տուժած մարդ նկատելու դեպքում, մեքենավարը, չկանգնեցնելով գնացքը, պետք է դեպքի մասին անհապաղ հայտնի մոտակա կայարանի հերթապահին: Կայարանի հերթապահը ստացած տեղեկությունը հաղորդում է ՀՀ դատախազության մարմիններին և ընթացքային դիսպետչերին, որից հետո գործում է ըստ նրանց ցուցումների:

6. Երկաթուղու ընթացքային դիսպետչերը դժբախտ պատահարների մասին հաղորդումը ստանալով, անհապաղ տեղեկացնում է դրա մասին Հայկական երկաթուղու Դեպարտամենտի ղեկավարությանը, ՀՀ դատախազության մարմիններին:

7. Ներկայանալով դեպքի վայր, դժբախտ պատահարների պատճառները և հանգամանքները պարզելուց հետո, քննությունը վարող անձը ժամանելու պահից ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում ՀՀ դատախազության մարմիններին հայտնում է հետևյալ տվյալները`

1) Դժբախտ պատահարի ամսաթիվը, ժամանակը և տեղը:

2) Տուժածի (տուժածների) ազգանունը, անունը, հայրանունը և տարիքը (հնարավորության դեպքում):

3) Աշխատավայրը և զբաղեցրած պաշտոնը (հնարավորության դեպքում):

4) Դեպքի պատճառները, հանգամանքները և հետևանքը:

8. Դժբախտ պատահարի ծառայողական քննության սահմանված ձևի ակտը (տես հավելվածը) կազմում է ծառայողական քննությունը վարող անձը: Ակտը ստորագրում են քննությանը մասնակցող անձինք, դեպքի պահից` 3-օրյա ժամկետում:

Ակտը կազմում են 6 օրինակից և ուղարկում են`

* համապատասխան փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենին, որի աշխատակիցների պատճառով կամ դրան ենթակա տարածքում տեղի է ունեցել դժբախտ պատահարը,

* ՀՀ դատախազության մարմիններին,

* Հայկական երկաթուղու Դեպարտամենտի ղեկավարությանը,

* տուժածի աշխատանքի վայր:

Ակտի մեկ օրինակը մնում է այն կազմակերպության գործերում, որի պետը (տեղակալը) կատարել է ծառայողական քննությունը:

Փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենին ուղարկվող դժբախտ պատահարի ծառայողական քննության ակտին հնարավորության դեպքում կցվում են դժբախտ պատահարի ականատեսների կամ դրան մասնակից անձանց բացատրությունները, փորձագետի եզրակացությունը և հանձնաժողովի հետևությունները հաստատող այլ անհրաժեշտ նյութերը:

9. Գծային ստորաբաժանումների պետերը (կայարանների, գծի ուղեմասերի, գնացքաքարշային, վագոնային դեպոների և այլն) կատարում են իրենց սպասարկած տարածքում տեղի ունեցած դժբախտ պատահարների հաշվառում:

Կայարանի տարածքում մարդկանց վրա շարժակազմի վրաերթի դժբախտ պատահարները հաշվառվում են, ըստ «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՓԲԸ-ն, եթե քննությամբ չբացահայտվի այլ ծառայությունների աշխատակիցների մեղսակցությունը:

Կայարաններից դուրս, գծային վազուրդներում մարդկանց վրա վրաերթի դեպքերը հաշվառվում են «ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքներ» ՓԲԸ-ն կողմից, եթե քննությամբ բացահայտված չէ այլ ծառայությունների աշխատակիցների մեղսակցությունը:

Կայարանի սահմաններում հսկվող անցուղիներում վրաերթերը հաշվառվում են այն ՓԲԸ-ն կողմից, որի աշխատողը հերթապահել է անցուղում, եթե չի բացահայտվում այլ ՓԲԸ-ների աշխատակիցների մեղսակցությունը:

10. Մարդկանց հետ տեղի ունեցած դժբախտ պատահարների հաշվառումը, վերլուծությունը, քննության նյութերի նախապատրաստումը, դժբախտ պատահարների կանխարգելման միջոցառումների ամփոփումը և դրանց կատարման վերահսկումը դրվում է`

* երկաթուղու համապատասխան ՓԲԸ-ն անվտանգության բաժնի, իսկ Հայկական երկաթուղու Դեպարտամենտում երկաթուղու անվտանգ երթևեկության բաժնի վրա:

Արտադրությանը չառնչվող մարդկանց հետ դժբախտ պատահարների կանխարգելման միջոցառումները մշակում և իրականացումը հսկում է Հայկական երկաթուղու Դեպարտամենտի պետի անվտանգության գծով տեղակալը, համապատասխան ՓԲԸ-ների և դրանց մասնաճյուղերի գլխավոր ինժեներները:

11. Երկաթուղու համապատասխան ՓԲԸ-ների գործադիր տնօրենը 10-օրյա ժամկետում օպերատիվ խորհրդակցությունում քննարկում է դժբախտ պատահարների ծառայողական քննության նյութերը և հաստատում է հանձնաժողովի եզրակացությունը`

* քննության արդյունքների ու ձեռնարկված միջոցների մասին զեկուցում է Հայկական երկաթուղու Դեպարտամենտի ղեկավարությանը,

* ըստ դժբախտ պատահարների քննության նյութերի և օպերատիվ խորհրդակցության որոշման անհրաժեշտության դեպքում իր իրավասության սահմաններում մշակում և իրականացնում է դժբախտ պատահարներ առաջացնող պատճառները վերացնելու միջոցառումներ, նշելով ժամկետները և պատասխանատու անձանց,

* պարբերաբար, եռամսյակը մեկ անգամ, լսում է ստորաբաժանումների ղեկավարների հաշվետվությունները` դժբախտ պատահարները կանխելու համար ձեռնարկվող միջոցառումների կատարման մասին:

12. Դեպարտամենտի երկաթուղու անվտանգ երթևեկության բաժնի պետը`

* զեկուցում է Դեպարտամենտի պետին տեղի ունեցած դժբախտ պատահարների մասին,

* կազմակերպում մարդկանց հետ երկաթուղում տեղի ունեցած դժբախտ պատահարների հաշվառումը և վերլուծությունը,

* Հայկական երկաթուղու ՓԲԸ-ների հետ համատեղ մշակում է մարդկանց հետ դժբախտ պատահարների կանխման կազմակերպչա-տեխնիկական միջոցառումների պլանները և իրականացնում է դրանց կատարման վերահսկումը:

13. Երկաթուղու ՓԲԸ-ների գործադիր տնօրենները`

* ծառայողական քննությամբ ներկայացված ակտերի հիման վրա կազմակերպում են իրենց ենթակա ստորաբաժանումներում տեղի ունեցած դժբախտ պատահարների հաշվառում և վերլուծություն, և մշակում են դրանց կանխման համար անհրաժեշտ միջոցառումներ,

* ապահովում են ենթակա ստորաբաժանումների կողմից մարդկանց հետ դժբախտ պատահարների կանխման համար նախատեսված միջոցառումների կատարման վերահսկումը:

14. Դեպարտամենտի պետը`

* պարբերաբար լսում է ՓԲԸ-ի գործադիր տնօրենի հաշվետվությունները` դժբախտ պատահարները կանխելու համար ձեռնարկվող միջոցառումների մասին:

15. ՓԲԸ-ների գործադիր տնօրենները և դրանց ենթակա բոլոր ստորաբաժանումների պետերը ապահովում են երկաթուղում մարդկանց հետ դժբախտ պատահարների կանխման միջոցառումների մշակումը ըստ իրենց բնագավառի և կազմակերպում են դրանց կատարման համակարգված վերահսկումը:

 

Հավելված

 

ԱԿՏ

 

Երկաթուղային տրանսպորտում մարդկանց հետ տեղի ունեցած դժբախտ

պատահարների ծառայողական քննության

 

________________________________________________________________ ե/ու.

 

Կազմված է «___» ____________________ 200 __ թ.

 

__________________________________________________________________________

(ծառայողական քննությունը վարող անձանց պաշտոնները և ազգանունները)

 

__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

Քննությամբ պարզված է

 

1. Դժբախտ պատահարի ամսաթիվը և ժամանակը ______________________________

 

_________________ Ժ_____________ րոպե ________________________ 200 __ թ.

 

2. Դժբախտ պատահարի վայրը _____________________________________________

 

__________________________________________________________________________

(կայարանը, գծի անվանումը, անցուղի, գծի տեղամաս, կիլոմետր, պիկետ և այլն)

 

3. Ազգանուն, անուն (հայրանուն) _______________________________________

 

__________________________________________________________________________

        (տուժածի ծննդյան տարեթիվը, աշխատանքի և բնակության վայրը)

 

__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

4. Դժբախտ պատահարի հանգամանքները _____________________________________

 

__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

5. Դժբախտ պատահարին առնչվող աշխատակիցները ____________________________

 

__________________________________________________________________________

(գնացքաքարշային և գնացքի բրիգադներ, կայարանի աշխատակիցներ,

 

__________________________________________________________________________

                գծի և այլ ծառայությունների աշխատակիցներ,

 

__________________________________________________________________________

              նրանց անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը)

 

__________________________________________________________________________

 

6. Եղանակային պայմանները դժբախտ պատահարի պահին _______________________

 

__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

7. Դժբախտ պատահարի պահին երկաթուղու լուսավորվածության տեխնիկական

 

վիճակը (եթե դեպքը տեղի է ունեցել գիշերվա ժամին) __________________________

 

__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

8. Ում կողմից և ինչպիսի միջոցներ են կիրառվել դժբախտ պատահարների

 

կանխարգելման համար, տրվել են արդյոք ազդանշաններ և այլն __________________

 

__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

9. Երբ (ժամը, րոպեները) և ինչպիսի առաջին բժշկական օգնություն է

 

ցուցաբերվել տուժածին _____________________________________________________

 

__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

10. Դժբախտ պատահարի հետևանքը ________________________________________

 

__________________________________________________________________________

                       (մահացու, ծանր վնասվածքներ)

 

__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

11. Ուր և երբ (ժամերը, րոպեները) է տեղափոխվել տուժածը (տուժածները)

 

__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

12. Ծառայողական քննությունը իրականացնող հանձնաժողովի եզրակացությունը.

1) Դժբախտ պատահարի պատճառները

 

__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

2) Անմիջական ու անուղղակի մեղսակիցները և ինչումն է կայանում նրանց

 

մեղքը ____________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

3) Ինչպիսի միջոցառումներ է անհրաժեշտ անցկացնել նույնանման դեպքերը

 

կանխարգելելու համար _____________________________________________________

 

__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

Դժբախտ դեպքի ծառայողական քննությունը իրականացնող անձանց

 

ստորագրությունները (պաշտոնը և ազգանունը) ________________________________

 

__________________________________________________________________________

 

__________________________________________________________________________

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

                        09.   01        2001թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11601008

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
17.11.2000
N 40
Հրաման