(ուժը կորցրել է 16.09.04 թիվ 109-Ն որոշում)
i
600.0020.230501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
23 մայիսի 2001 թվականի N 20
i
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի դ) կետը, 17-րդ հոդվածի է) կետը և ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14 որոշումը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
i
1. Երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի` արտադրող-մեծածախ գնորդ-վաճառող պայմանագրի օրինակելի ձևում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) «Պայմանագրում օգտագործված հասկացությունները» գլուխը լրացնել հետևյալ հասկացություններով.
«հզորության տաք (պտտվող) պահուստ` պահուստային հզորություն, որը կարող է գործարկվել կայանի բեռնվածքն արագ (մի քանի րոպեում) բարձրացնելու համար.
հզորության սառը պահուստ` ցանցին չմիացած ագրեգատի հզորությունը, որի գործարկման համար անհրաժեշտ է տասնյակ րոպեներից մինչև մի քանի ժամ տևողությամբ ժամանակահատված.
հաղորդող` էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման (փոխադրման) գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
բաշխող` էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
հաշվարկային օր` 24 ժամանոց ժամանակահատված, որի գործողությունն սկսվում է տվյալ օրվա ժամը 11.00 -ին և ավարտվում է հաջորդ օրվա ժամը 11.00-ին:
հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 11.00-ին և ավարտվում է հաջորդ օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 11.00 -ին.
հաշվարկային տարի` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային տարվա առաջին ամսվա առաջին օրվա ժամը 11.00-ին և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա առաջին ամսվա առաջին օրվա ժամը 11.00-ին».
բ) 3.2 կետի 1-ին նախադասությունը փոխարինել «Համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի Կողմերն իրավասու են սահմանել հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագին:» նախադասությամբ.
գ) 4.1.3 կետի 2-րդ նախադասության մեջ «Նշված ժամանակահատվածում» բառերից հետո ավելացնել «առևտրային» բառը.
դ) 5.1 կետի 2-րդ պարբերության 2-րդ նախադասության մեջ «Էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորստի» բառերը փոխարինել «Էլեկտրաէներգիայի տեխնիկական կորստի» բառերով.
ե) 5.6 կետի 1-ին պարբերության 2-րդ նախադասությունում «պատրաստականության ամսական ստուգումները» բառերը փոխարինել «տվյալ հաշվարկային ամսվա ընթացքում կատարել պատրաստականության ամսական ստուգումներ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: