Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵ ...

26.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.04.2010  -ից մինչեւ   26.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 12.04.18 թիվ 455-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մայիսի 1994 թ. թիվ 232

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ` ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԲՈՒՀԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմական ամբիոններում (ֆակուլտետներում) սպայական կադրերի պատրաստման և սպաների որակավորման բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

i

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ, և հաստատել Հայաստանի Հանրապետության այն պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը, որոնցում սահմանվում է ուսանողների պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստություն, համաձայն հավելվածի:

/ 1 կետն ուժը կորցրել է բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի մասի` 20.06.96 թիվ 184 որոշում/

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների` պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստության հիմնադրույթները (կցվում է):

i

2.1. Սահմանել, որ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստությունն իրականացվում է «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» ֆակուլտետի ուսանողների համար`` ուսուցումը կազմակերպելով առաջին կուրսից:

(2.1-րդ կետը լրաց. 25.03.10 թիվ 306-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

i

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական ամբիոնը վերակազմավորել ռազմաբժշկական ֆակուլտետի, ուսուցումը կազմակերպելով առաջին կուրսից.

բ) ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կազմակերպել ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտների հետդիպլոմային պատրաստությունը և մասնագիտացումը` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և առողջապահության ազգային ինստիտուտի բազաների վրա, իսկ Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի մյուս ֆակուլտետների ուսանողների ռազմական պատրաստությունը և մասնագիտացումը` ռազմաբժշկական ֆակուլտետում:

/3-րդ կետը փոփ. 15.12.97 թիվ 580 որոշում/

i

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմական ամբիոնների (ֆակուլտետների) կանոնադրությունը:

/4-րդ կետը փոփ. 15.12.97 թիվ 580 որոշում/

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1994 թ.

մայիսի 19-ի թիվ 232 որոշման

 

Ց Ա Ն Կ ՀՀ ԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ` ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

/ ցանկն ուժը կորցրել է բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի մասի 20.06.96 թիվ 184 որոշում/

 

Երևանի պետական համալսարան

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան

Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ

Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ

Հայկական ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

մայիսի 19-ի թիվ 232 որոշմամբ

 

Հ Ի Մ Ն Ա Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ` ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցման ուսանողների ռազմական պատրաստությունը (այսուհետև` ռազմական պատրաստություն) կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

2. Ռազմական պատրաստությունն անցկացվում է այն պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում, որոնց ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

3. Ռազմական պատրաստությունը համարվում է ուսանողների պարտադիր ուսուցման ձև և մտցվում է պետական բուհերի ուսումնական պլանների մեջ` որպես ինքնուրույն ուսումնական առարկա:

4. Ռազմական պատրաստության ուսուցմանը ներգրավվում են նախազորակոչային ու զորակոչային տարիքի, ինչպես նաև սպայական կոչում չունեցող պահեստազորի զինապարտ արական սեռի ուսանողները և պետական բժշկական ինստիտուտի իգական սեռի այն ուսանողները, որոնց առողջական վիճակը համապատասխանում է շարային ծառայության սպայական կազմին ներկայացվող պահանջներին: Կանայք, բացի բժշկական մասնագիտություններից, կարող են ռազմական պատրաստության մեջ ներգրավվել կամավոր հիմունքներով:

5. Ռազմական պատրաստությունից ազատվում են`

ա) ըստ առողջական վիճակի շրջանային զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովների եզրակացության հիման վրա շարային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված ուսանողները.

բ) սպայական կոչում ունեցող ուսանողները:

6. Պետական բուհերում ռազմական պատրաստության կազմակերպման համար ստեղծվում են ռազմական ամբիոններ (ֆակուլտետներ):

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա են դրվում`

ա) իրենց ենթակայության տակ պետական բուհեր ունեցող նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների հետ համատեղ` ռազմական մասնագիտությունների և այդ մասնագիտությունները սովորող ուսանողների թվաքանակի, ռազմական պատրաստությանը հատկացվող ուսումնական ժամաքանակի, ուսուցման և ուսումնական հավաքների անցկացման ժամկետների, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ծավալի սահմանումը, ՀՀ պետական բուհերի ռազմական ամբիոնների (ֆակուլտետների) կանոնադրության, ռազմական պատրաստության ծրագրերի և ուսումնական պլանների, ինչպես նաև ռազմական պատրաստության ուսուցման համար անհրաժեշտ զենքի, ռազմական տեխնիկայի և ռազմական ուսումնավարժական գույքի ցուցատախտակների նմուշների մշակումն ու հաստատումը.

բ) զորամասերում ուսանողների ուսումնական հավաքների (ստաժավորման) կազմակերպումն ու անցկացումը, բուհերում անցկացվող ռազմական պատրաստության համար անհրաժեշտ դաշտային ուսումնական բազաների ստեղծումը.

գ) ռազմական պատրաստության գծով ավարտական քննությունների ընդունման համար հատուկ քննական հանձնաժողովների ստեղծումը.

դ) բուհերի ռազմական ամբիոններում (ֆակուլտետներում) գաղտնիության ռեժիմի ապահովման և պետական ու ռազմական գաղտնիքների պահպանման վերահսկողությունը.

ե) բուհերի ռազմական ամբիոնների (ֆակուլտետների) գործունեության (ուսումնական, մեթոդական և գիտահետազոտական աշխատանքների) համակարգումը (կոորդինացումը) ու այդ ամբիոնների (ֆակուլտետների) պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացումը.

զ) բուհերի ռազմական ամբիոններում (ֆակուլտետներում) դասավանդող սպաների և ենթասպաների համար հաստիքապաշտոնային կարգերի (կատեգորիաների) սահմանումը, զինվորական ծառայության մեջ և պահեստազորում գտնվող սպայական և ենթասպայական անձնակազմի դրամական բավարարման չափերի սահմանումը.

է) բուհերի ռազմական ամբիոնների (ֆակուլտետների)` զենքով, զինամթերքով, ռազմական տեխնիկայով, ավտոտրանսպորտային միջոցներով, ռազմական ուսումնավարժական գույքով, սարքերով, սարքավորումներով, գործիքներով, ռազմական տեխնիկայի անհրաժեշտ պահեստամասերով անհատույց ապահովումը և դրանց նորոգումը, ինչպես նաև զինվորական կանոնադրություններով (ուղեցույցներով), ձեռնարկներով, հրահանգներով, տեղագրական քարտեզներով և դասագրքերով ապահովումը.

ը) բուհերի ռազմական ամբիոնների (ֆակուլտետների) գործունեության համար անհրաժեշտ վառելիքաքսուքային և այլ նյութերի անհատույց հատկացումը:

i

8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վրա են դրվում`

ա) բուհերի ռազմական ամբիոններում (ֆակուլտետներում) հաստատված ուսումնական ծրագրերին և սահմանված զինվորական մասնագիտություններին համապատասխան ռազմական պատրաստության կազմակերպումը և դրա պատշաճ մակարդակով անցկացման վերահսկողությունը.

բ) ուսումնական պլաններում ռազմական պատրաստության անցկացման կարգի սահմանումը, այդ նպատակով դասաժամերի հատկացումը` սույն հիմնադրույթների 7-րդ կետի «ա» ենթակետին և 13-րդ կետին համապատասխան.

գ) ռազմական պատրաստության գծով ուսումնամեթոդական խորհուրդների ստեղծումը.

դ) իրեն ներկայացվող` բուհերի (անկախ գերատեսչական ենթակայությունից) ռազմական ամբիոնների (ֆակուլտետների) հաստիքային ցուցակների համաձայնեցումը.

ե) բուհերում ռազմական պատրաստության կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով իրենց ենթակայության տակ պետական բուհեր ունեցող նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների գործունեության համակարգումը:

/8-րդ կետը փոփ. 15.12.97 թիվ 580 որոշում/

i

9. Իրենց ենթակայության տակ բուհեր ունեցող Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների վրա են դրվում`

ա) բուհերում ռազմական պատրաստության կազմակերպման ապահովումը.

բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ ռազմական ամբիոնի (ֆակուլտետի) հաստիքային ցուցակի նախագծի համաձայնեցումից հետո` հաստատումը.

գ) ռազմական պատրաստության կազմակերպման նպատակով նյութական ու ֆինանսական միջոցների հատկացումը.

դ) բուհերի ռազմական ամբիոնների (ֆակուլտետների) մեկուսացված տեղակայման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, զենքի, ռազմական տեխնիկայի, հատուկ գրականության հետ ուսանողների առնչվելու պայմանների, պետական ու ռազմական գաղտնիքի պահպանման նկատմամբ վերահսկողությունը.

ե) բուհերի ռազմական ամբիոններում (ֆակուլտետներում) անհրաժեշտ ուսումնական, նյութատեխնիկական բազայի ստեղծումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից հատկացված տեխնիկայի, սպառազինության, սարքավորումների և հատուկ գրականության:

/9-րդ կետը փոփ. 15.12.97 թիվ 580 որոշում/

10. Իրենց ենթակայության պետական բուհերում ռազմական պատրաստության կազմակերպման և ղեկավարման համար նախարարություններում, պետական վարչություններում ու գերատեսչություններում սահմանվում են պատասխանատու անձանց հաստիքային պաշտոններ և այդ նպատակով նրանց կողմից իրենց հաստիքների հաշվին նախատեսվում է մեկական հաստիքային միավոր:

11. Բուհի ռեկտորի վրա են դրվում`

ա) սույն հիմնադրույթների 7-րդ կետի «ա» ենթակետին և 13-րդ կետին համապատասխան բուհում ռազմական պատրաստության համար անհրաժեշտ ուսումնական ժամաքանակի, ինչպես նաև զորամասերում ուսանողների ուսումնական հավաքների անցկացման, քննությունների, ստուգարքների ընդունման և դրանց նախապատրաստման նպատակով ժամանակի հատկացումը.

բ) ռազմական ամբիոնի (ֆակուլտետի) հաստիքային ցուցակի նախագծի մշակումը և ռազմական պատրաստության անցկացման, ռազմական տեխնիկայի սպասարկման ու ռազմական ամբիոնի (ֆակուլտետի) օբյեկտների պահպանության համար անհրաժեշտ թվաքանակով ուսումնադաստիարակչական և օժանդակ անձնակազմի համալրումը.

գ) ռազմական ամբիոնում (ֆակուլտետում) մշակվող մեթոդական և ուսումնական ձեռնարկների, ուսումնավարժական քարտեզների և այլ գրականության հրատարակման ապահովումը.

դ) դրամական միջոցների հատկացումը ռազմական ամբիոնի (ֆակուլտետի) ուսումնական ծրագրով նախատեսված գործունեության իրականացման համար, բացի ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գործունեությունից.

ե) սահմանված պահանջներին և նորմերին համապատասխան սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման ու պահպանման կազմակերպումը.

զ) ռազմական ամբիոնի հաշվեցուցակային պահանջմունքի սահմաններում սպառազինության, ռազմական տեխնիկայի, վառելիքաքսուքային նյութերի, ռազմական ուսումնավարժական գույքի և հատուկ գրականության հատկացման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան մարմիններին հայտերի ներկայացումը.

է) ռազմական ամբիոնի (ֆակուլտետի) տարեկան պլանի քննարկման կազմակերպումը և դրա հաստատումը:

12. Բուհի ռեկտորը պատասխանատվություն է կրում ռազմական պատրաստության կազմակերպման, դրա անցկացման մակարդակի, ռազմական պատրաստության համար անհրաժեշտ ուսումնական-նյութատեխնիկական բազայի ստեղծման, սպառազինության ու ռազմական տեխնիկայի պահպանության և գաղտնիության ռեժիմի խստիվ ապահովման համար:

13. Բուհերում ռազմական պատրաստության ծրագրերի ուսուցման ավարտից հետո զորամասերում անցկացվում են ուսումնական հավաքներ, որոնց տևողությունը սահմանվում է 30 օր, իսկ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ուսանողների համար` 15 օր ուսումնական հավաք և 15 օր` զինվորական ստաժավորում: Ուսումնական հավաքների ավարտից հետո ուսանողները հանձնում են ռազմական պատրաստության գծով ավարտական քննություն:

Ուսումնական հավաքներից ազատվում են իգական սեռի ուսանողները և արական սեռի այն ուսանողները, որոնք առողջական վիճակի պատճառով համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից պիտանի չեն ճանաչվել մասնակցելու ուսումնական հավաքներին, ընդ որում, արական սեռի ուսանողներն ազատվում են բուհում ռազմական պատրաստության քննությունների հանձնումից և չեն ատեստավորվում պահեստազորի սպայական կազմ:

14. Զորամասերում ուսումնական հավաքների անցկացման ժամանակաշրջանում հավատարմության երդում ընդունած ուսանողների իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Ուսումնական հավաքների (ստաժավորման) ընթացքում ուսանողներն անվանվում են «կուրսանտներ» և ապահովվում են պարենավորումով և բոլոր տեսակի իրեղեն բավարարումով:

15. Ուսումնական հավաքների ընթացքում ուսանողներին կրթաթոշակների վճարումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

16. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ռազմական պատրաստությունից ավարտական քննությունը հանձնած և պետական կրթական համակարգի ինտերնատուրա կամ օրդինատուրա ընդունված, սահմանված ժամկետում ինտերնատուրան կամ օրդինատուրան ավարտած շրջանավարտները որակավորվում են որպես պահեստազորի սպայական կազմ, և նրանց շնորհվում է պահեստազորի «բժշկական ծառայության լեյտենանտ» զինվորական կոչում: Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան ավարտած և տվյալ տարվա ընթացքում պետական կրթական համակարգի ինտերնատուրայում կամ օրդինատուրայում չհրամանագրված կամ հրամանագրված և մինչև ուսման ավարտը որևէ հիմքով ինտերնատուրայից կամ օրդինատուրայից հեռացված քաղաքացին ենթակա է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` հաշվի առնելով ստացած մասնագիտությունը: Նշված դեպքում քաղաքացուն սպայական կոչում շնորհվում է պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո:

Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» ֆակուլտետում ռազմական պատրաստությունից ավարտական քննությունը հանձնած և պարտադիր զինվորական ծառայություն անցած կամ օրենքով սահմանված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու իրավունք ունեցող անձինք որակավորվում են որպես պահեստազորի սպայական կազմ, և նրանց շնորհվում է պահեստազորի «լեյտենանտ» զինվորական կոչում: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց պահեստազորի «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո:

(16-րդ կետը փոփ. 25.03.10 թիվ 306-Ն որոշում)

17. Այն ուսանողները, որոնք ռազմական ամբիոններում և զորամասերում անցկացվող ուսումնական հավաքների (ստաժավորման) ընթացքում պարբերաբար խախտում են կարգապահությունը, անհարգելի պատճառներով չեն հաճախում ռազմական պատրաստության պարապմունքներին, խուսափում են ուսումնական հավաքներից (ստաժավորումից) ռազմական ամբիոնի (ֆակուլտետի) պետի կողմից ներկայացվում են ռազմական պատրաստության դասընթացներից հեռացման և բուհի ռեկտորի հրամանով ուսումնական հաստատությունից նրանց հեռացման դեպքում այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր ծանուցվում է այն զինկոմիսարիատին, որտեղ հաշվառված է տվյալ ուսանողը:

18. Իրենց ենթակայության տակ բուհեր ունեցող Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների` բուհերի ռազմական պատրաստության համար պատասխանատու աշխատողների, ռազմական ամբիոնների (ֆակուլտետների) պետերի և նրանց տեղակալների, ուսումնական մասերի պետերի, ցիկլերի և կիսացիկլերի պետերի, ինչպես նաև ավագ դասախոսների և դասախոսների պաշտոններում նշանակվում են զինվորական ծառայության մեջ կամ պահեստազորում գտնվող, ինչպես նաև պաշտոնաթող սպաները, որոնք ունեն զինվորական բարձրագույն, հատուկ զինվորական կրթություն և սպայական պաշտոններում` բանկային ծառայության փորձ: Նշված պաշտոններն առաջին հերթին համալրվում են զինվորական ծառայության մեջ գտնվող և գիտական աստիճաններ ունեցող սպաներով:

19. Բուհերի ռազմական ամբիոնների (ֆակուլտետների) հաստիքային պաշտոններում զինծառայողների նշանակումը և նրանց փոխադրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից: Ռազմական ամբիոնների (ֆակուլտետների) պետերի, նրանց տեղակալների, ուսումնական մասերի պետերի պաշտոնների համար թեկնածությունները համաձայնեցվում են իր ենթակայության տակ բուհ ունեցող համապատասխան նախարարության, պետական վարչության և գերատեսչության հետ, իսկ մնացած բոլոր պաշտոնների համար` բուհերի ռեկտորների հետ:

20. Բուհերի ռազմական ամբիոնների (ֆակուլտետների) սպայական կազմի անձանց զինվորական ծառայությունից պահեստազոր արձակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում սպայական կազմի զինվորական ծառայության անցկացման մասին կանոնադրությամբ սահմանված կարգով:

Ռազմական ամբիոնների (ֆակուլտետների) պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքային պաշտոններում պահեստազորի և պաշտոնաթող սպաների նշանակումը կատարվում է մրցութային եղանակով` համաձայն բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի պաշտոնավարման սահմանված կարգի:

Ռազմական ամբիոնների (ֆակուլտետների) ուսումնադաստիարակչական և օժանդակ անձնակազմի հաստիքային պաշտոնների համալրումը կատարվում է բուհերի ռեկտորների հրամաններով:

21. Բուհերի ռազմական ամբիոններում (ֆակուլտետներում) աշխատանքի անցած զինվորական ծառայության և պահեստազորի սպաները և ենթասպաները համարվում են զինվորական ծառայության մեջ (պահեստազորի սպաներն ու ենթասպաները` ըստ իրենց ցանկության) և օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր տեսակի իրավունքներից, արտոնություններից, առավելություններից, ստանում են զինծառայողներին տրվող բոլոր տեսակի բավարարումները:

22. Ռազմական պատրաստության համար բուհերին հատկացված սպառազինության, ռազմական տեխնիկայի, գույքի, ինչպես նաև ռազմական ամբիոնների (ֆակուլտետների) գաղտնի մասերի և գրադարանների ռազմականացված պահպանությունը կազմակերպվում է այն նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների միջոցների հաշվին, որոնց ենթակայության տակ են գտնվում բուհերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.05.1994
N 232
Որոշում