(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մայիսի 1994 թ. թիվ 228
i
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը և արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` վերահաշվարկել զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին նշանակված կենսաթոշակները Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 25-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակների վերահաշվարկման կարգի սահմանման մասին» թիվ 123 որոշմամբ նախատեսված կարգով` ելնելով 1994 թվականի ապրիլի 1-ից սահմանված դրամական բավարարման չափերից: