Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 2020 թվականի N 547-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԸՆԴՈՒՆՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՍՏԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք բերվող ապրանքների, ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների մասով կատարված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 9-ի

N 547-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ԿԱՐԳ

 

1. Սույն հավելվածով սահմանվում է հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք բերվող ապրանքների, ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների մասով կատարված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգը:

2. Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների (բացառությամբ այն աշխատանքների և (կամ) ծառայությունների, որոնց կատարման և (կամ) մատուցման վայրը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն համարվում է Հայաստանի Հանրապետությունը) գծով ծախսերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերով չփաստաթղթավորելու դեպքում կարող են փաստաթղթավորվել ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների դիմաց ապրանքներ ձեռք բերող, աշխատանքներ ընդունող և (կամ) ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից կատարված` անկանխիկ եղանակով վճարումը հիմնավորող փաստաթղթով և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից դուրս գրված` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման ե (կամ) ծառայության մատուցման փաստը հիմնավորող փաստաթղթով:

3. Այլ պետություններում վճարված պետական և տեղական հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով ծախսերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերով չփաստաթղթավորելու դեպքում կարող են փաստաթղթավորվել հարկ վճարողի կողմից կատարված` անկանխիկ եղանակով վճարումը հիմնավորող փաստաթղթով:

4. Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կողմ հանդիսացող այլ պետության ռեզիդենտ հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետությունում հաշվառված իր մշտական հաստատության համար կատարված ծախսերը (բաշխվող ծախսերը) կարող են փաստաթղթավորվել ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների մասով կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերով և ոչ ռեզիդենտ կազմակերպության ու մշտական հաստատության միջև կազմված` մշտական հաստատության վերագրվող ծախսերին վերաբերող փաստաթղթով, եթե համաձայնագրով մշտական հաստատությանը վերագրվող ծախսերի նվազեցման սահմանափակումներ սահմանված չեն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.04.2020
N 547-Ն
Որոշում