Սեղմել Esc փակելու համար:
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆ ...

27.11.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.05.1994  -ից մինչեւ   27.11.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 26.11.15 թիվ 1383-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 1994 թ. թիվ 207

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՌՈՒԲԼՈՒՑ ԴՐԱՄԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետությունում 1994 թվականի մարտի 1-ից պաշտոնական դրամական միավորին` դրամին անցնելու կապակցությամբ, միասնական կարգ սահմանելու նպատակով, ձեռնարկություններում, կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) և հիմնարկներում 1994 թվականի մարտի 1-ից հաշվապահական հաշվառման հաշիվների մինչև 30 ռուբլի մնացորդները վերահաշվարկել և ձևակերպել որպես 10 լումա, իսկ 30 ռուբլուց ավելի մնացորդները վերահաշվարկել սահմանված կարգով:

2. 1994 թվականի մարտի 1-ից գործածությունից հանել նախկին ԽՍՀՄ ֆինանսների նախարարության պետական տուրքի 10 կոպ., 20 կոպ., 30 կոպ., 50 կոպ., 1 և 5 ռուբլի անվանական արժեքով չօգտագործված դրոշմանիշերը:

3. Մինչև պետական տուրքերի նոր դրույքաչափերի ընդունումը, գործող օրենսդրությամբ նախատեսված մինչև 30 ռուբլի պետական տուրքերը կլորացվում և գանձվում են 10 լումայի չափով:

4. Ռուբլուց դրամի փոխարժեքի վերահաշվարկման արդյունքները ձեռնարկությունները և կազմակերպությունները ձևակերպում են ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով, բյուջետային հիմնարկները` համապատասխան հաշիվներով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.05.1994
N 207
Որոշում