(ուժը կորցրել է 20.09.01 ՆԿ-931 կարգադրություն)
i
031.0872.120601
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Երվանդ Զախարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2000 թվականի փետրվարի 15-ին Բեյրութում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև միջազգային համակցված փոխադրումների մասին» համաձայնագիրը քննարկելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
12 հունիսի 2001թ.
ՆԿ-872