ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 2020 թվականի N 359-Ա
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հաստատել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ համատեղ պարբերական զեկույցի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հաստատմանը ներկայացնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ համատեղ պարբերական զեկույցի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի 17
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թ. մարտի 17-ի
N 359-Ա որոշման
ԿԱԶՄ
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Գասպարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
առաջին տեղակալ (խմբի ղեկավար)
Ա. Մարտիրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
միջազգային համագործակցության և զարգացման
ծրագրերի վարչության պետ (խմբի քարտուղար)
Ա. Հակոբյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի
վարչության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ
Ա. Առուշանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության տարածքային կառավարման
վարչությունում խորհրդական` առանձին գործառույթներ
համակարգող
Ռ. Ստեփանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի
վարչության պետ
Ա. Դաշյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար
ծառայության բնակչության պաշտպանության և
աղետների ռիսկի նվազեցման վարչության պետի տեղակալ,
փ/ծ գնդապետ
Գ. Ավագյան - ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան
առողջության պահպանման վարչության մայրական և
վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ
Հ. Հարությունյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և
քաղաքաշինության վարչության ճարտարապետության
բաժնի պետի պաշտոնակատար
Մ. Թորոսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարության թվայնացման վարչության ավագ մասնագետ
Ա. Կարապետյան - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային
իրավական համագործակցության վարչության արտաքին
կապերի բաժնի ավագ մասնագետ
Թ. Հովնանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու
իրավունքների և հումանիտար հարցերի վարչության
աշխատակից