(ուժը կորցրել է 12.02.2020 թիվ 567-Ա որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
18 ապրիլի 2019 թվականի N 942-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՒՂԵԳՐՄԱՆ, ՈՒՂԵԳՐՎԱԾ ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ՈՒՂԵԳՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 610-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի «20» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության բժշկական կազմակերպություններ ավագ բուժաշխատողների ժամանակավոր ուղեգրման, ուղեգրված ավագ բուժաշխատողների կողմից իրականացված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի,
2) ավագ բուժաշխատողի ժամանակավոր ուղեգրման պայմանագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի,
3) ժամանակավոր ուղեգրվող ավագ բուժաշխատողի ուղեգրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն հրամանով նախատեսված գործընթացի կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մայիսի 6-ի թիվ 610-Ա հրամանը:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լ. Հակոբյանին:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ առողջապահության նախարարի
2019 թվականի ապրիլի 18-ի
N 942-Ա հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՒՂԵԳՐՄԱՆ, ՈՒՂԵԳՐՎԱԾ ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության բժշկական կազմակերպություններում (այսուհետ` Մարզային կազմակերպություն) հրատապ պահանջարկ ներկայացնող թափուր պաշտոնները ժամանակավոր համալրման նպատակով ավագ բուժաշխատողների (այսուհետ` Բուժաշխատող) ուղեգրման, ուղեգրված բուժաշխատողի կողմից իրականացված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները (այսուհետ` Մարզպետարան) Մարզային կազմակերպություններից ստանում և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն (այսուհետ` Նախարարություն) են ներկայացնում Բուժաշխատողների թափուր հաստիքների հրատապ պահանջարկի վերաբերյալ հայտեր (այսուհետ` Հայտ):
3. Նախարարությունը Մարզպետարաններից ստացված Հայտերի հիման վրա, Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության այլ բժշկական կազմակերպություններից (այսուհետ` Բազային կազմակերպություն) Բուժաշխատողների ուղեգրման միջոցով կազմակերպում է ժամանակավոր ուղեգրման գործընթացը:
4. Բուժաշխատողի ուղեգրման հիմք է հանդիսանում Մարզպետարանից ստացված Հայտը և Բազային կազմակերպության տնօրենի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացված մարզ մեկնող Բուժաշխատողի թեկնածության վերաբերյալ գրությունը:
5. Նախարարությունը, Բազային և Մարզային կազմակերպությունները ուղեգրվող Բուժաշխատողի հետ կնքում են ժամանակավոր ուղեգրման, սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված քառակողմ պայմանագիր, նշելով Բուժաշխատողի կողմից Մարզային կազմակերպությունում իրականացվելիք գործունեությունը, ուղեգրման ժամանակահատվածը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ծախսերի փոխհատուցման կարգը և այլ պայմանները:
Մեկ մասնագետի ուղեգրման առավելագույն ժամկետը սահմանվում է 3 ամիս: Կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան ևս 3 ամիս ժամկետով:
6. Բազային կազմակերպությունում պահպանվում է Բուժաշխատողի հիմնական աշխատատեղը և միջին աշխատավարձը:
7. Մարզային կազմակերպությունում Բուժաշխատողին վճարվում է`
1) օրապահիկ և գիշերավարձ (գործուղման մեջ եղած յուրաքանչյուր օրվա համար) և տրանսպորտային ծախսը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված չափով,
2) աշխատավարձ` Բուժաշխատողի կողմից սպասարկման տարածքի օպտիմալ բնակչության թվաքանակի համար վարձատրման ամսական հաշվարկային դրույքաչափերի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 24-ի N 1791-Ա հրամանով հաստատված N 4 հավելվածով սահմանված չափով:
8. Մարզային կազմակերպությունը Նախարարություն է ներկայացնում ուղեգրված Բուժաշխատողի աշխատած փաստացի օրերի մասին ամսական հաշվետվություն:
9. Նախարարության կողմից ուղեգրման ծախսերի փոխհատուցումն իրականացվում է`
1) Բազային կազմակերպությանը` Բուժաշխատողի համար պահպանվող միջին աշխատավարձի չափով,
2) Մարզային կազմակերպությանը` սույն հավելվածի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված փաստացի ծախսերի չափով:
10. Ֆինանսավորման համար հիմք է հանդիսանում Մարզային կազմակերպության կողմից Նախարարությանը ներկայացված Բուժաշխատողի աշխատանքային օրերի վերաբերյալ հաշվետվությունը:
11. Ուղեգրված Բուժաշխատողի վերաբերյալ կնքված քառակողմ պայմանագրով կարող են նախատեսվել նաև լրացուցիչ վարձատրման, խրախուսման և սոցիալական բնույթի այլ պայմաններ, որոնց փոխհատուցումը կատարում է Մարզային բժշկական կազմակերպությունը` իր միջոցների հաշվին:
12. Մարզպետարանի կողմից Նախարարություն ներկայացված Հայտում նշված Բուժաշխատողի պաշտոնը հիմնական աշխատողով ապահովելու դեպքում Մարզային կազմակերպությունը 3-օրյա ժամկետում տեղյակ է պահում Մարզպետարանին և Նախարարությանը:
13. Սույն հավելվածի պահանջներին համապատասխան ուղեգրված Բուժաշխատողի աշխատանքի ընդունման և վարձատրության գործառույթները, ուղեգրված Բուժաշխատողի կողմից մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի և անվտանգության ապահովման պատասխանատվությունը կրում է Մարզային կազմակերպության ղեկավարը, իսկ հսկողությունն իրականացնում է Մարզպետարանը:
14. Ուղեգրվել կարող են անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ընդհանուր վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ (վիրահատող), օրթոպեդ-վնասվածքաբան և քիթ-կոկորդ-ականջաբան (վիրահատող) մասնագիտություններով Բուժաշխատողները: Այլ մասնագետի պահանջարկը բավարարվում է` հիմք ընդունելով Մարզպետարանից ստացված համապատասխան Հայտի հիմնավորումը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համաձայնությունը:
Հավելված N 2
ՀՀ առողջապահության նախարարի
2019 թվականի ապրիլի 18-ի
N 942-Ա հրամանի
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ավագ բուժաշխատողի ժամանակավոր ուղեգրման
_________________ «___»__________ թ.
(կնքման վայրը)
Բազային կազմակերպություն __________________________________________
(Բազային կազմակերպության անվանումը)
ի դեմս տնօրեն ______________________________________________________
(ազգանունը, անունը)
որը գործում է ____________________________________________հիման վրա,
(կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)
մի կողմից, Բուժաշխատող`__________________________________մյուս կողմից,
(Բազային կազմակերպությունում աշխատող,
ուղեգրվող բժշկի ազգանունը, անունը)
Մարզային կազմակերպություն___________________________________________
(մարզային կազմակերպության անվանումը)
ի դեմս տնօրեն _____________________________________(ազգանունը, անունը)
որը գործում է ______________________________________________հիման վրա,
(կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)
երրորդ կողմից, և ՀՀ առողջապահության նախարարություն, ի դեմս
_______________________________________________________չորրորդ կողմից,
(պաշտոնատար անձի ազգանունը, անունը, պաշտոնը)
կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Սույն պայմանագրով.
Բազային կազմակերպությունը պարտավորվում է իր աշխատողի գործուղման միջոցով Մարզային կազմակերպությանը ապահովել համապատասխան Բուժաշխատողով:
Բուժաշխատողը պարտավորվում է Նախարարության ուղեգրով և իր գործատու հանդիսացող Բազային կազմակերպության գործուղմամբ /այսուհետ` երկուսը միասին` ուղեգրում/ իր մասնագիտական որակավորմանը համապատասխան իր աշխատանքային պարտականությունները կատարել Մարզային կազմակերպությունում` իրականացնելով սույն պայմանագրի 1.2 կետում նշված գործունեությունը /այսուհետ` Գործունեություն/:
Մարզային կազմակերպությունը պարտավորվում է վճարել Բուժաշխատողին` սույն պայմանագրի 3-րդ բաժնում սահմանված չափով և կարգով:
1.2. Բուժաշխատողը պարտավորվում է Մարզային կազմակերպությունում իրականացնել հետևյալ Գործունեությունը ___________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
(թվարկել գործունեության տեսակները)
1.3. Ուղեգրման ժամանակահատված է` «___» _________ 20___ թ.-ից մինչև «__» _____________ 20___ թ.:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Բազային կազմակերպությունը պարտավոր է`
2.1.1. Առողջապահության նախարարի սույն հրամանին համապատասխան Նախարարություն ներկայացնել բժշկական ծառայությունների մատուցման համար ուղեգրվող մասնագետների ցանկը և ժամանակացույցը.
2.1.2. Ապահովել Մարզային կազմակերպություն Բուժաշխատողի ուղեգրումը.
2.1.2. Պահպանել Մարզային կազմակերպություն գործուղված Բուժաշխատողի հիմնական աշխատատեղը և միջին աշխատավարձը` ամսական ____________________ ____________________________________________________________ՀՀ դրամ.
2.1.4. Կատարել սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:
2.2. Բազային կազմակերպությունը իրավունք ունի`
2.2.1. Բուժաշխատողի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել խրախուսանքի կամ կարգապահական պատասխանատվության միջոցներ.
2.2.2. Նախարարությունից ստանալ փոխհատուցում Բուժաշխատողի միջին ամսական աշխատավարձի չափով:
2.3 Բուժաշխատողը պարտավոր է`
2.3.1 Ուղեգրման ժամանակահատվածում Մարզային կազմակերպությունում բարեխղճորեն կատարել իր պարտականությունները` իրականացնելով սույն պայմանագրի 1.2-րդ կետում նշված գործունեությունը: Պատշաճ կերպով կատարել իրեն տրված հանձնարարականները, վերադաս պաշտոնատար անձանց հրամանները և կարգադրությունները.
2.3.2 Սույն պայմանագրի 1.2 կետում նշված գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Մարզային կազմակերպության և սույն պայմանագրի պահանջներին համապատասխան.
2.3.3 Իր աշխատանքով նպաստել Մարզային կազմակերպության արդյունավետ գործունեությանը.
2.3.4 Ապահովել Մարզային կազմակերպության գույքի /նյութեր, սարքավորումներ և այլն, անկախ այդ գույքի նկատմամբ Մարզային կազմակերպության գույքային իրավունքների տեսակից/, խնայողաբար և դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործումը.
2.3.5 Մարզային կազմակերպության գույքին սպառնացող ցանկացած վտանգի մասին անհապաղ տեղեկացնել տվյալ կազմակերպության ղեկավարությանը.
2.3.6. Չհրապարակել աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ.
2.3.7. Կատարել սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ.
2.3.8. Հատուցել իր գործողությունների հետևանքով Մարզային կազմակերպությանը պատճառված վնասը:
2.4. Բուժաշխատողն իրավունք ունի`
2.4.1. Ստանալ օրապահիկ և գիշերավարձ` գործուղման մեջ եղած յուրաքանչյուր օրվա համար և տրանսպորտային ծախս` ամսական մեկ անգամ հիմնական բնակավայրի ճանապարհածախս.
2.4.2. Մարզային կազմակերպությունում ստանալ աշխատավարձ` տեղամասային բժշկի մեկ ամսվա դրույքային աշխատավարձի չափով:
2.5. Մարզային կազմակերպությունը պարտավոր է`
2.5.1. Բուժաշխատողին վճարել օրապահիկ և գիշերավարձ` գործուղման մեջ եղած յուրաքանչյուր օրվա համար և տրանսպորտային ծախս` ամսական մեկ անգամ հիմնական բնակավայրի ճանապարհածախս` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված չափով.
2.5.2. Բուժաշխատողին վճարել աշխատավարձ` բժիշկների կողմից սպասարկման տարածքի օպտիմալ բնակչության թվաքանակի համար վարձատրման ամսական հաշվարկային դրույքաչափերի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հուլիսի 24-ի N 1791-Ա հրամանով հաստատված N 4 հավելվածով սահմանված չափով.
2.5.3. Ապահովել Բուժաշխատողին վերջինիս գործունեության համար անհրաժեշտ նյութերով, սարքավորումներով և աշխատանքային պայմաններով.
2.5.4. Բուժաշխատողի պահանջով կամ իր նախաձեռնությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկել վերջինիս գործունեությանը խոչընդոտող հանգամանքների վերացման ուղղությամբ.
2.5.5. Նախարարություն ներկայացնել Բուժաշխատողի կողմից Մարզային կազմակերպությունում փաստացի աշխատած օրերի մասին ամսական հաշվետվություն` աշխատաժամանակի տեղեկագիր.
2.5.6. Կատարել սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:
2.6. Մարզային կազմակերպությունն իրավունք ունի`
2.6.1. Պահանջել Բուժաշխատողից պատշաճ ձևով իրականացնել իրեն ստանձնած պարտականությունները.
2.6.2. Բուժաշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում միջնորդելու Բազային կազմակերպությանը` Բուժաշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար:
2.7. Նախարարությունը պարտավոր է`
2.7.1. Մարզային կազմակերպություն ուղեգրել Բուժաշխատողին.
2.7.2. Բազային կազմակերպությանը տալ փոխհատուցում բժիշկ-մասնագետի միջին ամսական աշխատավարձի չափով.
2.7.3. Մարզային կազմակերպությանն ապահովել սույն պայմանագրից բխող անհրաժեշտ ֆինանսավորմամբ:
2.8. Նախարարությունն իրավունք ունի`
2.8.1. Պահանջել Մարզային կազմակերպությունից Բուժաշխատողի փաստացի աշխատած օրերի մասին ամսական հաշվետվություն:
3. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ
3.1 Մարզային կազմակերպությունում Բուժաշխատողի ամսական վարձատրությունը կազմված է տվյալ տարվա համար սահմանված տեղամասային բժշկի մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափից, իսկ գործուղման և տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման.
3.2 Բուժաշխատողի ամսական վարձատրությունը վճարվում է մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության դրամով` առձեռն կամ համապատասխան բանկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով:
4. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
4.1 Սույն պայմանագրով սահմանված իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4.2 Սույն պայմանագրի պայմանների փոփոխումը, ինչպես նաև պայմանագրի դադարեցումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ` մեկ միասնական գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով.
4.3 Սույն պայմանագրով _____________________________________ ուղեգրված
Բուժաշխատողի համար (նախատեսվում է, չի նախատեսվում)
լրացուցիչ վարձատրման, խրախուսման և սոցիալական բնույթի այլ պայմաններ`
__________________________________________________________________________
4.4 Սույն Պայմանագրի պայմանների հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ դրանց անարդյունավետության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4.5 Պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջելու պայմանագրի վաղաժամկետ լուծում, եթե մյուս կողմը խախտում է սույն պայմանագրով իր կողմից ստանձնած պարտավորությունները.
4.6 Սույն պայմանագիրը կազմված է հավասար իրավաբանական ուժ ունեցող 4 օրինակից` մեկական օրինակ տրվում է կողմերից յուրաքանչյուրին:
ԲԱԶԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԺԻՇԿ-ՄԱՍՆԱԳԵՏ
ՏՆՕՐԵՆ
Ա.Ա.Հ.
------------------------------ -------------------------------
(հասցե)
--------------------------- -------------------------------
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ
ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏՆՕՐԵՆ
------------------------------ ------------------------------
(հասցե) (պաշտոնատար անձի ԱԱՀ,
պաշտոնը)
--------------------------- -------------------------------
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ Կ.Տ
Հավելված N 3
Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարի
2019թ. ապրիլի 18-ի
թիվ 942-Ա հրամանով
Ձև
._________________________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
| |
| Ժամանակավոր ուղեգրվող ավագ բուժաշխատողի ուղեգիր |
| |
|«_____» ________________ 20 _____թ. |
| |
| _____________________________________________________________ |
| մարզպետարանից ստացված հայտի համարը, ստացման ամսաթիվը |
| |
| _____________________________________________________________ |
| բազային կազմակերպության անվանումը |
| |
|Բժիշկ _______________________________________________________ |
| ուղեգրվում է ժամանակավոր աշխատանքի |
| ___________________________________________________մարզի |
| _______________________________________________________ |
| մարզային կազմակերպության անվանումը |
| __________________________________________ |
| մասնագիտությունը |
| |
|Ժամկետը _____________________________________________ |
| |
|Անձնագիր` սերիան և N___ _____________ տրված________________ |
| |
|ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար`____________ |
|___________________ Ստորագրություն Կ.Տ. |
._________________________________________________________________.
Կտրման գիծ
Հավելված N 3
Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարի
2019թ. ապրիլի 18-ի
թիվ 942-Ա հրամանով
Ձև
._________________________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
| |
| Ժամանակավոր ուղեգրվող ավագ բուժաշխատողի ուղեգիր |
| |
|«_____» ________________ 20 _____թ. |
| |
| _____________________________________________________________ |
| մարզպետարանից ստացված հայտի համարը, ստացման ամսաթիվը |
| |
| _____________________________________________________________ |
| բազային կազմակերպության անվանումը |
| |
|Բժիշկ _______________________________________________________ |
| ուղեգրվում է ժամանակավոր աշխատանքի |
| ___________________________________________________մարզի |
| _______________________________________________________ |
| մարզային կազմակերպության անվանումը |
| __________________________________________ |
| մասնագիտությունը |
| |
|Ժամկետը _____________________________________________ |
| |
|Անձնագիր` սերիան և N___ _____________ տրված________________ |
| |
|ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար`____________ |
|___________________ Ստորագրություն Կ.Տ. |
._________________________________________________________________.