ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 մարտի 2020 թվականի N 285-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին իր ենթակայության` 176,172.7 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, գ. Քասախ, Ռ. Սաֆարյան փող., 10) 100 տոկոս պետական բաժնետոմսերը (69610 հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 43.3 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել մրցույթով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել մրցութային հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից` 3 անդամ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից` մեկ անդամ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից` մեկ անդամ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից` մեկ անդամ:
3. Սահմանել (հաշվետու ժամանակահատվածի` 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2019 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ գնահատված արժեքը` 164,899.7 հազ. դրամ:
4. Ընկերության գնահատված պարտավորությունները 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ (գնահատման պահ) կազմել են 11,273.0 հազ. դրամ, այդ թվում`
1) կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 4,824.0 հազ. դրամ.
2) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1,658.0 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովության գծով` 76.0 հազ. դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 3,727.0 հազ. դրամ.
5) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)` 876.0 հազ. դրամ.
6) այլ ընթացիկ պարտավորություններ` 112.0 հազ. դրամ:
5. Ընկերության պարտավորությունները 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 948.0 հազ. դրամ, այդ թվում` կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 948.0 հազ. դրամ:
6. Ընկերությունը 2012-2017 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
7. Սահմանել մրցույթի հաղթողին (այսուհետ` գնորդ) որոշելու հետևյալ պայմանները և պայմանների գնահատման կշռային գործակիցները`
1) գույքի համար առաջարկվող գինը (չի կարող ցածր լինել բաժնետոմսերի գնահատված արժեքից, մրցույթի հաղթողին որոշելու կշռային գործակիցը` 0.5).
2) ներդրումների չափը` ուղղված ընկերության զարգացմանը (5 տարվա կտրվածքով, մրցույթի հաղթողին որոշելու կշռային գործակիցը` 0.5):
8. Սահմանել, որ մասնավորեցումից հետո գնորդը պարտավոր է պայմանագրի կնքումից հետո վեց ամիս պահպանել ընկերության աշխատողների թիվը և աշխատավարձի չափը:
9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել մրցույթ.
2) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի, ինչպես նաև բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված 458.0 հազ. դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարման ենթակա գումարները,
բ. մասնավորեցման մասին պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում:
10. Սահմանել, որ մասնավորեցումը չի կարող հանգեցնել ընկերության գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը: Պայմանի չկատարման, ինչպես նաև գնորդի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման դեպքում սույն որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետում նշված պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ գույքը` Հայաստանի Հանրապետությանը վերադարձման:
11. Մրցույթին մասնակցության նախավճարը սահմանվում է մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ: Հաղթող մասնակցի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում մրցույթին մասնակցության նախավճարը չի վերադարձվում և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
12. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի
Երևան