ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 2020 թվականի N 169-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2019 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացած շահութաբաժնի պարտավորությունը` 67.018.749,69 դրամ մայր գումարի և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դրա նկատմամբ հաշվարկված տոկոսների (տույժերի) հանրագումարի չափով, մարել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը` եռամսյա հավասարաչափ համամասնությամբ:
2. Սահմանել, որ`
1) մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական արդյունքներով առաջացած որևէ տարվա վնասների առկայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ սույն որոշման 1-ին կետով սահմանվող` տվյալ տարվա եռամսյակային համամասնությամբ նախատեսված պարտավորությունների մարման համար.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցվում է հետաձգման առաջադրված պարտավորությունների ամբողջ ծավալի նկատմամբ տոկոսների (տույժի) հաշվարկումը.
3) եռամսյակային համամասնությունները (չափաքանակները) չպահպանելու դեպքերում եռամսյակային համամասնության խախտման հետևանքով չկատարված պարտավորության մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տոկոսների հաշվարկումը շարունակվում է` մինչև այդ մասով պարտավորության մնացորդի ամբողջական մարումը.
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովում` սույն որոշմամբ նախատեսված շահութաբաժնի չափը և եռամսյակային համամասնությունը հաստատելու մասին որոշման ընդունումը.
2) ընդհանուր ժողովի որոշման ընդունումից հետո 15-օրյա ժամկետում ապահովել շահութաբաժինների վճարման չափի և համամասնությունների վերաբերյալ տարեկան ընդհանուր ժողովի որոշման մասին արձանագրությունից քաղվածքը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. փետրվարի
Երևան