Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

20.08.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.01.2001  -ից մինչեւ   20.08.2001  -ը:
 
i

(ուժը կորցրել է 24.07.01 թիվ ՀՕ-200 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
21 փետրվարի 1996 թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ծննդյան տոներ և Ամանոր` նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը, ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ ծնունդ և Հայտնություն):

Հոդված 2. Կանանց միջազգային օր` նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:

i

(2 հոդվածը լրաց. 05.12.00 ՀՕ-118 օրենք)

Հոդված 3. Մայրության և գեղեցկության տոն` նշվում է ապրիլի 7-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 4. Ցեղասպանության զոհերի հիշատակի օր` նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:

i

Հոդված 5. Աշխատավորների համերաշխության միջազգային օր` նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

(5 հոդվածը լրաց. 05.12.00 ՀՕ-117 օրենք)

i

Հոդված 6. Հաղթանակի և խաղաղության տոն` նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 7. Առաջին Հանրապետության տոն` նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:

i

Հոդված 8. Սահմանադրության օր` նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր:

i

Հոդված 9. Անկախության տոն` նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 10. Երկրաշարժի զոհերի հիշատակի օր` նշվում է դեկտեմբերի 7-ին:

i

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

i

Հոդված 12. Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական, եկեղեցական, մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր:

i

Հոդված 13. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 24-ի «Ծննդյան տոների մասին» , 1991 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» , 1991 թվականի սեպտեմբերի 24-ի «Սեպտեմբերի 21-ը տոնական, ոչ աշխատանքային օր ընդունելու մասին» , 1994 թվականի մարտի 30-ի «Ապրիլի 7-ը մայրության և գեղեցկության տոն սահմանելու մասին» և 1995 թվականի ապրիլի 26-ի «Մայիսի 9-ը տոնական, ոչ աշխատանքային օր հայտարարելու մասին» որոշումները:

 

----------------------------------------------------------

հեղինակների կողմից - օրենքի հոդվածների համարները փոփոխվել են 05.12.00 ՀՕ-117 և ՀՕ-118 օրենքներով

 

 

pin
ՀՀ 21.02.1996
N ՀՕ-37 օրենք