(ուժը կորցրել է 15.12.11 թիվ 1202-Ա որոշում)
i
040.0488.020601
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հունիսի 2001 թվականի N 488
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության «Արևիկ-Տուր» արտադրական կոոպերատիվին վարձակալության հանձնված` Երևանի Լենինգրադյան փողոցի N 46/1 հասցեում գտնվող «Սեբաստիա» և Երևանի Կոմիտասի պողոտայի N 54 հասցեում գտնվող «Արաբկիր» հյուրանոցների գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:
2. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 2-ից: