Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ...

08.01.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.02.1996  -ից մինչեւ   08.01.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 28.12.02 թիվ 797-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 1996 թ. թիվ 35

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

/1-ին կետն ուժը կորցրել է 11.08.97 թիվ 376 որոշում/

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների, գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» թիվ 38 որոշման հավելվածի «ՀՀ էներգետիկայի նախարարություն» տողի 2-րդ սյունակում «95» թիվը փոխարինել «105» թվով:

/2-րդ կետն ուժը կորցրել է 11.08.97 թիվ 376 որոշում/

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության մասին» թիվ 447 որոշումը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ վարչապետի 1996 թվականի

փետրվարի 1-ի թիվ 35 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

/ ուժը կորցրել է 11.08.97 թիվ 376 որոշում/

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է համակարգի կառավարումը, ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Նախարարությունը պատասխանատվություն է կրում ոլորտում տիրող վիճակի և դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական ու կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, ոլորտում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:

Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները

 

2. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) էներգետիկ համալիրի զարգացման նպատակային ծրագրերի մշակումը և իրագործումը.

բ) էներգակիրների ներմուծման, պահեստավորման, արտադրության և վերամշակման, էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության ու սպառողներին մատակարարման գործընթացների կազմակերպումը, կառավարումը, համակարգումը (կոորդինացումը) և արդյունավետության բարձրացումը, Հայկական ատոմային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի անվտանգ ու տնտեսապես արդյունավետ արտադրության ապահովումը.

գ) բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ նորմատիվային փաստաթղթերի մշակումը, շուկայական էկոնոմիկային անցման և սեփականության տարբեր ձևերի ներդրման քաղաքականության մշակումն ու Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կենսագործումը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցությունն ընդերքի վառելիքաէներգետիկ ռեսուրսների ուսումնասիրմանը, յուրացմանը և օգտագործմանը.

ե) ճգնաժամային պայմաններում էներգահամակարգի գործունեության ապահովումը.

զ) պետական պատվերների կատարման ապահովումը.

է) ոլորտում գիտատեխնիկական առաջընթացի ապահովումը, էներգետիկ օբյեկտների նախագծման և շինարարական աշխատանքների իրականացումը.

ը) համակարգում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության ու սպառման, ինչպես նաև էներգակիրների ներմուծման, արտադրության, վերամշակման, պահեստավորման և սպառման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

թ) էներգախնայողության քաղաքականության հիմունքների, ծրագրերի, էլեկտրական, ջերմային էներգիայի ու գազի օգտագործման կանոնների և էներգիայի սպառման ստանդարտների մշակումը և սահմանված կարգով հաստատումից հետո դրանց ներդրումն ու կիրառման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ժ) համակարգում գնագոյացման հիմնահարցերի ուսումնասիրումը, սահմանված կարգով սակագների սահմանումն ու կիրառումը.

ի) ոլորտի կառավարման արդյունավետ համակարգերի արմատավորումը, կառավարման կառուցվածքի և կազմակերպական ձևերի կատարելագործումը.

լ) ոլորտի աշխատողների սոցիալական պաշտպանվածության և աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը, համակարգում կադրային քաղաքականության մշակումն ու իրականացումը.

խ) իր իրավասության սահմաններում էներգետիկայի բնագավառի հարցերով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու կնքմանը մասնակցությունը.

ծ) այլ պետությունների, դրանց իրավաբանական անձանց, ինչպես նաև միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ էներգետիկայի բնագավառի տնտեսական, ֆինանսական, գիտատեխնիկական և համագործակցության այլ ձևերի զարգացման միջոցառումների սահմանված կարգով իրականացումը.

կ) էներգետիկայի բնագավառում ոչ պետական տնտեսավարող սուբյեկտների ներգրավման խրախուսումը:

 

III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

3. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:

4. Նախարարությունը ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում, չխախտելով ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Նախարարությունը մյուս նախարարությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:

5. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:

Նախարարությունը համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:

6. Նախարարությունը`

ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ) մյուս նախարարությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ) ընդհանրացնում է ոլորտում օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե) իր իրավասության սահմաններում կասեցնում, վերացնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպություների կողմից ընդունված հրամանները, որոշումներն ու հրահանգները:

7. Նախարարությունը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

8. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

9. Նախարարը`

ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության համար.

գ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

ե) հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների կանոնակարգերը, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կանոնադրությունները.

զ) առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի կազմը.

է) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

ը) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի մեջ մտնող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարների հետ.

թ) ձեռնարկության ղեկավարների պաշտոնի նշանակելիս և պաշտոնից ազատելիս տեղյակ է պահում ձեռնարկության գտնվելու վայրի մարզպետին.

10. Նախարարի և մարզպետի փոխհարաբերությունները կարգավորվում են համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության:

11. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը:

12. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության համակարգի ղեկավար այլ աշխատողներ:

13. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերն ու նախարարության գործունեության այլ հարցեր, քննարկում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման կատարողական կարգապահության, ղեկավար կադրերի ընտրության հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում նախարարության վարչությունների ու բաժինների, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը, այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

14. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ կազմված մասնագետներից, օտարերկրյա գիտական փորձագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը:

15. Նախարարությունը մասնակցում է ոլորտի աշխատողների մասնագիտական պիտանիության ու որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:

16. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները:

17. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին սահմանված կարգով դուստր ձեռնարկություններ հիմնադրելու (լուծարելու) և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար:

18. Նախարարությունը համաձայնություն է տալիս համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցչություների տեղաբաշխման համար:

19. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:

20. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության տրման համար:

21. Նախարարությունն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողությունը, ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի և իր կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:

22. Նախարարությունն իր լրատվական ծառայության միջոցով կապ է հաստատում զանգվածային լրատվության միջոցների հետ` նախարարության վարած քաղաքականության ու գործունեության լուսաբանման համար:

23. Նախարարության կենտրոնական ապարատի ֆինանսավորումն իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

24. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի

ԹԻՎ 35 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

/ ուժը կորցրել է 11.08.97 թիվ 376 որոշում/

 

.___________________.

.________________|Ն  Ա  Խ  Ա  Ր  Ա  Ր|__________________.

|              | .___________________.  |               |

|              |           |            |               |

|              |           |            |               |

._____________.   .__________.    |        ._______.    .______________.

|  ՆԱԽԱՐԱՐԻ   |   | ՆԱԽԱՐԱՐԻ |    |        |ԿՈԼԵԳԻԱ|    |ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ|

|ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐ|   |ՕԳՆԱԿԱՆՆԵՐ|    |        |       |    |   ԽՈՐՀՈՒՐԴ   |

._____________.   .__________.    |        ._______.    .______________.

|

.________________________________________________________________.

|             |             |            |            |          |

._________.    .________.    .________.   .________.   .________.     |

|ՆԱԱԽԱՐԱՐԻ|    |ՆԱԽԱՐԱՐԻ|    |ՆԱԽԱՐԱՐԻ|   |ՆԱԽԱՐԱՐԻ|   |ՆԱԽԱՐԱՐԻ|     |

|ԱՌԱՋԻՆ   |    |ՏԵՂԱԿԱԼ |    |ՏԵՂԱԿԱԼ |   |ՏԵՂԱԿԱԼ |   |ՏԵՂԱԿԱԼ |     |

|ՏԵՂԱԿԱԼ  |    .________.    .________.   .________.   .________.     |

._________.      | |               |            ||                    |

|            |             | |             |          |.___________.

|    |          | |               |            ||           |ՆԱԽԱՐԱՐՈՒ- |

|            |             | |             |          ||ԹՅԱՆ ԱՊԱ-  |

|    |          | |               |            ||           |ՐԱՏԻ ՂԵԿԱ- |

.__________________________________________________________|ՎԱՐ, ՎԵՐԱ- |

||           |  |   |         |     |        | |  |        ||ՀՍԿՈՂՈՒ-   |

|           |      |         | |   |        |    |        ||ԹՅԱՆ ՏԵՍ-  |

||           |  |   |         |     |        | |  |        ||ՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ|

|           |      |         | |   |        |    |        |.___________.

||           |  |   |         |     |        | |  |        |           |

|           |      |         | |   |        |    |        |_          |

.___________. | ._____________.| .___________.|.___________.| |         |

|ՇԻՆԱՐԱՐԱ-  | | |  ՖԻՆԱՆՍԱ-   || |ԱՐՏԱԴՐԱ-   |||ԷԼԵԿՏՐԱ-   ||           |

|ԱՐՏԱԴՐԱԿԱՆ | | |ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ|| |ՏԵԽՆԻԿԱԿԱՆ |||ԷՆԵՐԳԻԱՅԻ  || |         |

|ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ| | | ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ || |ԵՎ ՄԱՏԱԿԱ- |||ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ||           |

|           | | |             || |ՐԱՐՄԱՆ ՎԱՐ-|||ՇՐՋԱՆԱՅԻՆ  || |         |

|           | | |             || |ՉՈՒԹՅՈՒՆ   |||ՑԱՆՑԵՐԻ ԱՇ-||           |

|           | | |             || |           |||ԽԱՏԱՆՔՆԵՐԻ || |         |

|           | | |             || |           |||ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ||           |

|           | | |             || |           |||ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ|| |         |

.___________. | ._____________.| .___________.|.___________.|           |

|                |              |             | |         |

|                |              |             |           |

. _ | _ _ _ _ _ _ _ _|_ ___ _ _ _ _ | ___ _ _ _ _.| -         |

|                |              |             |           |

.____________.     .___________.  .______________.  ._______.     |

|  ԱՏՈՄԱՅԻՆ  |     |ԳԻՏԱՏԵԽՆԻ- |  |ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ  |  |ԱՐՏԱՔԻՆ|     |

|ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ|     |  ԿԱԿԱՆ    |  |ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ  |  |ԿԱՊԵՐԻ |     |

|ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ |     |ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ|  |ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ|  |ՎԱՐՉՈՒ-|     |

|            |     |           |  | ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  |  |ԹՅՈՒՆ  |     |

.____________.     .___________.  .______________.  ._______.     |

|

._______________________. |

|ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ|_.

._______________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.02.1996
N 35
Որոշում