(ուժը կորցրել է 21.01.2022 թիվ 84-Ա որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2019 թվականի N 1867-Ա
i
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՔՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 10-ի N 350-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Սարոյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. դեկտեմբերի 11-ի
N 1867-Ա որոշման
ՑԱՆԿ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՔՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ՀՀ վարչապետի աշխատակազմ
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (համաձայնությամբ)