ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 2019 թվականի N 1594-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 580-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.8-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին» N 580-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի նոյեմբերի 14-ի
N 1594-Ն որոշման
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ
1. Երևան քաղաքում կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության տեսակների մասով արտոնագիր տրամադրելու նպատակով պետական տուրքի հաշվարկման համար լրացուցիչ գործակիցների կիրառման նպատակով հիմք ընդունվող` Երևան քաղաքի գոտիները նկարագրվում են հետևյալ կերպ.
._____________________________________________________________________.
|Գոտին | Տարածքը |
|________|____________________________________________________________|
|Առաջին |Առաջին գոտու տարածքը սահմանագծվում է Մաշտոցի պողոտայով |
| |սկսած` Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցի հետ հատումից մինչև |
| |Սարյան փողոց, Սարյան և Մոսկովյան փողոցներով մինչև Մարշալ |
| |Բաղրամյան պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտայով մինչև Մարշալ |
| |Բաղրամյանի առաջին փակուղի, այնուհետև Իսահակյան փողոցով |
| |մինչև Թամանյան փողոց, Թամանյան փողոցով մինչև Անտառային |
| |փողոց, Անտառային փողոցով մինչև Մատենադարան, այնուհետև |
| |Տերյան և Աբովյան փողոցների վերջնամասով` ներառյալ Աբովյանի |
| |պուրակը, Աբովյան փողոցով մինչև Կորյունի փողոց, Կորյունի |
| |և Նալբանդյան փողոցներով մինչև Խանջյան փողոցի հետ հատվելը, |
| |Խանջյան, Ագաթանգեղոս, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցներով |
| |մինչև Մաշտոցի պողոտա: |
|________|____________________________________________________________|
|Երկրորդ |Երկրորդ գոտու ներքին սահմանները համընկնում են առաջին գոտու |
| |տարածքը սահմանագծող փողոցների հետ, իսկ արտաքին սահմաններն |
| |անցնում են Աբովյան պուրակով, Մխիթար Հերացու փողոցով մինչև |
| |Կորյունի փողոցի հետ հատվելը, այնուհետև Չարենցի և Նար-Դոսի |
| |փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով մինչև Քրիստափորի փողոց, |
| |Քրիստափորի փողոցով, հատելով Արշակունյաց պողոտան, Կոմիտասի |
| |զբոսայգու հյուսիսային սահմանագծով մինչև Հրազդան գետը, |
| |Հրազդան գետով մինչև Հաղթանակի կամուրջ, այնուհետև |
| |Հաղթանակի կամրջով, Մաշտոցի պողոտայի սկզբնամասով, Սուրբ |
| |Սարգիս եկեղեցու շրջակայքով` ներառյալ Ձորագյուղի տարածքը, |
| |այնուհետև Պարոնյան փողոցով մինչև Ձորափի փողոց, Ձորափի |
| |փողոցով մինչև Ուրուգվայի հրապարակ, շրջանցելով Ուրուգվայի |
| |հրապարակը` կրկին Ձորափի փողոցով մինչև Պարոնյան փողոցի հետ |
| |հատվելը, Պարոնյան և Պռոշյան փողոցներով մինչև Այգեձորի |
| |փողոցի հետ հատվելը, Այգեձորի փողոցով մինչև Ջեյմս Բրայսի |
| |փողոցի հետ հատվելը, Ջեյմս Բրայսի փողոցով մինչև Սոսեի |
| |փողոցի հետ հատվելը, Սոսեի փողոցով մինչև Վաղարշյան փողոց, |
| |այնուհետև Անտառային փողոցով մինչև Թամանյան փողոցի հետ |
| |հատվելը: |
|________|____________________________________________________________|
|Այլ |Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված` առաջին և երկրորդ|
| |գոտիներում չընդգրկված տարածք |
._____________________________________________________________________.