Սեղմել Esc փակելու համար:
ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 2019 թվականի N 1593-Ն

 

ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՍԱՐՔ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1215-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ հոդվածի 13-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավտոբուսներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1215-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի նոյեմբերի 14-ի

N 1593-Ն որոշման

ԿԱՐԳ

ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՍԱՐՔ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օրենքով սահմանված կարգով ավտոբուսներով ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կանոնավոր փոխադրումներ իրականացնողներ) կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Անսարք ավտոբուսի փոխարեն նոր ավտոբուս շահագործելու համար կանոնավոր փոխադրումներ իրականացնողները մինչև նոր ավտոբուսի շահագործումը հարկային մարմին են ներկայացնում անսարք ավտոբուսը փոխարինելու վերաբերյալ տեղեկատվություն (այսուհետ` տեղեկատվություն): Տեղեկատվությունը ներառվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան հարկային մարմին բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացվող` միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման վերաբերյալ հայտարարությունում` որպես տվյալ ժամանակաշրջանի համար ներկայացված հայտարարության փոփոխություն:

3. Հարկային մարմին ներկայացվող տեղեկատվությունում պարտադիր նշվում են`

1) կանոնավոր փոխադրումներ իրականացնողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը.

2) միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման համար ստացված արտոնագրի ժամանակաշրջանը, որի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան հարկային մարմին է ներկայացվել միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման վերաբերյալ հայտարարություն.

3) անսարք ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը կամ դեղին հիմնագույնի համարանիշը, նստատեղերի քանակը.

4) փոխարինող ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը կամ դեղին հիմնագույնի համարանիշը, նստատեղերի քանակը:

4. Կանոնավոր փոխադրումներ իրականացնողների կողմից սույն կարգի 3-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ներկայացնելուց հետո հարկային մարմինը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան տրամադրում է փոփոխված արտոնագիր: Ընդ որում, տվյալ դեպքում արտոնագիր տրամադրելու համար փոխարինող ավտոբուսներով իրականացվող կանոնավոր փոխադրումների մասով պետական տուրք չի վճարվում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.11.2019
N 1593-Ն
Որոշում