(ուժը կորցրել է 02.04.2021 թիվ 14-Լ հրաման)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 9-Լ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԻՇԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման 12-րդ հավելվածով սահմանված կարգի 13-րդ կետի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 7-Ն հրամանի հավելվածի 12-րդ կետով սահմանված համարանիշերի 001 SS 02 - 999 SS 02 նիշերից բացի սահմանել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի լրացուցիչ նիշերը` 001 UU 01 - 999 UU 01:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ Վ. ՕՍԻՊՅԱՆ
2019թ. մայիսի 21
Երևան