Սեղմել Esc փակելու համար:
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Սնանկության գործ       

    դատարանի որոշում                       թիվ ԵԿԴ/0319/04/16    

    Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0319/04/16    2019թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Ն. Բարսեղյան     

                       Ս. Թորոսյան   

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հունիսի 07-ին

ծանոթանալով ըստ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի ընդդեմ «ԱԼԱՌՈՄ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով Բանկի ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը հետ վերցնելու դիմումին,

 

ՊԱՐԶԵՑ

 

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը սնանկ ճանաչել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 16.06.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 19.12.2017 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ Մարիաննա Դավթյանի միջնորդությունը բավարարվել է` որոշվել է «Մարիաննա Դավթյանի կողմից սնանկության հատուկ հաշվին 18.600.000 ՀՀ դրամը, ներառյալ կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, փոխանցելու պահից դադարեցնել Արթուր Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Մաշտոցի պողոտայի 16-րդ շենքի թիվ 19 բնակարան հասցեում գտնվող գույքով Բանկի պահանջի ապահովումը, ինչպես նաև վերացնել նույն հասցեում գտնվող գույքի նկատմամբ կիրառված բոլոր տեսակի արգելանքները և սահմանափակումներն ու կարճել հայցի ապահովման, բռնագանձման և այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթը»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.05.2018 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 19.12.2017 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.07.2018 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 24.05.2018 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է` սահմանելով ժամկետ որոշմամբ նշված թերությունը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.10.2018 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 24.05.2018 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

10.04.2019 թվականին Բանկի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան` վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչև բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին: Մինչև դատական նիստը վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում նույն մասում նշված որոշումը Վճռաբեկ դատարանը կայացնում է առանց դատական նիստ հրավիրելու:

i

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշմամբ վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերը դրվում են վճռաբեկ բողոքից հրաժարված անձի վրա, բացառությամբ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի:

Տվյալ դեպքում Բանկը Վերաքննիչ դատարանի 24.05.2018 թվականի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.10.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

10.04.2019 թվականին Բանկի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան` վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման, իսկ վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, հետևաբար Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 7-րդ մասի իրավակարգավորումը, գտնում է, որ վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներկայացուցչի վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին դիմումի հիման վրա կարճել թիվ ԵԿԴ/0319/04/16 սնանկության գործով վճռաբեկ վարույթը:

2. Վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.06.2019
N ԵԿԴ/0319/04/16
Որոշում