(ուժը կորցրել է 30.11.98 թիվ 757 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 1994 թ. թիվ 559
i
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել, որ արժեթղթերի շուկայի կարգավորումն ու վերահսկումն իրականացնող պետական լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) մինչև 1994 թվականի դեկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
արժեթղթերի թողարկման ազդագրի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող պահանջների.
թողարկողի (էմիտենտի) կամ նրա լիազորած անձի կողմից արժեթղթերի բաժանորդագրման կարգի.
աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի.
արժեթղթերով կատարվող գործարքների ձևակերպման և անվանական արժեթղթերի գրանցման կարգի մասին.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ մինչև 1994 թվականի դեկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում թողարկողի կողմից թողարկման ազդագրում բերված տեղեկությունների ճշտության համար պատասխանատվություն սահմանելու.
արժեթղթերի շրջանառության օրենսդրությամբ սահմանված պայմանները խախտող սուբյեկտների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներ սահմանելու մասին: