(ուժը կորցրել է 02.04.2021 թիվ 14-Լ հրաման)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 23-Լ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԻՇԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 27-ի ԹԻՎ 10-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման 12-րդ հավելվածով սահմանված կարգի 13-րդ կետի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 7-Ն հրամանի հավելվածի 41-րդ կետով սահմանված համարանիշերի 001 NV 01-050 NV 01 նիշերից բացի սահմանել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի լրացուցիչ նիշերը` 001 YY 01-999 YY 01:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի լրացուցիչ նիշերը սահմանելու մասին» թիվ 10-Լ հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ Ա. Սարգսյան
2019թ. հոկտեմբերի 14
Երևան