Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1999  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 1995 թ. թիվ 6

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության բնակչության թվաքանակի, կազմի, նրա տեղաբաշխման վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման նոր ծրագրերի մշակման համար անհրաժեշտ տվյալներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. 1999 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնել մարդահամար:

i

(1-ին կետն ուժը կորցրել է 03.12.98 թիվ 761 որոշում)

2. Մարդահամարի նախապատրաստման, անցկացման, տվյալների մշակման, արդյունքների ամփոփման, վերլուծության և նյութերի հրատարակման աշխատանքների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության վրա:

(3-րդ կետն ուժը կորցրել է 03.12.98 թիվ 761 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հայտերի հիման վրա հանրապետության 1995-2001 թվականների պետական բյուջեների նախագծերում նախատեսել նպատակային միջոցներ` նշված միջոցառումների իրականացման համար:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 453 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի համաձայնությամբ որոշել մարդահամարի անցկացման մեթոդաբանության բնագավառում գիտական հետազոտությունների, ինչպես նաև մարդահամարի նյութերի մշակման համար 1995 թվականի անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման ֆինանսավորման ծավալներն ու աղբյուրները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.1995
N 6
Որոշում