i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 2019 թվականի N 1070-Ն
ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 22-ի
N 1070-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման հետ կապված հարաբերությունները:
2. Արյան բաղադրամասերի պետական պաշարներն ստեղծվում, պահպանվում և նորացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան տեսակների գործունեության լիցենզիա ունեցող` արյան դոնորություն և փոխներարկումային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն)` բնակչության առողջության պահպանման ու բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման նպատակով կնքված պայմանագրերի հիման վրա:
3. Արյան բաղադրամասերի պետական պաշարներն ստեղծվում են նաև ռազմական դրության և արտակարգ իրավիճակների պայմաններում փոխներարկումային բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման նպատակով:
4. Արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման ու նորացման համար պատասխանատու է բժշկական կազմակերպության ղեկավարը և նրա կողմից նշանակված պատասխանատու անձը:
5. Արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման նպատակով բժշկական կազմակերպությունը «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դոնորության կամավոր գործունեության սկզբունքի համաձայն հավաքագրում է արյան դոնորների և ստեղծում արյան դոնորների ցանկ` համաձայն N 1 ձևի:
6. Արյան դոնորների ցանկը տարեկան երկու անգամ ճշգրտվում և թարմացվում է սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված պատասխանատու անձի կողմից:
7. Արյան պետական պաշարների մեջ ներառվում են`
i
1) փոխներարկման համար պիտանի արյան բաղադրամասեր (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 7-ի թիվ 12-Ն հրամանով հաստատված արյան պարտադիր հետազոտությունների ցանկին, իրականացման կարգին ու մեթոդներին համապատասխան հետազոտված արյան բաղադրամասեր): Ընդ որում, արյան բաղադրամասերի մշտապես պահպանվող և թարմացվող նվազագույն ծավալը սահմանվում է`
ա. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար (այսուհետ` արյունաբանական կենտրոն) առնվազն 100 պարկ արյան բաղադրամասեր` հետևյալ համամասնությամբ.
._________________________________________________________________________.
| O(I) | A(II) | B(III) | AB(IV) |
| 28 պարկ (28%) | 50 պարկ (50%) | 14 պարկ (14%) | 8 պարկ (8%) |
|_______________|_________________|___________________|___________________|
|O(I)Rh+|O(I)rh=|A(II)Rh+|A(II)rh=|B(III)Rh+|B(III)rh=|AB(IV)Rh+|AB(IV)rh=|
|24 պարկ|4 պարկ |43 պարկ |7 պարկ |12 պարկ |2 պարկ |7 պարկ |1 պարկ |
| (87%) | (13%) | (87%) | (13%) | (87%) | (13%) | (87%) | (13%) |
._________________________________________________________________________.
բ. սույն հավելվածի 2-րդ կետում նշված պահանջին համապատասխանող յուրաքանչյուր բժշկական կազմակերպության (բացառությամբ արյունաբանական կենտրոնի) համար առնվազն 25 պարկ արյան բաղադրամասեր` հետևյալ համամասնությամբ.
._________________________________________________________________________.
| O(I) | A(II) | B(III) | AB(IV) |
| 7 պարկ (28%) | 12 պարկ (50%) | 4 պարկ (14%) | 2 պարկ (8%) |
|_______________|_________________|___________________|___________________|
|O(I)Rh+|O(I)rh=|A(II)Rh+|A(II)rh=|B(III)Rh+|B(III)rh=|AB(IV)Rh+|AB(IV)rh=|
|6 պարկ |1 պարկ |10 պարկ |2 պարկ |3 պարկ |1 պարկ |2 պարկ |0 պարկ |
| (87%) | (13%) | (87%) | (13%) | (87%) | (13%) | (87%) | (13%) |
._________________________________________________________________________.
Ընդ որում, էրիթրոցիտային զանգվածի և թարմ սառեցված պլազմայի փոխհարաբերությունը պետք է լինի 1:1-ի.
2) արյան հավաքման համար պարկեր.
3) սառնարանային ցենտրիֆուգաներ.
4) կշեռք-ճոճանակներ.
5) արյան հավաքման պարկերի զոդիչներ.
6) թեստ-համակարգեր, ազդանյութեր և անհրաժեշտ պարագաներ` արյան փորձանմուշների հետազոտման համար.
7) փոխներարկման համակարգեր.
8) ծախսանյութեր (քլորհեքսիդինի սպիրտային լուծույթ, սկարիֆիկատոր, սպիրտային անձեռոցիկ, բժշկական սպեղանի, էթիլ սպիրտ, վիրակապ, բամբակ, ֆիզիոլոգիական լուծույթ) և վիրաբուժական գործիքներ).
9) արյան բաղադրամասերի պահպանման համար նախատեսված հատուկ սառնարաններ և սառցարաններ.
10) արյան և արյան բաղադրամասերի տեղափոխման համար հատուկ արկղեր (կոնտեյներներ)` սառցային շղթան ապահովելու համար և փոխադրամիջոցի համար նախատեսված սառնարաններ (12V).
11) արյան և արյան բաղադրամասերի տեղափոխման համար համապատասխան ձայնային ու լուսային ազդանշաններով փոխադրամիջոցներ.
12) ռազմական դրության և արտակարգ իրավիճակների պայմաններում արյան հավաքման և արյան բաղադրամասերի ստացման գործընթացն անխափան կազմակերպելու համար ինքնուրույն էլեկտրամատակարարման սարքեր:
8. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված պահանջին համապատասխանող բժշկական կազմակերպությունները, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ կնքված բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրերը, յուրաքանչյուր ամիս էլեկտրոնային փոստի միջոցով արյունաբանական կենտրոն են ներկայացնում հաշվետվություն սույն հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված արյան բաղադրամասերի քանակների առկայության վերաբերյալ` համաձայն N 2 ձևի:
9. Սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված հաշվետվություններն ամփոփելուց հետո արյունաբանական կենտրոնը եռամսյակային հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ կնքված բնակչության առողջության պահպանման ու բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագիրը:
i
10. Արյան բաղադրամասերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 25-ի N 03-Ն հրամանով հաստատված արյան կամ դրա բաղադրամասերի որակական հատկանիշների ապահովման նպատակով հատուկ ջերմային և անվտանգության պայմաններում պահպանման կարգի համաձայն` հատուկ սառցարաններում և սառնարաններում, ընդ որում, էրիթրոցիտային զանգվածի պահպանման ժամկետը կախված է արյան հավաքման պարկում առկա կոնսերվանտից:
11. Արյան բաղադրամասերի պետական պաշարները մշտապես նորացվում են հետևյալ ժամկետներում` պահպանելով դրանց չնվազող քանակները`
1) էրիթրոցիտային զանգված` պիտանիության ժամկետի 3/4-ը լրանալուց հետո.
2) թարմ սառեցված պլազմա` պիտանիության ժամկետի 3/5-ը լրանալուց հետո.
3) արյան հավաքման, հետազոտման և փոխներարկման համար նախատեսված թեստ-համակարգերը, ազդանյութերը և ծախսանյութերը` պիտանիության ժամկետի 2/3-ը լրանալուց հետո:
12. Սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված արյան բաղադրամասերի, թեստ-համակարգերի, ազդանյութերի և ծախսանյութերի պիտանիության ժամկետները լրանալուց հետո պետական պաշարներն անցնում են բժշկական կազմակերպության տնօրինության տակ: Ընդ որում, պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման գործընթացի ընթացքում արյան և դրա բաղադրամասերի պիտանիության ժամկետները լրանալու հետ կապված ծախսերի համար պատասխանատու է բժշկական կազմակերպությունը:
13. Սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված պատասխանատու անձը պարտավոր է վերահսկել արյան պետական պաշարի` սույն հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ծավալի մշտական առկայությունը բժշկական կազմակերպությունում և պատասխանատու է հաշվետվությունները ներկայացնելու համար` սույն հավելվածի 8-րդ և 9-րդ կետերին համապատասխան:
Ձև N 1
ՑԱՆԿ
ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Դոնորի անունը,|Արյան |Ծննդյան |Անձնագրի|Բնակության|Աշխատանքի|Էլեկտրո|
|ը/կ|ազգանունը, |խումբը |օրը, |սերիան |վայրը և |վայրը և |նային |
| |հայրանունը |և |ամիսը, |և |հեռախոսա- |հեռախոսա-|փոստը |
| | |ռեզուս |տարեթիվը|համարը |համարը |համարը | |
| | |գործոնը| | | | | |
|___|______________|_______|________|________|__________|_________|_______|
|___|______________|_______|________|________|__________|_________|_______|
._________________________________________________________________________.
Ձև N 2
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բժշկական կազմակերպության անվանումը ___________________________________
_______ ______________ 20___թ. դրությամբ առկա են`
.________________________________________________________________________
|NN |Արյան |O(I)Rh+|A(II)Rh+|B(III)Rh+|AB(IV)Rh+|O(I)rh=|A(II)rh=|
|ը/կ|բաղադրամասի | | | | | | |
| |անվանումը | | | | | | |
|___|_____________|_______|________|_________|_________|_______|________|
|1. |Էրիթրոցիտային| | | | | | |
| |զանգված | | | | | | |
|___|_____________|_______|________|_________|_________|_______|________|
|2. |Թարմ սառեցված| | | | | | |
| |պլազմա | | | | | | |
.________________________________________________________________________
____________________.
|B(III)rh=|AB(IV)rh=|
| | |
| | |
|_________|_________|
| | |
| | |
|_________|_________|
| | |
| | |
____________________.
Բժշկական կազմակերպության տնօրեն ________________ __________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)