(ուժը կորցրել է 05.06.01 թիվ 499 որոշում)
i
040.0315.170401
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 ապրիլի 2001 թվականի N 315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 696 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 696 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 30-ի N 256 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված ժամանակացույցի 12, 13, 14, 15, 16 և 17-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
.__________________________________________________________________________.
|«12. |Մրցութային վերջնական փաստաթղթերը մրցույթի | |
| |մասնակիցներին առաքելը |17.04.2001 թ. |
|_____|__________________________________________________|_________________|
|13. |Մրցույթի մասնակիցների կողմից մրցութային | մինչև |
| |հանձնաժողովին մրցութային առաջարկությունների |21.04.2001 թ. |
| |հանձնումը |ժամը 18.00 |
|_____|__________________________________________________|_________________|
|14. |Մրցութային առաջարկությունների ծրարները բացելը |21.04.2001 թ. |
| |և առաջարկված գները հայտարարելը |ժամը 18.05 |
|_____|__________________________________________________|_________________|
|15. |Մրցույթի արդյունքները հայտարարելը |22.04.2001 թ. |
|_____|__________________________________________________|_________________|
|16. |ՀՀ կառավարության և մրցույթի հաղթողների միջև | մինչև |
| |բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերի կնքումը |29.04.2001 թ. |
|_____|__________________________________________________|_________________|
|17. |ՀՀ կառավարության ու Վերակառուցման և զարգացման | մինչև |
| |եվրոպական բանկի միջև բաժնետոմսերի ուղղակի |19.05.2001 թ.» |
| |վաճառքի պայմանագրի կնքումն ու գործարքի ավարտը | |
.__________________________________________________________________________.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 17-ից: