(ուժը կորցրել է 01.01.2020 թվականից` 13.11.2019 թիվ 742-Ն հրաման)
i
124.0022.060217
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 02 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417067
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
1 փետրվարի 2017 թվականի թիվ 22-Ն
i
ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հարկերից ազատման արտոնագրի ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ դիմումի ձևը և լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
i
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի
2017 թվականի փետրվարի 1-ի
N 22-Ն հրամանի
Ձև
._____________________________________________________________________.
|ԴԻՄՈՒՄ |Փաստաթղթի հերթական համարը |
|ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ |__________________________ |
|ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ |(լրացվում է հարկային մարմնի |
|ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |կողմից) |
|_____________________________________|_______________________________|
|1. Ինքնազբաղված անձի անունը և | |
|ազգանունը | |
|_____________________________________|_______________________________|
|2. Ինքնազբաղված անձի անձնագրի սերիան,| |
|համարը, երբ և ում կողմից է տրվել | |
|_____________________________________|_______________________________|
|3. Ինքնազբաղված անձի հանրային | |
|ծառայությունների համարանիշը կամ | |
|հանրային ծառայությունների համարանիշ | |
|չունենալու մասին տեղեկանքի համարը | |
|_____________________________________|_______________________________|
|4. Ինքնազբաղված անձի հարկ վճարողի | | | | | | | | |
|հաշվառման համարը (ՀՎՀՀ) | | | | | | | | |
|_____________________________________|_______________________________|
|5. Ինքնազբաղված անձի բնակության | |
|վայրը | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|N |6. Ցանկանում եմ իրականացնել գործունեության|7. Գոր-|8. Գործու- |
| |հետևյալ տեսակը (տեսակները) |ծու- |նեություն |
| | |նեու- |իրականացնելու|
| | |թյան |ժամանակահատ- |
| | |իրակա- |վածի |
| | |նացման |_____________|
| | |վայրը |սկիզբը|ավարտը|
|____|__________________________________________|_______|______|______|
|1. |Բնակչության պատվերով կատարվող` | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|1.1 |կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման | | | |
| |այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի| | | |
| |և կաշվե գալանտերեայի պարագաների | | | |
| |արտադրություն, կոշիկի և կաշվե | | | |
| |արտադրատեսակների նորոգում | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|1.2 |հագուստի արտադրություն և նորոգում | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|1.3 |գլխարկների արտադրություն և նորոգում | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|1.4 |գորգերի և գորգագործական արտադրատեսակների | | | |
| |արտադրություն և նորոգում | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|1.5 |փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան | | | |
| |կահավորանքի նորոգում | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|1.6 |ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և | | | |
| |նորոգում | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|1.7 |համակարգչային տեխնիկայի, | | | |
| |հեռուստացույցների, լվացքի մեքենաների, | | | |
| |օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի | | | |
| |նորոգում, ծրագրային սպասարկում | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|1.8 |հեծանիվների և հաշմանդամների սայլակների | | | |
| |արտադրություն, անձնական օգտագործման և | | | |
| |կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|1.9 |տնտեսական և գեղազարդ խեցեգործական | | | |
| |արտադրատեսակների արտադրություն | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|1.10|այլ ճենապակե և խեցեգործական | | | |
| |արտադրատեսակների արտադրություն | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|1.11|թիթեղագործական գործունեություն | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|2. |Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի | | | |
| |նորոգում, երաժշտական գործիքների նորոգում | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|3. |Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման | | | |
| |այլ դասընթացներ | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|4. |Լեզուների ուսուցման դասընթացներ | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|5. |Բարձրագույն և այլ հաստատություններ | | | |
| |ընդունվելու համար նախապատրաստական | | | |
| |դասընթացներ | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|6. |Պարեր, երգեցողություն դասավանդողների | | | |
| |գործունեություն | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|7. |Կատարողական արվեստի բնագավառում | | | |
| |գործունեություն, կատարողական արվեստի | | | |
| |բնագավառում օժանդակ գործունեություն | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|8. |Ստեղծագործական գործունեություն | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|9. |Խնջույքավարների գործունեություն | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|10. |Կրթական գործունեություն և արտադպրոցական | | | |
| |դաստիարակություն մարմնամարզության և | | | |
| |սպորտի բնագավառում | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|11. |Մասնավոր տնային տնտեսություններում | | | |
| |ծառայությունների մատուցում (առանց | | | |
| |տարբերակման) սեփական սպառման համար | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|12. |Դարբնոցային գործունեություն | | | |
|____|__________________________________________|_______|______|______|
|13. |Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային | | | |
| |ծառայությունների մատուցում | | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Սույն դիմումով հայտարարում եմ, որ` |
| 1) իրականացնում եմ բացառապես «Ինքնազբաղված անձանց հարկային |
|արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անբաժանելի |
|մասը համարվող 1-ին հավելվածով սահմանված գործունեության տեսակներ, |
| 2) նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր |
|տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների |
|և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած |
|աշխատանքների) իրացումից հասույթը չի գերազանցել 24,0 մլն դրամը, |
| 3) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ |
|ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը, |
| 4) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ|
|գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ, |
| 5) գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված` |
|իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) |
|իրականացնում եմ բացառապես մեկ վայրի միջոցով: |
._____________________________________________________________________.
Ինքնազբաղված անձ _____________________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
ԿԱՐԳ
ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ դիմումի ձևը (այսուհետ` դիմում) լրացվում և հարկային մարմին է ներկայացվում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածին համապատասխան:
2. Դիմումի 1-ին կետում լրացվում է Օրենքի համաձայն ինքնազբաղված անձ համարվող ֆիզիկական անձի, այդ թվում անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:
3. Դիմումի 2-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի անձնագրի սերիան և համարը, երբ և ում կողմից է այն տրվել:
4. Դիմումի 3-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը:
5. Դիմումի 4-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` հարկ վճարողի հաշվառման համար ունենալու դեպքում:
6. Դիմումի 5-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի բնակության վայրը:
7. Դիմումի 7-րդ սյունակում լրացվում է գործունեության իրականացման այն վայրը, որտեղ ինքնազբաղված անձն իրականացնում է դիմումի 6-րդ կետում նշված համապատասխան գործունեության տեսակը:
8. Դիմումի 8-րդ կետի «սկիզբը» սյունակում լրացվում է գործունեություն իրականացման ժամանակահատվածի սկիզբը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ «ավարտը» սյունակում` գործունեության իրականացման ժամանակահատվածի ավարտը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
(հավելվածը փոփ. 08.07.2019 թիվ 456-Ն հրաման)