(ուժը կորցրել է 11.12.01 թիվ 318 որոշում)
i
050.0082.210301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
21 մարտի 2001 թվականի թիվ 82
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի ԹԻՎ 35 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԻ, ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մարտի 6-ի թիվ 12 արձանագրային որոշումը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 9-ի թիվ 35 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների հրատարակման ձևերի, ժամկետների, պահպանման և բաշխման կարգի» (այսուհետև` կարգ) 2-րդ կետի` սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Բանկային լրատու» ամսական պարբերական չի հրատարակվելու, իսկ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» եռամսյակային պարբերականը հրատարակվելու է ամսական պարբերականությամբ:
2. Կարգի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված տեղեկատվությունը հրատարակել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» պարբերականում:
3. Կարգի համապատասխան կետերում ուժը կորցրած ճանաչել «Բանկային լրատու» բառերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: