i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-36-Ո-84
2019թ.
ԳԱԳԻԿ ԳԱՐՈՒՇԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Գարուշի Հարությունյանի կողմից 2019 թվականի մայիսի 24-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 87-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 160-րդ հոդվածի 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
Գագիկ Գարուշի Հարությունյանի` Բարձրագույն դատական խորհրդի անդամի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները 2019 թվականի մայիսի 24-ից համարել դադարած:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
2019թ. մայիսի 24
Երևան