(ուժը կորցրել է 19.01.98 թիվ 27 որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
16 փետրվարի 1996թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 փետրվարի 1996թ. թիվ 43
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ՍՏԱՑՎՈՂ) ԵՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԲԱՇԽՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ, ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 8-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի և մարդասիրական օգնության ու բարեգործական նպատակներով միջազգային և այլ պայմանագրերի (համաձայնագրերի) շրջանակներում այլ պետությունների, օտարերկրյա ու միջազգային, հասարակական, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կառավարության (այդ թվում պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների) անունով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) ապրանքների իրացումից բյուջե վճարման ենթակա գումարների հաշվարկման ու գանձման հարցերը կանոնակարգելու, ֆինանսական կարգապահությունն ուժեղացնելու, նշված գումարները բյուջե մուտքագրելու, ինչպես նաև սոցիալական բազան ընդլայնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել`
ա) մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) ու հատկացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ձևակերպման և իրացման կարգը (կցվում է).
բ) մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) բաշխման, իրացման և իրացումից բյուջե վճարման ենթակա գումարների հաշվարկման ու գանձման կարգը (կցվում է):
2. Մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) և հատկացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) սահմանազատումն ըստ մարդասիրական կամ տեխնիկական օգնության տեսակների կատարվում է միջազգային և այլ պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին` պետական բյուջեի եկամտային մասի կանխատեսման աշխատանքների իրականացման նպատակով մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հաջորդ տարվա ընթացքում մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով ստացվելիք ապրանքների տեսակի, քանակի, գումարի և հայտնի այլ տվյալների մասին տեղեկատվություն, ինչպես նաև դրանց վերաբերյալ կնքված պայմանագրերի (համաձայնագրերի) պատճենները:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգի պահանջների համաձայն ձեռնարկել համապատասխան միջոցներ բյուջեն սպասարկող առևտրային բանկերի կողմից մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով ստացված ապրանքների իրացումից բյուջեին հասանելիք գումարների մուտքագրման և հանրապետական բյուջե ժամանակին փոխանցման ապահովման ուղղությամբ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած բյուջետային դասակարգմանը համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում սահմանել մարդասիրական օգնության կարգով և բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների ներկայացման կարգը.
բ) 10-օրյա ժամկետում հաստատել մարդասիրական օգնության կարգով և բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) ապրանքների իրացումից գոյացած գումարները հանրապետական բյուջեի համապատասխան եկամուտներին հաշվեգրման դասակարգումն ըստ առանձին ապրանքախմբերի:
6. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության վրա:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996թ. փետրվարի 15-ից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1996թ.
փետրվարի 16-ի թիվ 43 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ՍՏԱՑՎՈՂ) ՈՒ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ
1. Միջազգային և այլ պայմանագրերի (համաձայնագրերի) շրջանակներում այլ պետությունների, օտարերկրյա և միջազգային, հասարակական, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների (այդ թվում` նրանց ներկայացուցչությունների) ու ֆիզիկական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած հասարակական, այդ թվում բարեգործական, կրոնական, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների (այսուհետև` մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր իրականացնողներ) կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) և հատկացվող, նրանց անվամբ և նրանց միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող արտադրանքը, ապրանքները, կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները Հայաստանի Հանրապետություն ներմուծվում (ստացվում) ու հատկացվում են անվճար (անհատույց) և ապրանքներն ստացողի կողմից դրանք տրամադրողի նկատմամբ որևէ պարտավորություն չեն առաջացնում, կամ այդ ապրանքները (աշխատանքները, ծառայությունները) ներմուծվում (ստացվում) և հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) որոշումներով հաստատված (ձևակերպված) ծրագրերի շրջանակներում:
2. Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր իրականացնողներին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, կազմակերպությունների և անհատ ձեռներեցների կողմից ապրանքների առաքման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում վերջիններս Ր այդ ծրագրերն իրականացնողների հետ կնքում են համապատասխան պայմանագրեր:
3. Հանձնաժողովի որոշումներով հաստատված (ձևակերպված) մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ավելացված արժեքի հարկից ազատվող հատկացումներ կատարող (իրացման շրջանառություն ունեցող) ձեռնարկությունները, կազմակերպությունները և անհատ ձեռներեցներն իրացման շրջանառության և ծախսերի ուղղությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են առանձնացված հաշվապահական հաշվառում և ավելացված արժեքի հարկից ազատված հատկացումների (իրացման շրջանառության) մասով մատակարարներին վճարված նյութական ռեսուրսների, վառելիքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների գծով ավելացված արժեքի հարկը միացնում են արտադրության և շրջանառության ծախսերին:
i
4. Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր իրականացնողներն այդ ծրագրերի շրջանակներում (հանձնաժողովի որոշումներով կանոնակարգված) իրականացվող գործառնությունների գծով ձեռք բերված նյութական ռեսուրսների, վառելիքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների (այդ թվում` միջազգային հեռախոսային և ֆաքսիմիլային կապի գծով) համար մատակարարներին վճարում են միայն դրանց արժեքը` առանց ավելացված արժեքի հարկի:
/լրաց. 20.05.96 թիվ 153 որոշում/
5. Մարդասիրական օգնության ծրագրեր իրականացնողների, այդ թվում` նրանց ներկայացուցչությունների պահպանման ընթացիկ, գրասենյակային ծախսերի (բացառությամբ միջազգային հեռախոսային և ֆաքսիմիլային կապի ծառայություններից օգտվելու հետ կապված ծախսերի) և մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերով (հանձնաժողովի որոշումներով) չկանոնակարգված գործառնությունների գծով ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է ընդհանուր կարգով:
6. Սույն կարգի կիրարկումն ապահովելու նպատակով հանձնաժողովի որոշումներով սահմանվում են`
ա) մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի իրականացման շրջանակները, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հատկացման (բաշխման) ընդհանուր կարգը.
բ) մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր իրականացնողների ու այդ ծրագրերի շրջանակներում նրանց հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ մտնող ձեռնարկությունների, կազմակերպությունների, անհատ ձեռներեցների լրիվ անվանումները (ներառյալ հարկատուի հաշվառման հերթական համարները).
գ) հատկացվող (բաշխվող) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անվանումները, ծավալները, կատարման ժամկետները.
դ) հանձնաժողովի կողմից հաստատվող (ձևակերպվող) ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ համարվող այլ տվյալներ:
Հանձնաժողովի որոշումների պատճենները կցվում են սույն կարգի 2-րդ կետին համապատասխան կնքված պայմանագրերին` որպես դրանց անբաժանելի մաս:
7. Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր իրականացնողները վարում են ստացված ապրանքների հաշվապահական հաշվառումը, իսկ հաշվապահական հաշվեկշիռներն ու համապատասխան հաշվարկները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1996թ.
փետրվարի 16-ի թիվ 43 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ՍՏԱՑՎՈՂ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԲԱՇԽՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԳԱՆՁՄԱՆ
1. Մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով միջազգային և այլ պայմանագրերի (համաձայնագրերի) շրջանակներում այլ պետությունների, օտարերկրյա և միջազգային, հասարակական, կրոնական ու շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կառավարության (այդ թվում` պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների) անունով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) ապրանքների` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում հայտարարագրումից և համապատասխան ձևակերպում ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը մաքսային հայտարարագրերի համապատասխան օրինակները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն:
2. Նշված ապրանքների առաքման (ներմուծման) վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա, և, հաշվի առնելով օգնության (բարեգործության) մասին կնքված պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված` ապրանքների բաշխման (իրացման) կարգի, գների և այլ պայմանների պահանջները, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին (այսուհետև` հանձնաժողով) ստացված ապրանքները`
շուկայական գներով (այդ թվում` աճուրդով).
կտրոններով` շուկայական գներից ցածր գներով.
ապրանքը սպառողին հասցնելու համար կատարված ծախսերի մակարդակի չափով հաշվարկված գներով.
անվճար` բնակչության սոցիալապես անապահով խմբերին` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության անվանացանկերի (ցուցակների) հիման վրա և բնակչության այլ կատեգորիաներին` ըստ համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ծրագրերի բաշխման (իրացման) մասին:
3. Ապրանքների բաշխման (իրացման) վերաբերյալ հանձնաժողովի ընդունած որոշման համապատասխան օրինակները տրվում են`
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը.
պետական կառավարման այն մարմնին (նախարարություն, վարչություն, գերատեսչություն, պետական կառավարման տարածքային մարմին) (այսուհետև` տնօրինող մարմին), որի անմիջական տնօրինությանն են հանձնվում այդ ապրանքները:
4. Մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով ներմուծված (ստացված) ապրանքների ազատ շուկայական գներով կամ մասնակի հատուցմամբ իրացման մասին հանձնաժողովի կողմից որոշում ընդունվելու դեպքում պետական կառավարման մարմինների համար այն ուժի մեջ է մտնում այդ ապրանքների իրացումից բյուջե վճարման ենթակա գումարների հաշվարկման և մուտքագրման հարցերը կանոնակարգող սույն կարգով և այդ ապրանքները տնօրինող մարմնի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև կնքվող պայմանագրի ստորագրումից հետո:
5. Հանձնաժողովի որոշմամբ ապրանքների տնօրինությունը ստանձնած պետական կառավարման մարմինները որոշումը ստանալուց և սույն կարգի 4-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում այդ ապրանքների բաշխիչ ցուցակները, համաձայն սույն կարգի թիվ 1 հավելվածի, ըստ ապրանքների իրացման ձևի (շուկայական գներով կամ մասնակի հատուցման կարգով), ապրանքատեսակների և կազմակերպությունների:
Ապրանքները տնօրինող մարմինների և այդ ապրանքներն իրացնող ձեռնարկությունների փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքվող պայմանագրերով:
Ապրանքները տնօրինող մարմնի բաշխիչ ցուցակի համաձայն ապրանքներն իրացնող ձեռնարկությունները ստացած ապրանքների հաշվառումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Իրացնող ձեռնարկություններն այդ ապրանքների իրացմանը համամասնորեն մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը համապատասխան հարկային մարմնին և այդ ապրանքները տնօրինող մարմնին ներկայացնում են տարվա սկզբից աճողական ձևով մարդասիրական օգնության կարգով ստացվող ապրանքների իրացումից պետական բյուջե վճարման ենթակա գումարների վերաբերյալ հաշվարկներ, համաձայն սույն կարգի թիվ 2 հավելվածի:
Եռամսյակային և տարեկան հաշվարկները ներկայացվում են հաշվապահական հաշվեկշիռների և հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետներում:
7. Իրացնող ձեռնարկությունները (բացառությամբ ապրանքներն իրացնող առևտրական ձեռնարկությունների), յուրաքանչյուր ամիս (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) հաշվարկների ներկայացման համար սահմանված ժամկետներից 5 օրվա, իսկ տարվա համար` 10 օրվա ընթացքում պարտավոր են, ելնելով անցած հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների փաստացի իրացման ծավալներից, բյուջեին հասանելիք գումարները փոխանցել հանրապետական բյուջե:
8. Իրացնող առևտրական ձեռնարկությունները պարտավոր են քաղաքներում յուրաքանչյուր օր, գյուղական վայրերում 5 օրը մեկ անգամ կատարել փաստացի իրացված ապրանքի դիմաց ստացած կանխիկ գումարի ինկասացիա` համապատասխան փաստաթղթում կատարելով «Մարդասիրական օգնության կարգով ստացված ապրանքի իրացումից հասույթ» գրառումը:
9. Իրացնող ձեռնարկությունը պատասխանատվություն է կրում բյուջեին հասանելիք գումարների հաշվարկման ճշտության և ժամանակին ու ամբողջությամբ վճարման համար: Բյուջե վճարման ենթակա գումարների սահմանված վճարման ժամկետների խախտման դեպքում հաշվարկվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ժամանակին չվճարված գումարի 0,5 տոկոսի չափով:
10. Ապրանքները տնօրինող մարմիններն իրացնող ձեռնարկություններից ստացված եռամսյակային հաշվարկների հիման վրա յուրաքանչյուր եռամսյակի, կիսամյակի, 9 ամսվա և տարվա հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետներում հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն են ներկայացնում իրացնող ձեռնարկություններին հատկացված նրանց միջոցով իրացված ապրանքների, բյուջե վճարման ենթակա և փաստացի վճարված գումարների վերաբերյալ ամփոփ հաշվարկ, համաձայն սույն կարգի թիվ 2 հավելվածի:
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
Ապրանքներն անմիջականորեն տնօրինող Մարդասիրական օգնության և
մարմնի ղեկավար բարեգործական նպատակներով Հայաստանի
Հանրապետություն ներմուծվող (ստացվող)
--------------------------------- ապրանքների (աշխատանքների,
(ա.ա.հ.) (ստորագրությունը) ծառայությունների) բաշխման, իրացման
և իրացումից բյուջե վճարման ենթակա
գումարների հաշվարկման ու գանձման
կարգի
Կ.Տ. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՇԽԻՉ ՑՈՒՑԱԿ
--------------------------
--------------------------------------------------------------------------
(ապրանքներն անմիջականորեն տնօրինող մարմնի անվանումը)
--------------------------------------------------------------------------
(ապրանքատեսակի անվանումը)
Ազատ շուկայական կամ մասնակի հատուցման կարգով
--------------------------------------------------------------------------
(ապրանքների իրացման ձևը)
1-ին մաս
----------
--------------------------------------------------------------------------
Ապրանքն ստացող Պետական Իրավաբանական Սպասարկող Հատկացված
և իրացնող ռեգիստրում հասցեն, բանկը և ապրանքի
կազմակերպության գրանցման հեռախոսի հ/հ համարը անվանումը
անվանումը համարը համարը
--------------------------------------------------------------------------
2-րդ մաս
----------
--------------------------------------------------------------------------
Չափի միավորը Քանակը Վաճառքի Գումարը Ծանոթագրություն
գինը
---------------------------------------------------------------------------
Ապրանքներն անմիջականորեն տնօրինող մարմնի գլխավոր հաշվապահ` --------------------------------------------------
(ստորագրությունը) (ա.ա.հ.)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
Մարդասիրական օգնության և բարեգործական
նպատակներով Հայաստանի Հանրապետություն
ներմուծվող (ստացվող) ապրանքների
(աշխատանքների, ծառայությունների) բաշխման,
իրացման և իրացումից բյուջե վճարման ենթակա
գումարների հաշվարկման ու գանձման կարգի
ՀԱՇՎԱՐԿ
---------
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՍՏԱՑՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ
-------------------------------------------------------------------- գծով
(կազմակերպության անվանումը)
199 թ.-------------------------------------------------------------------
(ամիս, եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի)
1-ին մաս
----------
--------------------------------------------------------------------------
Ապրանքատեսակի Ստացվել է Իրացվել է
անվանումը հ/հ ը/կ
--------------------------------------------------------------------------
Քանակը Գումարը Քանակը Միավորի Գումարը Միավորի վրա
գինը կատարված
ծախսերի
թույլատրելի
մակարդակը
--------------------------------------------------------------------------
1 2 3 4 5 6 7
--------------------------------------------------------------------------
2-րդ մաս
----------
(հազ. դրամ)
--------------------------------------------------------------------------
Իրացվել է Մնացորդ
--------------------------------------------------------------------------
Ընդամենը Բյուջե Փաստացի Ենթակա է Քանակը Գումարը
ծախսեր վճարման վճարված է լրացուցիչ
ենթակա հաշվետու վճարման
գումարը ժամանակաշրջանում
--------------------------------------------------------------------------
8 9 10 11 12 13
--------------------------------------------------------------------------
1. 2. 3.
---------------
Ընդամենը
Ձեռնարկության, կազմակերպության ղեկավար` ----------------------------
(ստորագրությունը)
Գլխավոր հաշվապահ` -----------------------
(ստորագրությունը)