Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՑԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՑԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.03.1995  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 1995թ. թիվ 165

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՑԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

 

1. 1995 թվականի ապրիլի 1-ից սահմանել`

ա) հացի մանրածախ գին` 1 կգ 75 դրամ, ներառյալ 2 տոկոս առևտրական զեղչը.

բ) պետության կողմից կարգավորվող` բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների անվանացանկը, սակագները և սահմանային գործակիցները, համաձայն հավելվածի:

/2 կետն ուժը կորցրել է 12.01.96 թիվ 6 որոշում/

i

3. Սահմանել, որ`

ա) յուրաքանչյուր 1 տոննա հացի իրացումից առաջացած հասույթից 47000 դրամը մուծվում է հանրապետական բյուջե, համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության կողմից սահմանվող կարգի.

բ) հաց թխող ձեռնարկությունների կողմից հացի արտադրությունից գոյացած փաստացի շահույթից` 10 տոկոս շահութաբերության մակարդակը գերազանցող գումարները մուծվում են հանրապետական բյուջե, իսկ փաստացի կրած վնասի փոխհատուցումը կատարվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին, համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու պարենի և մթերումների նախարարության կողմից սահմանված կարգի.

գ) հացի և բնակչությանն իրացման ենթակա ալյուրի բեռնումն ու մինչև սպառողը փոխադրումը կատարվում է մատակարարի միջոցով և նրա հաշվին, իսկ բեռնաթափումը` ստացողի միջոցով և նրա հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, առևտրի նախարարության, պարենի և մթերումների նախարարության, Հայկոոպի վարչության հետ համաձայնեցնելով, 1995 թվականի ապրիլի 1-ի դրությամբ սահմանել հացի և ալյուրի մնացորդների վերագնահատման կարգ.

բ) հաստատել հացի մանրածախ գնի գնացուցակը և բոլոր սպառող ձեռնարկություններն ապահովել նշված գնացուցակով:

i

5. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, 1995 թվականի ապրիլի 1-ից սահմանել քաղաքային և տեղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճարի, ներհանրապետական հեռախոսային կապի, հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ երկրներ և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ) հեռագրային կապի և փոստային կապի սակագներ:

i

6. Իրավունք վերապահել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, 1995 թվականի ապրիլի 1-ից սահմանել իրենց ձեռնարկությունների կողմից մատուցվող կոյուղու ծառայությունների սակագներ:

/6 կետն ուժը կորցրել է մասնակիորեն 09.07.97 թիվ 256 որոշում/

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման բարելավման միջոցառումների մասին» թիվ 163 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Թույլատրել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ, իրենց համակարգերի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար սահմանել խմելու ջրի մատակարարման միասնական միջինացված սակագներ:

Սակագները սահմանելիս, բնակչությանը խմելու ջրի մատակարարումից առաջացած վնասները ծածկելուց հետո, շահութաբերության մակարդակն ընդունել մինչև 15 տոկոս»:

/7 կետն ուժը կորցրել է մասնակիորեն 09.07.97 թիվ 256 որոշում/

8. Իրավունք վերապահել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, 1995 թվականի հունիսի 1-ից իրենց համակարգերի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար սահմանել բնակելի շենքերի ջեռուցման, տաք ջրամատակարարման, բնակվարձի և կենցաղային աղբի տեղափոխման սակագներ:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» թիվ 468 որոշման 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերը, 1994 թվականի նոյեմբերի 30-ի «Բնակչությանն իրացվող մանրածախ գնի փոփոխման մասին» թիվ 553 որոշումը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1995թ.

մարտի 31-ի թիվ 165 որոշման

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

--------------------------------------------------------------------------

Անվանացանկը       Սահմանային գործակիցները`      Սահմանային

                  գործող սակագների              շահութաբերության

                  նկատմամբ                      չափը` տոկոսներով

---------------------------------------------------------------------------

Բնակչությանն                                    առանց փոփոխության

իրացվող կերակրի աղ

 

Բնակվարձ,               առանց փոփոխության

ներառյալ հանրակացարաններում բնակվելու համար վարձը *

 

Ուսանողական հանրակացարաններում բնակվելու համար

վարձը                   առանց փոփոխության

 

Ջրախողովակից օգտվելու ծառայություն

 

այդ թվում`

 

Հանրապետություն

(բացի քաղ. Երևանից)     5,5

 

քաղ. Երևան              9,3

 

Բնակելի շենքերի         առանց փոփոխության

ջեռուցում

 

Տաք ջրամատակարարում     առանց փոփոխության

 

Կենցաղային աղբի         առանց փոփոխության

տեղափոխում

 

Բնական գազ                                      առանց փոփոխության

 

-----------

*) Սեփականաշնորհված բնակարանների տերերը բնակարանային վարձ չեն մուծում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.1995
N 165
Որոշում