(ուժը կորցրել է 11.12.2019 թիվ 1848-Ա որոշում)
i
041.0419.080610
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 2010 թվականի N 419-Ա
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի`
i
1. Հաստատել տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 18.03.2019 թիվ 266-Ա որոշում)
2. Նշանակել`
i
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ Քրիստինե Բեգլարյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
(2-րդ կետը փոփ. 26.10.11 թիվ 1017-Ա, 13.03.17 թիվ 248-Ա, 18.03.2019 թիվ 266-Ա որոշումներ)
3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, հանձնաժողովի հայկական կողմի նախագահին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 510-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2010 թ. հունիսի 8-ի
N 419-Ա որոշման
ՑԱՆԿ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
- Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն
- Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե
- Բիզնես Արմենիա հիմնադրամ (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 13.03.17 թիվ 248-Ա, 18.03.2019 թիվ 266-Ա որոշումներ)