(ուժը կորցրել է 11.12.2019 թիվ 1848-Ա որոշում)
i
041.0792.290910
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 սեպտեմբերի 2010 թվականի N 792-Ա
ԱՌԵՎՏՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 526-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի`
i
1. Հաստատել առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 01.10.18 թիվ 1294-Ա որոշում)
2. Նշանակել`
i
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
(2-րդ կետը փոփ. 04.05.11 թիվ 386-Ա, 01.10.18 թիվ 1294-Ա որոշումներ)
3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 526-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2010 թվականի սեպտեմբերի 29-ի
N 792-Ա որոշման
ՑԱՆԿ
ԱՌԵՎՏՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
- ՀՀ վարչապետի աշխատակազմ
- ՀՀ ազգային անվտանգության խորհուրդ
- ՀՀ առողջապահության նախարարություն
- ՀՀ արդարադատության նախարարություն
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
- ՀՀ արտաքին գործերի նախարարություն
- ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
- ՀՀ կրթության և գիտության նախարարություն
- ՀՀ մշակույթի նախարարություն
- ՀՀ սփյուռքի նախարարություն
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
- ՀՀ ֆինանսների նախարարություն
- ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)
- «Բիզնես Արմենիա» հիմնադրամ (համաձայնությամբ)
- Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 14.06.11 թիվ 543-Ա, 01.10.18 թիվ 1294-Ա որոշումներ)