(ուժը կորցրել է 11.12.2019 թիվ 1848-Ա որոշում)
i
041.0009.120111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունվարի 2011 թվականի N 9-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 517-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրության 1-ին հաստատված կարգի 12-րդ կետի`
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 19.09.18 թիվ 1231-Ա որոշում)
2. Նշանակել`
i
1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
(2-րդ կետը փոփ. 04.09.14 թիվ 840-Ա, 19.11.14 թիվ 1155-Ա, 21.01.15 թիվ 37-Ա, 19.09.18 թիվ 1231-Ա որոշումներ)
2.1. (2.1-ին կետն ուժը կորցրել է 21.01.15 թիվ 37-Ա որոշում)
i
(2.1-ին կետը լրաց. 19.11.14 թիվ 1155-Ա որոշում)
3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 517-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2011 թ. հունվարի 12-ի
N 9-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
- Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (հանձնաժողովի հայկական կողմի
նախագահ)
- Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
- Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարություն
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն
- Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման
նախարարություն
- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների
նախարարություն
- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարություն
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե
- Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչություն
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ)
- Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)
- «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 19.09.18 թիվ 1231-Ա որոշում)