(ուժը կորցրել է 03.05.2022 թիվ 223-Ն հրաման)
i
102.0156.140515
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 05 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10215169
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
13 ապրիլի 2015 թվականի N 156-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անբասիր ծառայության համար».
1) մեդալի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) մեդալի շնորհման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
(հրամանը փոփ. 12.09.18 թիվ 494-Ն հրաման)
Հավելված N 1
i
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2015 թվականի ապրիլի 13-ի
N 156-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՁԵՎԸ
1. «Անբասիր ծառայության համար» մեդալը (այսուհետ` Մեդալ) շրջանաձև է, 35 մմ տրամագծով և պատրաստված է պղնձացինկից (թամբակից):
2. Մեդալի երեսի կողմին, կենտրոնում փորվածքներով պատկերված է ծառայության ոսկեգույն խորհրդանշանը:
3. Խորհրդանշանի նժարները պատված են սպիտակ էմալով, գիրքը` կապտավուն էմալով:
4. Զինանշանի վերևի մասում, մեդալի շրջագծով, դրոշմված է Հայաստանի Հանրապետության դրոշը` 25 մմ երկարությամբ և 6 մմ լայնությամբ: Եռագույնի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` 6x6 մմ տրամագծով: Ներքևի մասում կորաձև մակագրություն է` «Անբասիր ծառայության համար»:
5. Մեդալը եզրապատված է ուռուցիկ եզրաշերտով:
6. Մեդալի դարձերեսին դրոշմված է «Հարկադիր կատարման ծառայություն» բառերը և մեդալի հերթական համարը:
7. Մեդալը կանթի և օղի օգնությամբ (երկուսն էլ ոսկեգույն են) ամրանում է սև և ոսկեգույն մետաքսե մուարե ժապավենով երեսպատված և 2 հատ սև շերտավորված եզրերով հնգանկյուն շերտաձողին:
8. Մեդալը հետին մասում ունի հագուստին ամրացնելու հարմարանք:
9. Մեդալի պատկերը` համաձայն N 1 նկարի:
10. Մեդալի հետ տրվում է միասնական նմուշի վկայական:
Նկար N 1
_____________________
ԻՐՏԵԿ - վկայականի նկարը չի բերվում
(1-ին հավելվածը խմբ. 05.02.16 թիվ 43-Ն հրաման)
Հավելված N 2
i
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2015 թվականի ապրիլի 13-ի
N 156-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ
.________________________________________________________________.
| | Հայաստանի Հանրապետության զինանշան |
| | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| | ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
| | |
| | ՀԱՐԿԱԴԻՐ |
| | ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ |
| | ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
| | |
| | ՎԿԱՅԱԿԱՆ |
| | |
| | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| |ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
| |ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ |
| |«ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» |
| | ՄԵԴԱԼԻ |
.________________________________________________________________.
.________________________________________________________________.
| | ՎԿԱՅԱԿԱՆ |
| | _______________________ |
| | ազգանուն |
| | _______________________ |
| | անուն |
| | _______________________ |
| | հայրանուն |
| | _______________________ |
| | _______________________ |
| | «» ____ 20 թ. N հրամանով |
| | |
| | պարգևատրվում է |
| | |
|մեդալ N _______| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| |ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
| |ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ |
| |«ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» |
| | ՄԵԴԱԼՈՎ |
| | _________ կ.տ __________ |
| | |
.________________________________________________________________.
(2-րդ հավելվածը խմբ. 05.02.16 թիվ 43-Ն հրաման)
Հավելված N 3
ՀՀ արդարադատության նախարարի
2015 թվականի ապրիլի 13-ի
N 156-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Անբասիր ծառայության համար» մեդալով (այսուհետ` Մեդալ) պարգևատրվում են ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած, անբասիր ծառայողական կարգապահություն ցուցաբերած և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 5 և ավելի տարի ծառայած սպաները, ովքեր մինչև պարգևատրման ներկայացվելն առնվազն մեկ անգամ խրախուսվել են և վերջին 3 տարվա ընթացքում նրանց նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվել:
2. Մեդալով չեն պարգևատրվում աշխատանքի ընթացքում կոչման կամ պաշտոնի իջեցում տույժ ստացած, նախկինում հեռացված և վերականգնված աշխատակիցները:
3. Պարգևատրմանը ներկայացնում են`
1) Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը.
2) Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները.
3) Կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերը:
4. Պարգևատրման վերաբերյալ վերջնական որոշում ընդունում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը` հաշվի առնելով պարգևատրման ներկայացվող աշխատակցի աշխատանքային գործունեության արդյունքները:
5. Մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի հրամանով:
6. Մեդալի հետ պարգևատրվողին հանձնվում է վկայական:
7. Մեդալը հանձնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կամ համապատասխանաբար նրանց կողմից լիազորված անձանց կողմից:
8. Մեդալի հանձնումը կատարվում է հանդիսավոր պայմաններում: Մեդալի հանձնման հրամանը կամ քաղվածքը կցվում է անձնական գործին:
9. Մեդալով նույն անձին մեկից ավելի պարգևատրում չի կատարվում:
10. Մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, Հայաստանի Հանրապետության պետական պարգևներից հետո` պետական կառավարման այլ մարմինների մեդալներից առաջ:
11. Մեդալի և դրա վկայականի կորստի դեպքում, որպես կանոն, կրկնօրինակ չի տրվում:
Մեդալի կրկնօրինակը տրվում է միայն այն դեպքում, երբ այն կորցվել է մարտական պայմաններում, տարերային աղետի հետևանքով կամ այլ հանգամանքներում, երբ մեդալը պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել:
12. Մեդալի կրկնօրինակը տրվում է անձնակազմի կառավարման բաժնի կողմից, պարգևատրվածի դիմումի և պարգևատրման ներկայացրած պաշտոնատար անձի միջնորդության հիման վրա, եթե Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի հանձնարարությամբ կատարված համապատասխան ուսումնասիրությունների (ստուգումների) արդյունքում պարզվում է, որ առկա են սույն կարգի 11-րդ կետում նշված հիմքերը:
13. Մեդալով կարող են պարգևատրվել նաև նախկին աշխատակիցները, որոնք համապատասխանում են սույն կարգով ներկայացվող պահանջներին:
14. Մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում: