Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ
ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 ապրիլի 2018 թվականի N 289-Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Սպորտ. 23-րդ ձմեռային օլիմպիական խաղեր «Փհենչհան-2018» թեմային նվիրված «XXIII. ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. WINTER OLYMPIC GAMES» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:

2) Ավրորա մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Թոմ Քաթինա թեմային նվիրված «ԹՈՄ ՔԱԹԻՆԱ. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԱՓՆԵԿԻՐ. TOM CATENA. 2017 AURORA PRIZE LAUREATE» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:

3) Հայոց պետականություն. ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. PROSECUTORԺS OFFICE OF THE REPUBLIC OF ARMENIA» նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել`

1) Սպորտ. 23-րդ ձմեռային օլիմպիական խաղեր «Փհենչհան-2018» թեմային նվիրված «XXIII. ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. WINTER OLYMPIC GAMES» նամականիշը, սահմանելով անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

2) Ավրորա մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Թոմ Քաթինա թեմային նվիրված «ԹՈՄ ՔԱԹԻՆԱ. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԱՓՆԵԿԻՐ. TOM CATENA. 2017 AURORA PRIZE LAUREATE» նամականիշը, սահմանելով անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 15 000 հատ:

3) Հայոց պետականություն. ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. PROSECUTORԺS OFFICE OF THE REPUBLIC OF ARMENIA» նամականիշը, սահմանելով անվանագինը` 330 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

(2-րդ կետը փոփ. 11.06.18 թիվ 407-Ն հրաման)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի, կապի

և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարի

2018 թ. ապրիլի 25-ի

թիվ 289-Ն հրամանի

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի, կապի

և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարի

2018 թ. ապրիլի 25-ի

թիվ 289-Ն հրամանի

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի, կապի

և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարի

2018 թ. ապրիլի 25-ի

թիվ 289-Ն հրամանի

 

________________________________

ԻՐՏԵԿ - հավելվածների նկարները չեն բերվում

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
25.04.2018
N 289-Ն
Հրաման