Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄ ...

31.12.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.06.2018  -ից մինչեւ   31.12.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 02.11.2020 թիվ 138-Ն որոշում)

i

602.0029.160516

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        05            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016153

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2016 թվականի թիվ 29-Ն

 

i

ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 55.2-րդ հոդվածի 8-րդ մասի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

1. Հաստատել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

Հաստատված է

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի

2016 թվականի ապրիլի 13-ի

թիվ 29-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման նպատակով կազմակերպվող և անցկացվող մրցույթի իրականացման ընթացակարգը:

i

2. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթն (այսուհետ` մրցույթ) անցկացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:

(2-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 39-Ն որոշում)

3. Մրցույթին մասնակցում են միայն Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված իրավաբանական անձինք:

4. Մրցույթն անցկացվում է հրապարակային կարգով:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում` հրապարակելով հետևյալ տեղեկատվությունը`

1) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,

2) մրցույթի մասնակցին ներկայացվող պարտադիր պահանջները` համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.1-րդ հոդվածի,

3) դիմումի ձևը,

4) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

5) դիմումների ընդունման ժամանակահատվածը և վայրը,

6) լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը` հեռախոս, էլ. փոստ:

 

III. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

i

6. Մրցույթի մասնակից է համարվում այն իրավաբանական անձը, որը համապատասխանում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.1-րդ հոդվածի պայմաններին և մրցույթը հայտարարելուց հետո վեց ամսվա ընթացքում սահմանված կարգով Հանձնաժողով է ներկայացրել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու դիմում (այսուհետ` դիմում)` համաձայն N 1 ձևի և անհրաժեշտ փաստաթղթեր:

(6-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 39-Ն որոշում)

7. Դիմումում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները`

1) իրավաբանական անձի անվանումը,

2) գտնվելու վայրը,

3) գործունեության իրականացման վայրը,

4) պետական գրանցման համարը,

5) հարկ վճարողի հաշվառման համարը,

6) մուլտիպլեքսի կառուցման և գործարկման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների մասին, ընդ որում, դրանք պետք է ներառված լինեն Հանձնաժողովի կառավարման ներքո տրամադրված հաճախականություններում,

7) դիմումի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:

8. Դիմումին կից ներկայացվում են`

1) ապացույցներ հեռարձակման թվային ցանցը ստեղծելու և շահագործելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների վերաբերյալ,

2) ֆինանսական կարողությունները հիմնավորող փաստաթղթերը,

3) հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ ցանցի գործարկման ժամանակացույցը:

9. Դիմումին կից փաստաթղթերը ներկայացվում են երկու նույնական փաթեթով` ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) փակ ծրարով: Փաթեթներից մեկը պետք է կազմված լինի փաստաթղթերի բնօրինակներից, մյուսը` կրկնօրինակներից: Փաթեթները պետք է լինեն կարված, համարակալված, «Բաղկացած է ... թերթից» գրառմամբ, ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում), ընդ որում փաթեթներում ներառված հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը և ցանցի գործարկման ժամանակացույցը պետք է ներկայացվեն առանձին թելակարված:

i

10. Դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողովն ընդունում է մրցույթը հայտարարելուց հետո վեց ամսվա ընթացքում` առձեռն կամ փոստով:

(10-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 39-Ն որոշում)

 

IV. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

11. Դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո երեք օրվա ընթացքում Հանձնաժողովը իր պաշտոնական կայքում (www.tvradiօ.am) հրապարակում է մրցույթի մասնակիցների ցանկը և հրավիրում ծրարների բացման նիստ: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել ծրարների բացման նիստին: Նիստում անցկացվում է նաև փորձագետների ընտրություն` ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննություն իրականացնելու համար:

i

12. Հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննությունը պետք է իրականացվի առավելագույնը երեք ամսվա ընթացքում: Եթե երեք ամսվա ընթացքում չի տրվում տեխնիկական եզրակացությունը, ապա համարվում է, որ այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:

(12-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 39-Ն որոշում)

13. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո` առավելագույնը 15-օրյա ժամկետում, Հանձնաժողովը կազմակերպում է հանրային լսումներ, որի անցկացման վայրի և ժամի մասին հայտարարություն է հրապարակում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am):

14. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո` առավելագույնը երկու ամսվա ընթացքում Հանձնաժողովը հրավիրում է նիստ և բաց քվեարկության արդյունքում որոշում է ընդունում լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու մասին: Մինչև քվեարկությունը հանձնաժողովի անդամները դիմումների և կից փաստաթղթերի քննարկում չեն իրականացնում և չեն հրապարակում իրենց դիրքորոշումները դրանց վերաբերյալ, սակայն կարող են հանդես գալ հայտարարությամբ, միջնորդությամբ:

15. Հանձնաժողովը լիցենզավորված անձի ընտրության ժամանակ հիմք է ընդունում`

1) հանրային լսումների արդյունքները,

2) տեխնիկական փորձաքննության եզրակացությունը:

16. Քվեարկությունն իրականացվում է ըստ մասնակիցների դիմումների գրանցման հերթականության: Քվեարկությունը կազմակերպվում է մասնակիցներից յուրաքանչյուրի համար առանձին` Հանձնաժողովի անդամների համաժամանակյա բաց քվեարկությամբ` հաշվի առնելով հետևյալ չափանիշները`

1) հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը,

2) մասնակցի կողմից առաջարկվող ծառայությունների որակը,

3) հեռարձակման թվային ցանցը ստեղծելու և շահագործելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները,

4) ֆինանսական կարողությունների չափը:

i

17. Լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու մասին որոշումն ընդունվում է Հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

(17-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 39-Ն որոշում)

18. Հանձնաժողովի որոշումը` մրցույթում հաղթող ճանաչելու և մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա տրամադրելու մասին, հրապարակվում է այն ընդունելուց անմիջապես հետո: Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա տրամադրելու մասին որոշմամբ Հանձնաժողովը սահմանում է նաև մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջները և պայմանները` համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի:

19. Հանձնաժողովի որոշումն ընդունելուց հետո երեք օրվա ընթացքում ուղարկվում է մրցույթի մասնակիցներին:

20. Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվությունը Հանձնաժողովը հրապարակում է իր պաշտոնական կայքում` մեկամսյա ժամկետում:

 

V. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 

21. Հանձնաժողովն իր որոշմամբ մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

i

1) սահմանված ժամկետում ոչ մի դիմում չի ներկայացվել.

2) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն, ընդ որում այս դեպքում հանրային լսումներ չի անցկացվում.

3) ներկայացված դիմումներից ոչ մեկը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության և սույն կարգի պահանջներին.

4) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը չի համապատասխանում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջին:

(21-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 39-Ն որոշում)

 

Ձև N 1

 

i

Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության

լիցենզավորման մրցույթի անցկացման կարգի

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

_________________________-ին

(անուն, ազգանուն)

 

ԴԻՄՈՒՄ

 

Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու

 

Դիմումատուի անվանումը ______________________________________________

Գտնվելու վայրը _____________________________________________________

Գործունեության իրականացման վայրը ____________________________________

Հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. հասցեն____________________________________

Պետական գրանցման համարը______________________________________________

Հարկ վճարողի հաշվառման համարը________________________________________

 

Տեղեկություններ մուլտիպլեքսի կառուցման և գործարկման

համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների մասին ______________________

 

Կից փաստաթղթեր.

1. ապացույցներ հեռարձակման թվային ցանցը ստեղծելու և շահագործելու

    համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների վերաբերյալ        ________ թերթ,

2. ֆինանսական կարողությունները հիմնավորող փաստաթղթերը  ________ թերթ,

3. հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը,

    ներառյալ ցանցի գործարկման ժամանակացույցը               ________ թերթ,

    Ընդամենը`                                              ________ թերթ:

 

Տնօրեն _________________________  ___________________

             (անուն, ազգանուն)           (ստորագրություն)

 

     ______ _________ __________    Կ.Տ. (կնիքի առկայության դեպքում)

(օրը,   ամիսը,   տարեթիվը)

 

(ձևը փոփ. 11.05.18 թիվ 39-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

Հաստատված է

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի

2016 թվականի ապրիլի 13-ի

թիվ 29-Ն որոշմամբ

 

(ՀՀ զինանշան)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԼԻՑԵՆԶԻԱ___________________

(սերիան, համարը)

    ք. __________               ________________________________________

                                 (լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը)

 

տրվում է _____________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

_____________________________________________________

                            (գտնվելու վայրը)

 

գործունեության _____________________________________________________

տեսակը

 

գործունեության  _____________________________________________________

իրականացման վայրը

 

լիցենզիայի գործողության ______________________________________________

ժամկետը

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          _________________ Կ.Տ. _________________

                                  (ստորագրություն)      (անուն, ազգանուն)

                                   

(2-րդ հավելվածը փոփ. 11.05.18 թիվ 39-Ն որոշում)

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
13.04.2016
N 29-Ն
Որոշում