Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐ ...

12.12.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.02.2018  -ից մինչեւ   12.12.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 11.12.2019 թիվ 1848-Ա որոշում)

i

041.0793.290910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 սեպտեմբերի 2010 թվականի N 793-Ա

 

ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 559-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի`

1. Հաստատել հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

i

1) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետի պարտականությունները կատարող Արմեն Լիլոյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Ավետիսյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

(2-րդ կետը փոփ. 19.07.11 թիվ 686-Ա, 19.05.14 թիվ 458-Ա, 13.02.18 թիվ 116-Ա որոշումներ)

3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայ-լեհական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 559-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2010 թվականի սեպտեմբերի 29-ի

N 793-Ա որոշման

 

ՑԱՆԿ

i

ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

ՀՀ Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության խորհուրդ (համաձայնությամբ)

Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 02.05.13 թիվ 321-Ա, 13.02.18 թիվ 116-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.09.2010
N 793-Ա
Որոշում