(ուժը կորցրել է 05.06.01 թիվ 499 որոշում)
i
040.0201.150301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 2001 թվականի N 201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 696 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 696 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ժամանակացույցը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ՉՈՐՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
.________________________________________________________________________.
|NN | Աշխատանքի անվանումը | Կատարման |
|ը/կ| | ժամկետը |
|___|______________________________________________________|_____________|
| 1 | 2 | 3 |
|___|______________________________________________________|_____________|
| 1.|ՀՀ կառավարության կողմից մասնավորեցման աշխատանքների |19.10.2000 թ.|
| |կատարման ժամանակացույցի և մրցութային հանձնաժողովի | |
| |գործունեության կանոնակարգի հաստատումը | |
|___|______________________________________________________|_____________|
| 2.|Մրցութային հանձնաժողովի կողմից մասնավորեցման |25.10.2000 թ.|
| |աշխատանքների կատարման ժամանակացույցը մրցույթի | |
| |մասնակիցներին առաքելը | |
|___|______________________________________________________|_____________|
| 3.|ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից մրցույթին|30.10.2000 թ.|
| |առնչվող փաստաթղթերը (հայերենով և անգլերենով) | |
| |մրցութային հանձնաժողովին ներկայացնելը | |
|___|______________________________________________________|_____________|
| 4.|ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից |մինչև |
| |օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու |07.11.2000 թ.|
| |վերաբերյալ առաջարկությունները մրցութային հանձնաժողովին| |
| |տրամադրելը | |
|___|______________________________________________________|_____________|
| 5.|Մրցութային հանձնաժողովի կողմից մրցութային փաստաթղթերի |07.11.2000 թ.|
| |նախագծերի առաջին տարբերակի քննարկումը |15.11.2000 թ.|
|___|______________________________________________________|_____________|
| 6.|Մրցութային հանձնաժողովի կողմից հավանության արժանացած |16.11.2000 թ.|
| |մրցութային փաստաթղթերի նախագծերի առաջին տարբերակը | |
| |մրցույթի մասնակիցներին առաքելը | |
|___|______________________________________________________|_____________|
| 7.|ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից |մինչև |
| |մասնավորեցման գործընթացին առնչվող օրենսդրական ակտերի |24.11.2000 թ.|
| |նախագծերը մրցութային հանձնաժողովին ներկայացնելը | |
|___|______________________________________________________|_____________|
| 8.|ՀՀ կառավարության կողմից օրենսդրական առաջարկությունների|մինչև |
| |նախագծերի հաստատումը |30.11.2000 թ.|
|___|______________________________________________________|_____________|
| 9.|ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենսդրական |մինչև 2001թ.|
| |առաջարկությունների ընդունումը |մարտի 15-ը |
|___|______________________________________________________|_____________|
|10.|ՀՀ կառավարության իրավական խորհրդատուի կողմից |26.02.2001 թ.|
| |մրցութային վերջնական փաստաթղթերի նախագծերը (հայերենով | |
| |և անգլերենով) մրցութային հանձնաժողովին ներկայացնելը | |
|___|______________________________________________________|_____________|
|11.|ՀՀ կառավարության կողմից մրցութային վերջնական |09.03.2001 թ.|
| |փաստաթղթերի հաստատումը | |
|___|______________________________________________________|_____________|
|12.|Մրցութային վերջնական փաստաթղթերը մրցույթի |14.03.2001 թ.|
| |մասնակիցներին առաքելը | |
|___|______________________________________________________|_____________|
|13.|Մրցույթի մասնակիցների կողմից մրցութային հանձնաժողովին |մինչև |
| |մրցութային առաջարկությունները հանձնելը |28.03.2001 թ.|
| | |ժամը` 18.00 |
|___|______________________________________________________|_____________|
|14.|Մրցութային առաջարկությունների ծրարները բացելը և |28.03.2001 թ.|
| |առաջարկված գները հայտարարելը |ժամը` 18.05 |
|___|______________________________________________________|_____________|
|15.|Մրցույթի արդյունքները հայտարարելը |29.03.2001 թ.|
|___|______________________________________________________|_____________|
|16.|ՀՀ կառավարության և մրցույթի հաղթողների միջև |մինչև |
| |բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերի կնքումը |05.04.2001 թ.|
|___|______________________________________________________|_____________|
|17.|ՀՀ կառավարության ու Վերակառուցման և զարգացման |մինչև |
| |եվրոպական բանկի միջև բաժնետոմսերի ուղղակի վաճառքի |25.04.2001 թ.|
| |պայմանագրի կնքումն ու գործարքի ավարտը | |
.________________________________________________________________________.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 15-ից: