Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱՐՁԱԿԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.04.1994  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 ապրիլի 1994 թ. թիվ 181

 

i

ԱՌԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի «բ» ենթակետից և 38 հոդվածի 6-րդ կետից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է`

Հաստատել առանց գույքի գնման իրավունքի վարձակալության օրինակելի պայմանագիրը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

ապրիլի 20-ի թիվ 181 որոշմամբ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ

ԱՌԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

   Քաղ. Երևան                         «    »            199   թ.

                                      ------------------------------

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

-------------------------------------------------------------------------

(ՀՀ նախարարությունը, գերատեսչությունը, պետական կառավարման մարմիններ)

 

որը հետագայում կանվանվի վարձատու, ի դեմս` -------------------------------

 

-------------------------------------------------------------------------

        (լիազորված պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

որը գործում է -----------------------------------------------------------

(նշել փաստաթուղթը)

 

հիման վրա, մի կողմից և -------------------------------------------------

(տվյալներ վարձակալի մասին)

 

-------------------------------------------------------------------------

 

որը հետագայում կանվանվի վարձակալ, ի դեմս` -------------------------------

 

-------------------------------------------------------------------------

                   (տվյալներ լիազորված անձի մասին)

 

մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրում շարադրված պայմաններով վարձատուն հանձնում է, իսկ վարձակալը ընդունում է վարձակալության իրավունքով -------------------------

 

--------------------------------------------------------------- գույքը

(օբյեկտի անվանումը, հասցեն)

 

----------------------------------- տարով, մինչև»-----»----------199 թ.

 

2. Վարձակալը վարձակալում է օբյեկտի գույքը, համաձայն սույն պայմանագրին կցված գույքագրման ցուցակների և գնահատման ակտի, որոնք հանդիսանում են սույն պայմանագրի բաղկացուցիչ մասը:

3. Օբյեկտի վարձակալական վճարի չափը «------»-------------199 թ. կայացած աճուրդում (մրցույթում), արձանագրություն թիվ «------»----------- 199 է. կազմել է ---------------------------- դրամ:

(թվերով և տառերով)

 

III. ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Վարձակալը մուծում է վարձատուին վարձակալական վճարը և հետևյալ կարգով`

ա) վարձակալական վճարը մուծվում է ամիսը մեկ անգամ վարձատուի կողմից վարձակալին տրված տեղեկանքի հիման վրա ------------------------------------

 

-------------------------------------------------------------------------

 

------------------------------------------------- թիվ --------- հաշվին.

(բանկի անվանումը, հասցեն)

 

բ) վճարումները կատարվում են, հաշվի առնելով տվյալ հերթական վճարման պահին ընդունված բանկային միջին դեպոզիտի տոկոսադրույքի մեծությունը:

 

IY. ՎԱՐՁԱԿԱԼԻ ԵՎ ՎԱՐՁԱՏՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

5. Վարձակալը պարտավորվում է`

ա) մինչև «------»-----------------» 199 թ. պահպանել օբյեկտի արտադրության (ծառայության) պրոֆիլը.

բ) մինչև «------,------------------» 199 թ. չփոփոխել օբյեկտում

աշխատողների նվազագույն քանակը`       մարդ.

գ) վարձակալության ժամանակահատվածում ապահովել վարձակալած գույքի պահպանությունը` հաշվի առնելով նրա ֆիզիկական մաշվածությունը.

դ) վարձակալության ժամանակահատվածում իրականացնել և վճարել վարձակալած գույքի ընթացիկ վերանորոգման աշխատանքները.

ե) վարձակալության ժամանակահատվածում չկատարել որևէ գործարք, կապված վարձակալած գույքի օտարման կամ գրավ դնելու հետ.

զ) վարձակալած գույքը չհանձնել ենթավարձակալության սույն պայմանագրի ստորագրման օրվանից 12-ամսյա ժամկետում.

է )* ------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------

(է * - նշվում են այլ պարտավորություններ, այդ թվում մրցույթով վարձակալության

հանձնման դեպքում` մրցույթի պայմանները, և իրավունքներ` կողմերի

պայմանավորվածությամբ)

 

6. Վարձակալի իրավունքները`

ա) վարձակալած գույքի օգտագործումից ստացած եկամուտը վարձակալի սեփականությունն է.

բ) վարձակալը կարող է իր սեփական միջոցներով իրականացնել վարձակալած գույքի վերազինում և վերակառուցում, ընդ որում վարձակալը հանդիսանում է կատարված ներդրումների հետևանքով ստացված միջոցների սեփականատեր , վերջինները ֆիզիկական տեսքով առանձնացման հնարավորության դեպքում` ֆիզիկական տեսքով, իսկ այդ հնարավորության բացակայության դեպքում` արժեքային տեսքով.

 

գ) -------------------------------------------------------------------

 

-------------------------------------------------------------------------

7. Վարձատուն պարտավորվում է`

ա) ապահովել սույն պայմանագրի II գլխի 1-ին կետում նշված օբյեկտի գույքի հանձնումը վարձակալին ոչ ուշ, քան մինչև «------»-------------» ------------------ 199 թ. հանձնման-ընդունման ակտի հիման վրա.

բ) իրականացնել և վճարել վարձակալության հանձնված գույքի կապիտալ վերանորոգման աշխատանքները.

 

գ)* ------------------------------------------------------------------

 

-------------------------------------------------------------------------

8. Վարձատուի իրավունքները`

 

ա)* ------------------------------------------------------------------

 

-------------------------------------------------------------------------

(գ)* (ա)* - նշվում են այլ պարտավորություններ, այդ թվում մրցույթով

վարձակալության հանձնման դեպքում` մրցույթի պայմանները, և

իրավունքներ` կողմերի պայմանավորվածությամբ:

 

Y. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Վարձատուի կողմից վարձակալին տրված տեղեկանքով նախատեսված ժամկետում և չափով վարձակալական վճարը չմուծելու դեպքում վարձակալը մուծում է տույժ` ուշացրած ամեն օրվա համար չմուծված գումարի 2 տոկոսի չափով:

10. Վարձակալական վճարը մուծելուց հրաժարվելու դեպքում պայմանագիրն օրենքով սահմանված կարգով անվավեր է ճանաչվում: Վարձակալական վճարից հրաժարում է համարվում նաև հերթական վճարը 30 օր ուշացնելը:

11. Սույն պայմանագրի IY ԳԼԽԻ 5-րդ և 7-րդ կետերով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում պայմանագիրն անվավեր է ճանաչվում և փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

YI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

12. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից այն ստորագրվելու պահից:

13. Պայմանագրի կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Պայմանագիրը կազմվում է հայերեն` 2 օրինակից, որոնցից մեկը մնում է վարձատուի մոտ, մյուսը` վարձակալի:

 

            ՎԱՐՁԱՏՈՒ                                ՎԱՐՁԱԿԱԼ

 

--------------------------------      -----------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը)         (անունը, հայրանունը, ազգանունը)

 

--------------------------------      -----------------------------------

     (զբաղեցրած պաշտոնը)                    (անձնագրի տվյալները)

 

-----------------------------------

                                                   (հասցեն)

 

-----------------------------------

                                          (հեռախոսը, հաշվի համարը)

 

             Կ.Տ.                                   Կ.Տ.

 

   «    »            199  թ.       «   »               199  թ.

   -----------------------------       --------------------------------

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.04.1994
N 181
Որոշում