Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.04.1994  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 1994 թ. թիվ 176

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ԹԻՎ 450 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման և Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 21-ի ՆՀ-116 և 1992 թվականի հոկտեմբերի 10-ի ՆՀ-158 հրամանագրերում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» թիվ 450 որոշման 1-ին կետում «միանվագ 100 հազար ռուբլի վճարելու համար» բառերը փոխարինել «օրենքով սահմանված չափերով ապահովագրական գումարներ վճարելու համար» բառերով:

Որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) համապատասխան տեղական բյուջեների միջոցների հաշվին ապահովել (զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքների ու հաշմանդամ դարձած զինծառայողների) ապահովագրական գումարների վճարումը օրենքով սահմանված չափերով, հետագայում նշված գումարները հանրապետական բյուջեից վերականգնելու պայմանով»:

Որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների համար անվճար և արտահերթ հեռախոսների տեղադրումը»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ որոշումներ (ցանկը կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994թ

ապրիլի 19-ի թիվ 176 որոշմամբ

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

 

/1-4 կետերը չեն բերվում, քանի որ վերաբերվում են մինչև 1960թ որոշումներին/ 5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» թիվ 450 որոշման 4-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը, 5-րդ և 6-րդ կետերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.1994
N 176
Որոշում