(ուժը կորցրել է 11.12.2019 թիվ 1848-Ա որոշում)
i
041.1066.021210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1066-Ա
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 525-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի`
1. Հաստատել տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել`
i
1) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Արման Այվազյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
(2-րդ կետը փոփ. 18.07.11 թիվ 674-Ա, 31.07.13 թիվ 672-Ա, 01.08.14 թիվ 717-Ա, 22.06.16 թիվ 541-Ն, 13.09.17 թիվ 1018-Ա որոշումներ)
3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, հանձնաժողովի հայկական կողմի նախագահին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 525-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2010 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1066-Ա որոշման
ՑԱՆԿ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
- ՀՀ նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)
- ՀՀ կառավարության աշխատակազմ
- ՀՀ արտաքին գործերի նախարարություն
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
- ՀՀ ֆինանսների նախարարություն
- ՀՀ առողջապահության նախարարություն
- ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
- ՀՀ կրթության և գիտության նախարարություն
- ՀՀ մշակույթի նախարարություն
- ՀՀ սփյուռքի նախարարություն
- ՀՀ պաշտպանության նախարարություն
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
- ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)
- Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)
- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)
- Հայաստանի գործատուների հանրապետական միություն (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 31.07.13 թիվ 672-Ա, 13.09.17 թիվ 1018-Ա որոշումներ)