Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ «ՀԱՅԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2001 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ 01» (ԱՐՄՖ ...

29.05.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.04.1994  -ից մինչեւ   29.05.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 29.05.99 թիվ 359 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 1994 թ. թիվ 160

 

2001 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ 01»

(ԱՐՄՖԻԼԷՔՍ 01), ՖԻԼԱՏԵԼԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆիլատելիստների միության առաջարկությունը` համաձայնեցված պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի հետ, և 2001 թվականի սեպտեմբերին Երևան քաղաքի մարզահամերգային համալիրում անցկացնել «Հայաստան 01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդես` նվիրված Հայաստանում քրիստոնեության հռչակման 1700-ամյակին:

2. «Հայաստան 01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչներ հաստատել Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը, Հայաստանի ֆիլատելիստների միությունը և պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմը:

3. Հաշվի առնելով «Հայաստան 01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ծավալը, Ֆիլատելիայի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՊ) կանոնադրության պահանջները, հաստատել «Հայաստան 01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական կոմիտեի կազմը (կցվում է):

ՖԻՊ-ի վեհաժողովի կողմից «Հայաստան 01» միջազգային ֆիլատելիայի ցուցահանդեսի հովանավորությունը ստանձնելուց հետո նախապատրաստական կոմիտեն վերակազմավորել ցուցահանդեսի անցկացման կազմակերպչական կոմիտեի:

4. Ընդունել ի գիտություն, որ «Հայաստան 01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի ծավալը կազմելու է մոտ 4500 ցուցափեղկ, և ցուցահանդեսին մասնակցելու համար հրավիրվելու են ՖԻՊ-ի բոլոր անդամ երկրները, ազգային փոստային գերատեսչությունները, ֆիլատելիստական հրատարակչությունները, թանգարանները, այլ կազմակերպություններ աշխարհի բոլոր երկրներից` մինչև 1050-1200 մարդ:

Երևան հրավիրվող պաշտոնատար անձանց, գործադիր մարմինների աշխատակիցների և հյուրերի թիվը նախատեսել մինչև 500 մարդ:

5. Սահմանել, որ «Հայաստան 01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական և անցկացման աշխատանքների ծախսերը պետք է կատարվեն հայ և արտասահմանյան հովանավորների, ցուցահանդեսի կազմակերպիչների և ֆինանսական այլ աղբյուրների (ֆիլատելիստական նյութերի ու հուշամեդալների վաճառք, առևտրական գործառնություններ, ներդրումներ և այլն) հաշվին:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը «Հայաստան 01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական կոմիտեին`

ա) անհատույց տրամադրել ցուցահանդեսին նվիրված փոստային թողարկումների հինգ տոկոսը.

բ) փոխանցել ցուցահանդեսին նվիրված բլոկների և փոքր թերթիկների վաճառքի գների և լրացուցիչ անվանական գների տարբերության գումարը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.1994
N 160
Որոշում