(ուժը կորցրել է 21.06.02 թիվ 379-Ա որոշում)
i
041.0178.060301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2001 թվականի N 178
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 373 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 373 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 21-ի N 556 և դեկտեմբերի 19-ի N 844 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
i
որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում Դ. Զադոյանի, Գ. Մելքոնյանի և Մ. Ստակյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանին (հանձնաժողովի նախագահ), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պետ Մ. Մելքոնյանին: