(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 1994 թ. թիվ 150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Պետական պատվերի օբյեկտների շինարարության մասնակիցների պատասխանատվությունը և պայմանագրային կարգապահությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել պետական պատվերի օբյեկտների կապիտալ շինարարության կապալի պայմանագրերի կնքման և կատարման կարգի ժամանակավոր հիմնադրույթները (կցվում է):
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված ժամանակավոր հիմնադրույթները պարտադիր են պետական պատվերի օբյեկտների կապիտալ շինարարության մասնակիցների` բոլոր պատվիրատուների և կապալառուների համար:
i
3. Թույլատրել պետական պատվիրատուներին և կապալառուներին միջոցների բացակայության դեպքում, օբյեկտը ժամանակին գործարկելու և կատարված աշխատանքների դիմաց վճարումներն ապահովելու համար ձևակերպել վարկ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
/3-րդ կետն ուժը կորցրել է 23.05.97 թիվ 142 որոշում/
i
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` կատարված շինմոնտաժային աշխատանքների վճարումը սահմանված ժամկետներում չապահովելու դեպքում շինարարության ֆինանսավորումը կատարել հաշվի առնելով արժեզրկումը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից հաշվարկված և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ու ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված ինդեքսների համաձայն:
/փոփ. 23.05.97 թիվ 142 որոշում/
4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի հունվարի 22-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1986 թվականի դեկտեմբերի 26-ի «Կապիտալ շինարարության կապալի պայմանագրերի մասին կանոնները հաստատելու մասին» թիվ 1550 որոշումը» թիվ 45 որոշումը:
/փոփ. 23.05.97 թիվ 142 որոշում/
i
5. Սահմանել, որ կապիտալի ընտրության մրցույթի արդյունքները հաստատելու օրվանից երկշաբաթյա ժամկետում պատվիրատուի և կապալառուի միջև կնքվում է պայմանագիր, որտեղ ներառվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, պատվիրատուի և կապալառուի կողմից ստորագրված ֆինանսավորման ժամանակացույցը /ձևը կցվում է/:
Ֆինանսավորման ուշացման դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պատվիրատուի միջոցով, ուշացված յուրաքանչյուր օրվա համար, կապալառուին վճարում է տուգանք` չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով: Կապալառուի կողմից պայմանագրով նախատեսված ժամկետների խախտման դեպքում /հաշվի առնելով լրացուցիչ համաձայնագրով սահմանված ժամկետը/ կապալառուն վճարում է պատվիրատուին ուշացված յուրաքանչյուր ամսվա համար տուգանք` պայմանագրային գնի 3 տոկոսի չափով, սակայն պայմանագրային գնի 10 տոկոսից ոչ ավելի:
/լրաց. 23.05.97 թիվ 142 որոշում/
i
6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ֆինանսավորման ուշացման դեպքում սույն որոշման 5-րդ կետով սահմանված տուգանքը վճարում է օբյեկտի նախահաշվային փաստաթղթերում նախատեսված «չնախատեսված ծախսերի» հոդվածի հաշվին, որով այդ միջոցները պայմանագիր կնքելիս մնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տրամադրության տակ:
/լրաց. 23.05.97 թիվ 142 որոշում/
7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում հաստատել չնախատեսված ծախսերի հաշվարկման և կիրառման կարգը»:
/լրաց. 23.05.97 թիվ 142 որոշում/
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
ապրիլի 2-ի թիվ 150 որոշմամբ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ
1. Պետական պատվերի օբյեկտների կապիտալ շինարարության կապալի պայմանագրերի կնքման և կատարման կարգի ժամանակավոր հիմնադրույթները (այսուհետև` հիմնադրույթներ) սահմանում են պետական պատվերի օբյեկտների շինարարության կապալի պայմանագրերի կնքման և կատարման կարգը:
i
2. Պատվիրատուն նոր սկսվող շինարարության պատվերները տեղաբաշխում է մրցութային հիմունքներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 16-ի «Շինարարության պատվերի տեղադրման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի հաստատման մասին» թիվ 572 որոշման:
/2-րդ կետն ուժը կորցրել է 23.05.97 թիվ 142 որոշում/
3. Պատվիրատուի և կապալառուի (այսուհետև` կողմեր) միջև պայմանագիրը կնքվում է 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական պատվերի ծավալների հաստատումից հետո (բացի սույն հիմնադրույթների 2-րդ կետում նշված դեպքերից):
/3-րդ կետն ուժը կորցրել է 23.05.97 թիվ 142 որոշում/
4. Պետական պատվերի օբյեկտների կապիտալ շինարարության կապալի պայմանագիրը (այսուհետև` կապալի պայմանագիր) կնքվում է սկզբնական պայմանների հիման վրա (արժեքը, ժամկետը և պետական ծրագրերով սահմանված այլ ցուցանիշներ) օբյեկտների շինարարության ամբողջ ընթացքի համար, համաձայն սույն հիմնադրույթների հավելվածի:
Աշխատանքների ծավալի, ժամկետների և մյուս ցուցանիշների ճշգրտումը կատարվում է լրացուցիչ համաձայնագրով, որը հանդիսանում է կապալի պայմանագրի անբաժանելի մասը:
i
5. Օբյեկտի շինարարական աշխատանքների արժեքը որոշվում է մրցույթի արդյունքների հիման վրա: Կատարված աշխատանքների հաշվարկները տարվում են յուրաքանչյուր ամիս:
Կատարված աշխատանքների վճարումը կատարվում է համաձայն երկկողմ կազմված ակտի` այն ստորագրելու օրվանից 15-օրյա ժամկետում».
/խմբ. 23.05.97 թիվ 142 որոշում/
6. Օբյեկտների շինարարության ժամկետները որոշվում են սկզբնական պայմանների հիման վրա, մրցույթների անցկացման արդյունքների ճշտմամբ: Առանձին փուլերի, ծավալների և աշխատանքների տեսակների կատարման և ընդունման ժամկետները որոշում են կողմերը:
Անընդմեջ ֆինանսավորման չապահովման կամ հաջորդ տարվա համար ֆինանսական ռեսուրսների նվազեցման դեպքում կողմերը ճշտում են օբյեկտի շինարարության ժամկետները:
7. Կապալի պայմանագրի կնքումից հետո պատվիրատուն 15-օրյա ժամկետում կապալառուին հատկացնում է կանխավճար` ընթացիկ տարվա աշխատանքների ծավալի արժեքի 25 տոկոսից ոչ պակաս: Կանխավճարի մարումը կատարվում է այն ստանալուց երեք ամիս հետո, մինչև աշխատանքների ավարտման գրաֆիկով նախատեսված ժամկետը` յուրաքանչյուր ամիս հավասար չափերով:
Եթե կապալառուն կանխավճար ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում չի սկսում աշխատանքները, ապա նա պարտավոր է պատվիրատուի պահանջով վերադարձնել հատկացված գումարը, հատուցելով դրամի արժեզրկման չափը վերադարձման պահին:
i
8. Պատվիրատուն պարտավոր է կապալի պայմանագրով նախատեսված ժամկետում ապահովել մոնտաժման ենթակա սարքավորումների մատակարարումը, եթե, ըստ պայմանագրի, այդ պարտավորությունը դրված է նրա վրա: Եթե սարքավորումների մատակարարման ուշացման պատճառով տեղի է ունեցել շինարարական աշխատանքների դադարեցում, ապա աշխատանքների ավարտման ժամկետը ենթակա է համապատասխան երկարաձգման և պատվիրատուն փոխհատուցում է կապալառուին երկարաձգման հետևանքով հասցված վնասները սարքավորումների մոնտաժման գումարի 0.1 տոկոսի չափով` ուշացված յուրաքանչյուր օրվա համար, սակայն պայմանագրային գնի 10 տոկոսից ոչ ավելի:
/փոփ. 23.05.97 թիվ 142 որոշում/
i
9. Օբյեկտի շահագործման հանձնման ժամկետն երկու ամսից ավելի խախտելու դեպքում պատվիրատուն իրավասու է սահմանված կարգով որոշելու պայմանագի լուծման հարցը:
/խմբ. 23.05.97 թիվ 142 որոշում/
10. Կապալառուն պարտավոր է իր հաշվին (առանց լրացուցիչ վճարման) վերացնելու շահագործման հանձնված օբյեկտի շահագործման հանձնված օրվանից 12-ամսյա ժամկետում հայտնաբերված շինարարական թերությունները:
11. Տուգանքի վճարումը կողմերին չի ազատում պայմանագրային պարտավորությունների կատարումից, եթե կապալի պայմանագիրը սահմանված կարգով չի լուծված:
i
12. Շինարարական աշխատանքների արժեքի փոփոխման ինդեքսները որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ:
/փոփ. 23.05.97 թիվ 142 որոշում/
13. Կողմերի համաձայնությամբ կապալի պայմանագրով կարող են սահմանվել սույն հիմնադրույթներով չնախատեսված այլ պայմաններ:
ՀԱՎԵԼՎԱԾԻ
Պետական պատվերի օբյեկտների կապիտալ
շինարարության կապալի պայմանագրերի
կնքման և կատարման կարգի
ժամանակավոր հիմնադրույթների
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԼԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
-------------------------------------------------------------------------
(պետական պատվերի օբյեկտի անվանումը)
քաղ. ------------------------------ «------»---------------- 199 թ.
------------------------------------------------------------------------,
(կազմակերպության անվանումը)
որն անվանվում է կապալառու, ի դեմս ---------------------------------------
(պաշտոնը,
-------------------------------------------------------------------------
անունը, հայրանունը, ազգանունը)
գործում է ----------------------------------------- հիման վրա
և ----------------------------------------------------------------------,
(կազմակերպության անվանումը)
որն անվանվում է պատվիրատու, ի դեմս --------------------------------------
(պաշտոնը,
-------------------------------------------------------------------------
անունը, հայրանունը, ազգանունը)
գործում է ------------------------------------------- հիման վրա,
հենվելով ----------------------------------------------------------------
(պայմանագրի կնքման հիմքը)
կնքում են սույն պայմանագիրը հետևյալի մասին.
II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Պատվիրատուն հանձնարարում է, իսկ կապալառուն պարտավորվում է կատարել
-------------------------------------------------------------------------
(հանձնարարվող աշխատանքների անվանումը
աշխատանքները:
2. Սույն պայմանագրով նախատեսված -------------------------------------- աշխատանքները կատարվում են կողմերի միջև համաձայնեցված տեխնիկական առաջադրանքի պետական ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին, ինչպես նաև նախագծանախահաշվարկային փաստաթղթերին համապատասխան:
3. Աշխատանքների կատարման տևողությունը սահմանվում է ------------------ ամիս, կապալառուի կանխավճար ստանալու օրվանից մինչև օբյեկտի շահագործման հանձնման օրը (շահագործման ընդունելու ակտի ստորագրման ամսաթիվը): Առանձին տեսակի աշխատանքների, փուլերի և ծավալների կատարման ժամկետները որոշվում են կողմերի կողմից համաձայնեցված գրաֆիկով:
4. Սույն պայմանագրով չնախատեսված աշխատանքների կատարումը ձևակերպվում է լրացուցիչ համաձայնագրով, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը:
5. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի իրենից անկախ պատճառներով աշխատանքների դադարեցման կամ ժամանակավոր դադարեցման մասին հայտնել մյուս կողմին, որից հետո կողմերը պարտավոր են 10-օրյա ժամկետում համատեղ որոշում ընդունել աշխատանքների հետագա շարունակման, պայմանագրի պայմանների փոփոխման կամ պայմանագրի լուծման մասին:
III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Պատվիրատուի կողմից ավարտված աշխատանքների (փուլերի, առանձին ծավալների և տեսակների) ընդունումն իրականացվում է կապալառուի կողմից ներկայացվող աշխատանքների ակտի հիման վրա` կցելով տեխնիկական առաջադրանքով նախատեսված փաստաթղթերը:
7. Պատվիրատուն պարտավոր է 3-օրյա ժամկետում քննարկել կատարված աշխատանքների ներկայացված ակտը, ստորագրել կամ այն վերադարձնել հիմնավորված պատճառաբանությամբ:
IY. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ
i
8. Պայմանագրով նախատեսված աշխատանքների արժեքը կազմում է ----------- դրամ:
Նշված արժեքը որոշված է պայմանագիրը ստորագրելու պահին -----------------
(ամիսը,ամսաթիվը,
տարին) դրությամբ, հաշվի առնելով դրամի կուրսն ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ (------------ ԱՄՆ-ի դոլարը ------------ դրամ է):
/փոփ. 23.05.97 թիվ 142 որոշում/
i
9. Առանձին տեսակների աշխատանքների, փուլերի վճարումն իրականացվում է յուրաքանչյուր ամիս փաստացի կատարված ծավալների համար 15-օրյա ժամկետում, երկկողմանի ձևակերպված ակտի համաձայն:
Կատարված աշխատանքների վճարումների ուշացման և պարտքերի գոյացման դեպքում պատվիրատուն փոխհատուցում է կապալառուի պարտքերը` մարելով տուգանքների և տույժերի գումարներից գոյացած վնասները:
/փոփ. 23.05.97 թիվ 142 որոշում/
10. Պայմանագիրը ստորագրելուց հետո 15-օրյա ժամկետում պատվիրատուն կապալառուին հատկացնում է կանխավճար ընթացիկ տարվա աշխատանքների պայմանագրային գնի 25 տոկոսից ոչ պակաս` ---------------- հազ. դրամ:
Կանխավճարի մարումը կատարվում է այն ստանալուց երեք ամիս հետո, մինչև գրաֆիկով նախատեսված աշխատանքների ավարտման ժամկետը` յուրաքանչյուր ամիս հավասար չափերով:
Եթե կապալառուն չի սկսում աշխատանքները կանխավճարը ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում, ապա նա պարտավոր է պատվիրատուի պահանջով վերադարձնել հատկացված գումարը, հատուցելով դրամի արժեզրկման չափը վերադարձման պահին:
Y. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
11. Կապալառուի կողմից կատարված անորակ աշխատանքները ենթակա են վերացման առանց լրացուցիչ վճարման:
12. Կապալառուի կողմից օբյեկտի շահագործման հանձնման ժամկետը խախտելու դեպքում (հաշվի առնելով լրացուցիչ համաձայնագրով ընդունված ժամկետը) նա վճարում է պատվիրատուին տուգանք պայմանագրային գնի 3 տոկոսի չափով` ուշացման յուրաքանչյուր ամսվա համար, սակայն պայմանագրային գնի 10 տոկոսից ոչ ավելի, հաշվի առնելով արժեզրկումը:
Կապալառուի կողմից օբյեկտի շահագործման հանձնման ժամկետը երկու ամսից ավելի խախտելու դեպքում պատվիրատուն իրավասու է սահմանված կարգով որոշելու պայմանագրի լուծման հարցը:
Կապալառուի կողմից համաձայնեցված գրաֆիկով նախատեսված առանձին աշխատանքների, փուլերի, ծավալների, ժամկետների խախտման դեպքում նա վճարում է տուգանք յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով չկատարված աշխատանքների արժեքի 3 տոկոսի չափով` հաշվի առնելով արժեզրկումը:
13. Կատարված աշխատանքների վճարումների ուշացման դեպքում պատվիրատուն տուգանք է վճարում կապալառուին չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով` ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
14. Տուգանքների վճարումը չի ազատում կողմերին սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումից, եթե պայմանագիրը սահմանված կարգով չի լուծված:
Y. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ
i
15. Պատվիրատուն պարտավոր է ժամանակին տրամադրել մոնտաժման համար լրակազմ սարքավորում: Եթե սարքավորումների մատակարարման ուշացման պատճառով տեղի է ունենում շինարարական աշխատանքների դադարեցում, ապա աշխատանքների ավարտման ժամկետը ենթակա է վերանայման:
Պատվիրատուն փոխհատուցում է կապալառուին մոնտաժման ժամկետի երկարացման հետևանքով հասցված վնասները սարքավորումների մոնտաժման գումարի 0.1 տոկոսի չափով` ուշացված յուրաքանչյուր օրվա համար, սակայն պայմանագրային գնի 10 տոկոսից ոչ ավելի:
/լրաց. 23.05.97 թիվ 142 որոշում/
16. Կապալառուն պարտավոր է իր հաշվին վերացնել շահագործման հանձնված օրվանից 12-օրյա ժամկետում հայտնաբերված շինարարական թերությունները:
YII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
17. Սույն պայմանագրի գործողության ժամկետն է`
------------------------------ -ից մինչև -------------------------------
(պայմանագրի կնքման ժամկետը) (օբյեկտի գործարկման ժամկետը)
18. Պայմանագրին կցվում են տեխնիկական առաջադրանքը, աշխատանքների առանձին տեսակների, փուլերի և ծավալների կատարման գրաֆիկը, պայմանագրային գնի հաշվարկը, որոնք կազմում են պայմանագրի անբաժանելի մասը:
19. Պայմանագրի գործողության ընթացքում ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` դատարանի կամ արբիտրաժի կողմից:
Կողմերի իրավաբանական հասցեները և հաշվարկային հաշիվները`
Կապալառու` -----------------------------------------------------------
-----------------------------------------------------------