(ուժը կորցրել է 25.07.13 թիվ 265-Ն որոշում)
i
600.0020.061000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
6 հոկտեմբերի 2000 թվականի թիվ 20
2000-2001 ԹԹ. ՁՄՌԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ, 36-րդ հոդվածներով և 20-րդ հոդվածի ա) կետով, ինչպես նաև ելնելով հանրապետությունում 2000-2001 թթ. ձմռան ժամանակաշրջանում ջեռուցման ապահովման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1.1. 2000-2001թթ. ձմռան ժամանակաշրջանի կենտրոնացված ջեռուցման սակագներն ըստ բնակավայրերի ներառյալ ավելացված արժեքի հարկը`
._________________________________________________________________________.
|N| Բնակավայրի | Ջեռուցման | 2000/2001թթ. սակագները |
| | անվանումը | տևողու- |________________________________________|
| | | թյունը |Բնակչությանը 1 քմ | Այլ սպառողների |
| | | (օր) |բնակելի մակերեսի | ջեռուցման համար |
| | | |ջեռուցման համար | (դր/Գկալ) |
| | | |(դր/քմ) | |
|_|______________|_______________|___________________|____________________|
|1| Երևան | 90 | 1450 | 10696 |
|_|______________|_______________|___________________|____________________|
|2| Գյումրի | 120 | 2628 | 10413 |
|_|______________|_______________|___________________|____________________|
|3| Աբովյան | 90 | 1304 | 9165 |
|_|______________|_______________|___________________|____________________|
|4| Հրազդան | 120 | 1518 | 9796 |
|_|______________|_______________|___________________|____________________|
|5| Վեդի | 90 | 1339 | 10351 |
|_|______________|_______________|___________________|____________________|
|6| Սևան ք. | 120 | 1645 | 8097 |
|_|______________|_______________|___________________|____________________|
|7| Չարենցավան | 100 | 1327 | 8392 |
|_|______________|_______________|___________________|____________________|
|8| Ջերմուկ | 120 | 1679 | 8466 |
._________________________________________________________________________.
1.2. 2000-2001թթ. ձմռան ժամանակաշրջանի համար «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի «Գյումրիջերմո» ջերմամատակարարման արտադրամասի կողմից ջեռուցման նպատակով առաքվող ջերմային էներգիայի սակագինը` 8231 դրամ/Գկալ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Մինչ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ջեռուցում իրականացնող ընկերություններին համապատասխան ջերմային էներգիայի արտադրման, փոխադրման և բաշխման գործունեության լիցենզիաների տրամադրումը, թույլատրել`
ա) 2000-20001թթ. ջեռուցման ժամանակաշրջանում ջերմային էներգիայի արտադրման, փոխադրման և բաշխման գործունեություն իրականացնել հետևյալ կազմակերպություններին.
- Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ
- «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի «Գյումրի ջերմո» ջերմամատակարարման արտադրամաս
- «Աբովյանի համայնքային ջերմամատակարարում» ՓԲԸ
- Վեդու քաղաքային համայնքի «Արև» ՓԲԸ
- «Սևանի համայնքային ջերմամատակարարում» ՓԲԸ
- «Չարենցավանի քաղաքապետարանի ջերմաարտադրական ձեռնարկություն
- Ջերմուկի քաղաքապետարանի ջերմաարտադրական վարչություն
բ) 2000-2001թթ. ջեռուցման ժամանակաշրջանում ջերմային էներգիայի բաշխման գործունեություն իրականացնել Գյումրիի «Ջերմամատակարարում» ՓԲԸ-ին: