(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 ապրիլի 1994 թ. թիվ 144
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1994թ ապրիլի 1-ից սահմանել`
/ա և բ ենթակետերն ուժը կորցրել են 28.09.94 թիվ 468 որոշում/
գ) Իրավունք վերապահել ՀՀ կապի նախարարությանը սահմանելու ԱՊՀ անդամ և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ միջքաղաքային հեռախոսային կապի սակագները` համաձայնեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» թիվ 665 որոշման 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերը: